Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Նույնանուն վեպի համար տե՛ս Թռիչք կկվի բնի վրայով (վեպ)
Picto infobox cinema.png
Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)
One Flew Over the Cuckoo's Nest
Թռիչք կկվի բնի վրայով ֆիլմի պոստեր.jpg
Երկիր ԱՄՆ
Ժանր դրամա
Թվական 1975
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Միլոշ Ֆորման
Պրոդյուսեր Մայքլ Դուգլաս

Սաուլ Զեյնց
Մարտին Ֆինկ

Սցենարիստ Լոուրենս Հաբեն

Բո Գոլդման
Կեն Կիզի (վեպ)

Դերակատարներ Ջեք Նիկոլսոն

Լուիզա Ֆլեթչեր
Դենի Դե Վիտո
Քրիստոֆեր Լլոյդ

Օպերատոր Հասկել Ուեկսլեր
Երաժշտություն Ջեք Նիցշե
Կինոընկերություն Fantasy Films

United Artists

Տևողություն 133 րոպե
Բյուջե 3 միլոն դոլլար
Շահույթ 109 միլիոն դոլլար
IMDb ID 0073486

«Թռիչք կկվի բնի վրայով» (անգլերեն One Flew Over the Cuckoo's Nest), 1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմ, նկարահանված Կեն Կիզի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Չիկագոյի կինոփառատոնում 1975 թվականի նոյեմբերի 19-ին։

Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի` «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։ Նման ցուցանիշ ֆիլմը կրկնել է նաև Ոսկե Գլոբուս մրցանակների արժանանալով, ինչը միակն է այդ մրցանակի պատմության մեջ։

Ֆիլմը գրեթե ամբողջապես (չհաշված մի քանի տեսարան) նկարահանվել է Օրեգոն նահանգի հոգեբուժարաններից մեկում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ինչպես կինովարձույթում, այնպես էլ կինոքննադատների շրջանում, մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոյի վրա, ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Շատ տպավորիչ են ճիշտ ընտրված դերասանների վարպետորեն կերտած հերոսները, նրանց խաղը և ռեժիսորական բարձրակարգ ձեռագիրը ֆիլմի անսպասելի ավարտով, այս ամենի արդյունքում ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է իրական հոգեբուժարանի շատ ազդեցիկ տպավորություն։

«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը դասվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին։

Սյուժեն[խմբագրել]

Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ ՄակՄերֆիի մասին է, (ում վարպետորեն մարմնավորել է Ջեք Նիկոլսոնը), ով ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնների դեմ և ցանկանում է այսպես ասած «հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում։ Մի քանի անգամ փախուստի դիմելով` ՄակՄերֆին պարզում է, որ հիվանդների մեծ մասը ինքնակամ են եկել հոգեբուժարան` բուժվելու, ինչը խիստ զարմացնում է կրակոտ բնավորություն ունեցող ու կենսախինդ նախկին բանտարկյալին։

ՄակՄերֆին փոխում է հիվանդների ռեժիմը` նրանց հետ միասին տարբեր ազարտային խաղեր խաղալով և հեռուստացույց դիտելով։ Մեկ անգամ նույնիսկ, հիվանդներից մի քանիսի հետ փախչելով, մեկնում է ձկնորսության` անընդհատ խնդիրներ ունենալով Ռետչեդի և հիվանդանոցի հսկիչ-սանիտարների հետ։

Նա ընկերանում է հիվանդանոցի` հսկա մարմնով, խուլ ձևացող, «առաջնորդ» մականունով հիվանդի հետ և ծրագրում փախուստ կազմակերպել նրա հետ։ Փախուստի գիշերը ՄակՄերֆին, կաշառելով օրվա հսկիչին, երեկույթ է կազմակերպում հիվանդների համար` հիվանդանոց բերելով ալկոհոլային խմիչք և իր ընկերուհիներին։ Սակայն ալոկոհոլի ազդեցության տակ ՄակՄերֆին և մյուս հիվանդները չեն կարողանում շուտ արթնանալ և փախուստը չի հաջողվում ...

Դերասանները[խմբագրել]

դերասան հերոս
Ջեք Նիկոլսոն Ռենդլ Պատրիկ ՄակՄերֆի
Լուիզա Ֆլեթչեր բուժքույր Միլտրեդ Ռետչեդ
Ուիլյամ Ռեդֆիլդ Դեյլ Հարդինգ
Ուիլ Սիմփսոն «առաջնորդ» Բրոմդեն
Բրեդ Դուրիֆ Բիլլի Բաբբիտ
Սիդնի Լեսվիկ Չառլի Չեսվիկ
Դենի Դե Վիտո Մարտինի
Քրիստոֆեր Լլոյդ Մաքս Թեյբեր
Դին Ռ. Բրուքս բժիշկ Ջոն Սպիվի
Ուիլյամ Դուել Ջիմ Սիֆելտ
Վինսենթ Սկյավելլի Ֆրեդրիկսեն
Դելոս Բ. Սմիթ Սկենլոն
Մայքլ Բերրիման Էլլիս
Նեյթան Ջորջ սանիտար Վաշինգտոն
Միմի Սարկիսյան բուժքույր Բիլբոու
Սկետմեն Կրոտերս Թյորքլ
Իոսիպ Էլիկ Բանչինի

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է 29 կինոմրցանակ և ներկայացված է եղել ևս 11 մրցանակների, որոնցից են.

  • Ոսկե Գլոբուս - ներկայացվել և ստացել է 6 անվանակարգերում
  • BAFTA - ներկայացվել է 11 անվանակարգերում, ստացել 6
  • ստացել է նաև Սեզար, Գրեմմի

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին[խմբագրել]

  • Հոլիվուդյան դերասաններ Դենի Դե Վիտոյի, Վինսենթ Սկյավելլիի, Բրեդ Դուրիֆի և Քրիստոֆեր Լլոյդի համար այս ֆիլմը նորամուտային էր, ինչը և դարձավ նրանց համար շատ հաջողակ գործոն իրենց հետագա ֆիլմերի համար, իսկ Ջեք Նիկոլսոնը, ով մինչ այս 4 անգամ արդեն ներկայացվել էր Օսկարի, հենց ՄակՄերֆիի դերի համար ստացավ իր առաջին Օսկարը։
  • Գլխավոր դերի համար բացի Ջեք Նիկոլսոնից քննարկվել են նաև Մառլոն Բրանդոյի, Ջեյմս Կանի, Ջին Հեքմենի և Բերտ Ռեյնոլդսի թեկնածությունները։
  • բուժքույր Ռետչեդի դերի համար սկզբում քննարկվում էին Ջերալդինա Պեյջի, Էնն Բաքրոֆթի և Էլլեն Բերստինի թեկնածությունները, սակայն նկարահումներից ընդամենը մեկ շաբաթ անց դերը բաժին հասավ Լուիզա Ֆլեթչերին, ում համար դերը դարձավ աստղային և նրա խաղացած բոլոր դերերից ամենանշանավորը։
  • Ֆիլմի էկրանավորման արտոնագիրը դեռ 1962 թվականից պատկանում էր Քըրք Դուգլասին, սակայն նախագիծը սկսում է նրա որդին` Մայքլ Դուգլասը, իսկ Քըրք Դուգլասը, այնուամենայնիվ, ֆիլմի շահույթից ստանում է տոկոսներ։ Նա նաև ցանկանում էր դեր ունենալ ֆիլմում, սակայն տարիքի պատճառով դա նրան չի հաջողվում։

Արտաքին հղումներ[խմբագրել]