Բեռլինի կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինի կինոփառատոնը Պոտսդամի հրապարակի թատրոնում

Բեռլինի միջազգային կինոփառատոն (գերմ.՝ Internationale Filmfestspiele Berlin, Բեռլինալե), ամենամյա միջազգային կինոփառատոն, անց է կացվում 1951 թվականից Գերմանիայում։ Հիմնական մրցանակը «Ոսկե արջն» է (արջը Բեռլինի հերալդիկ խորհրդանիշն է)։ Անց է կացվում ամեն տարի փետրվարին (մինչև 1978 թվականը անց էր կացվում ամռանը)։