Ամադեուս (ֆիլմ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ամադեուս» (անգլ.՝ Amadeus), ծագումով չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից 1984թ. նկարահանված կինոնկար ըստ Պիտեր Շեֆերի նույնանուն պիեսի: Արժանացել է 8 Օսկար կինոմրցանակի, այդ թվում Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում: Ֆիլմի հիմքում դրված է երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունը: 1998թ. Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընտրված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի շարքում դասվել է 53-րդ տեղում: