Անձրևի մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձրևի մարդը
Rain Man
Ֆիլմի պոստերը
Ժանր դրամա
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Թվական 1988
Պրեմիերա դեկտեմբերի 16, 1988
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Բարրի Լևինսոն
Պրոդյուսեր Մարկ Ջոնսոն
Սցենարիստ(ներ) Բերրի Մորրոու
Ռոնալդ Բասս
Դերակատարներ Դասթին Հոֆման
Թոմ Քրուզ
Օպերատոր Ջոն Սիլ
Երաժշտություն Հանս Ցիմմեր
Մոնտաժ Ստու Լինդեր
Ընկերություն United Artists
Տևողություն 133 րոպե
Բյուջե 25,000,000 $
Շահույթ 354,825,43 $
MPAA վարկանիշ RATED R.svg
IMDb ID 0095953
description

«Անձրևի մարդը» (անգլերեն՝ Rain Man), 1998 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնի նկարահանած հուզիչ դրամա, Դասթին Հոֆմանի և Թոմ Քրուզի դերակատարմամբ:

Ֆիլմը գլխավոր հերոս աուտիզմով հիվանդ Ռեյմոնդն է, ում փայլուն է մարմնավորել Դասթին Հոֆմանը: Կարելի է ասել, որ Հոֆմանի այս դերը կինոյի պատմության լավագույն դերակատարումներից մեկն է: Ֆիլմն արժանացել է 4 Օսկարի:

Ռեյմոնդի համար որպես նախատիպ սցենարիստները ունեցել են արտառոց հիշողություն ունեցող ամերիկացի Կիմ Պիկին:

Բովանդակություն

[խմբագրել] Սյուժե

Եսասեր երիտասարդ Չառլի Բեբբիտը անսպասելի իմանում է, որ իր հանգուցյալ միլիոնատեր հայրը, ժառանգությունը թողել է ոչ թե իրեն, այլ աուտիզմով հիվանդ եղբորը` Ռեյմոնդին: Ռեյմոնդը ապրում է հոգեբուժանարում և նրա գոյության մասին Չառլին նույնիսկ չգիտեր: Զայրացած Չառլին որոշում է Ռեյմոնդին վերցնել հիվանդանոցից իր մոտ և բնակվել նրա հետ մինչև ժառանգության կեսը կհասնի իրեն:

Ռեյմոնդը, չնայած ֆենոմենալ հիշողությանը ու մտավոր արտակարգ կարողություններին, հոգեպես գրեթե երեխա է, որն ապրում է իր հորինած աշխարհում` խիստ սահմանված ռեժիմով: Սկզբում Չառլին և իր ընկերուհին` Սյուզաննան, չեն կարողանում հարմարվել Ռեյմոնդի տարօրինակ պահվածքին, սակայն երկու եղբայրները աստիճանաբար մտերմանում են և Չառլին Ռեյմոնդի օգնությամբ կարողանում է դուրս գալ իր ֆինանսական ծանր դրությունից:

Շուտով պարզվում է, որ նրանց ծնողները Ռեյմոնդին տեղափոխել են հիվանդանոց, այն բանից հետո, երբ նա Չառլիիին այրվածքներ էր հասցրել տաք ջրով: Նրանց խոսակցություններից մեկի ժամանակ, Չառլին ասում է, որ իր հիշողությունների մեջ տպավորվել է անձրևի մարդը, ով երգում էր իր համար և հանգստացնում իրեն, երբ ինքը դեռ շատ փոքր էր: Պարզվում է, որ այսպես ասած անձրևի մարդը հենց իր եղբայր Ռեյմոնդն էր (անգլերեն Raymond և Rain Man բառերը շատ նման են հնչում):

Խորհրդակցելով բժիշկ Չառլիի հետ` նա համաձայնում է Ռեյմոնդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ Ռեյմոնդի համար ավելի հանգիստ և հարմար կլինի, իսկ ինքը կայցելի հիվանդ եղբորը:

[խմբագրել] Դերերում

Դերակատար Դեր
Դասթին Հոֆման Ռեյմոնդ Բեբբիտ Ռեյմոնդ Բեբբիտ
Թոմ Քրուզ Չառլի Բեբբիտ Չառլի Բեբբիտ
Վալերիա Գոլինո Սյուզաննա Սյուզաննա
Ջերալդ Մոլեն բժիշկ Բրյուներ բժիշկ Բրյուներ
Բոննի Հանտ Սալլի Դիբբս մատուցողուհի Սալլի Դիբբս
Բարրի Լևինսոն ավարտի տեսարանի բժիշկներից

[խմբագրել] Մրցանակներ

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 21 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 14-ի:

[խմբագրել] Օսկար

Ներկայացվել է Օսկարի 8 անվանակարգում, ստացել 4-ը

[խմբագրել] Ոսկե Գլոբուս

Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի 4 անվանակարգերում ստացել 2-ը

  • Լավագույն ֆիլմ (դրամա)
  • Լավագույն դերասան (դրամա) - Դասթին Հոֆման

[խմբագրել] Այլ մրցանակներ

  • ներկայացվել է 3 BAFTA
  • 2 Դավիթ դի Դոնատելլո
  • ներկայացվել է Սեզարի
  • Բեռլինի կինոփառատոնի 2 մրցանակ
  • ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակ և այլն

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 63-րդն է:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով