Քաջասիրտը
| Քաջ սիրտը Braveheart |
|
Նա ով պայքարել է, պայքարել է ազատության համար |
|
| Ժանր | Դրամա Ռազմական |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1995 |
| Պրեմիերա | մայիսի 24, 1995 |
| Ռեժիսոր | Մել Գիբսոն |
| Պրոդյուսեր | Մել Գիբսոն Բրյուս Դեվեյ Ալան Լադդ |
| Սցենարիստ(ներ) | Ռենդել Ուոլլես |
| Դերակատարներ | Մել Գիբսոն Սոֆի Մարսո |
| Օպերատոր | Ջոն Թոլլ |
| Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
| Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
| Ընկերություն | Icon Production Paramount Pictures |
| Տևողություն | 177 րոպե |
| Բյուջե | $53 000 000 |
| Շահույթ | $210 000 000 |
Braveheart (հայերեն թարգմանվում է: «Քաջ սիրտը», «Քաջասիրտը», «Խիզախ սիրտը» ), 1995 նկարահանված պատմական դրամա է, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է: Ֆիլմը նկարագրում է 13-րդ դարի Շոտլանդիայի ազատագրական պայքարը ընդդեմ անգլիական տիրապետության:
«Braveheart» ֆիլմը առաջադրվել է 10 «Օսկարի» և հաղթել է դրանցից 5-ում` այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը գրավել է Շոտլանդիայի զգալի մասը և արգելել շոտլանդացիներին զենք կրել: Անգլիացիների դեմ պայքարում զոհվում են տասամյա Ուիլիամի հայրը և եղբայրը: Ուիլլիամին իր խնամակալության տակ է վերցնում նրա հորեղբայր Արգայլը:
Տարիներ անց Ուիլիամ Ուոլլեսը վերադառնում է հարազատ գյուղ: Նա ցանկանում է ընտանիք կազմել և ապրել խաղաղ կյանքով: Ուոլլեսը սկսում է հանդիպել իր մանկության ընկերուհու` Մարրոնի հետ: Որպեսզի խուսափեն Էդուարդ I–ի կողմից հաստատված «առաջին գիշերվա իրավունքից», Ուոլլեսը և Մարրոնը ամուսնանում են գաղտնի: Գյուղ վերադառնալուց հետո Մարրոնին փորձում են բռնաբարել անգլիացի զինվորները: Ուոլլեսը կռվի մեջ է մտնում նրանց հետ և փրկում Մարրոնին. Սակայն Մարրոնին չի հաջողվում փախչել և տեղական շերիֆը սպանում է նրան: Ուոլլեսը հետ է վերադառնում, սակայն հանձնվելու փոխարեն սկսում կռվել անգլիացիների հետ: Բնակիչները ապստամբում են, իսկ Ուոլլեսը սպանում է այդ շերիֆին:
Ապստամբությունը գնալով աճում է: Ուոլլեսը, շոտլանդացիների աճով բանակի հետ, մի քանի անգամ հաղթում է անգլիացիներին` այդ թվում Ստերլինգյան կամուրջի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Այնուամենայնիվ Ֆոլկերկյան ճակատամարտի ժամանակ շոտլանդական ազնվականությունը մատնում է Ուոլլեսին և նա պարտություն է կրում:
Այնուհանդերձ, հույս ունենալով օժանդակություն ստանալ ազնվականության կողմից, նա հանդիպում է Ռոբերտ Բրյուսի (Շոտլանդիայի ապագա թագավոր Ռոբերտ I) հետ, սակայն Ռոբերտի հայրը, որդուց գաղտնի դավադրություն էր կազմակերպել: Ուոլլեսին ձերբակալում են անգլիացի զինվորները;
Լոնդոնում Ուոլլեսին դատում են թագավորին դավաճանելու համար, սակայն նա ասում է , որ երբեք չի ճանաչել էդուարդին, որպես իր թագավոր: Նրան դատապարտում են «ցավի միջոցով մաքրման»: Լոնդոնյան հրապարակում նրան տանջում են: Հավաքելով վերջին ուժերը Ուոլլեսը բղավում է «Ազատություն»: Նայելով հրապարակում հավաքված ամբոխին, նա տեսնում է Մարրոնին և ժպտում նրան: Այդ պահին նրան գլխատում են:
Որոշ ժամանակ անց Ռոբերտ Բրյուսը, շոտլանդական բանակի հետ հանդիպում է անգլիացիներին Բանոկբերնի մոտ: Բացականչելով Ուոլլեսի անունը, Ռոբերտ Բրյուսը, շոտլանդացիների հետ նետվում է գրոհի` անգլացիների դեմ:
Դերակատարներ[խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Մել Գիբսոն | Ուիլլիամ Ուոլլես |
| Պատրիկ ՄակԳոհան | Էդուարդ Երկարաոտ |
| Անգուս Մակֆայդեն | Ռոբերտ Բրյուս կրտսեր |
| Բրենդան Գլիսոն | Համիշ Կեմբլ |
| Սոֆի Մարսո | Իզաբելլա |
| Պիտեր Հանլի | արքայազն Էդուարդ |
| Իան Բաննեն | Ռոբորտ Բրյուս ավագ |
| Կետրին ՄակԿորմակ | Մարրոն |
Մրցանակներ[խմբագրել]
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 17 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 25-ի, որոնց թվում`
Օսկար[խմբագրել]
Ներկայացվել է 10 «Օսկարի», ստացել 5-ը`
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր - Մել Գիբսոն
- Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
- Լավագույն ձայնային էֆեկտներ - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ
- Լավագույն դիմահարդարում - Պիտեր Ֆրեմպտոն, Պոլ Պետիսոն, Լուիս Բուրվելլ
Ոսկե Գլոբուս[խմբագրել]
Ներկայացվել է 4 «Ոսկե Գլոբուսի», ստացել 1-ը
- Լավագույն ռեժիսոր - Մել Գիբսոն
BAFTA[խմբագրել]
Ներկայացվել է 6 BAFTA-ի, ստացել 3-ը`
- Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
- Լավագույն հանդերձանք - Չառլզ Կնոդ
- Լավագույն ձայն - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ, Բրայան Սիմմոնս, Էնդի Նելսոն, Սքոթ Միլլան, Աննա Բելմեր
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 62-րդն է:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Քաջ սիրտը(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Քաջասիրտը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- Քաջ սիրտը Metacritic կայքում:
|
|||||