Ոսկե արջ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ոսկե արջ», Բեռլինի կինոփառատոնի բարձրագույն մրցանակը, հանձնում է միջազգային ժյուրին։ Քանդակի կերպարի ստեղծողն է Ռենե Սինտենիսը։ «Ոսկե արջով» պարգևատրվում է հիմնական մրցույթի լավագույն կինոնկարը, իսկ 2007 թվականից նաև լավագույն կարճամետրաժ կինոնկարը։ Բացի «Ոսկե արջից» Բեռլինի կինոփառատոնում հանձնվում է «Արծաթե արջ» կինոմրցանակը։
1970-ին մրցանակաբաշխություն չի եղել։ 1980, 1983, 1985, 1990, 1993 և 2002 թթ. եղել են երկուական, իսկ 1978-ին՝ երեք մրցանակակիրներ։ Առաջին մրցանակաբախության ժամանակ՝ 1951-ին, պարգևատրվել է չորս ֆիլմ։