Գեղեցկություն ամերիկյան ձևով
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Գեղեցկություն ամերիկյան ձևով American Beauty |
|
| Ժանր | Դրամա |
|---|---|
| Երկիր | Միացյալ Նահանգներ |
| Թվական | 1999 |
| Պրեմիերա | Սեպտեմբերի 8, 1999 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Սամ Մենդես |
| Պրոդյուսեր | Բրյուս Քոհեն, Ալան Բոլ |
| Սցենարիստ(ներ) | Ալան Բոլ |
| Դերակատարներ | Քևին Սփեյսի, Թորա Բըրչ, Անեթ Բենինգ, Վես Բենթլի |
| Օպերատոր | Քոնրադ Հոլ |
| Երաժշտություն | Թոմաս Նյուման |
| Ընկերություն | DreamWorks Studios |
| Տևողություն | 122 րոպե |
| Բյուջե | $15 000 000 |
| Շահույթ | $356 296 601 |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0169547 |
Գեղեցկություն ամերիկյան ձևով, անգլերեն՝ American Beauty` դրամա ժանրի 1999թ. ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Սամ Մենդեսն է: Ֆիլմն ամերիկյան միջին խավի մարդկանց մասին է, դեպքերը ծավալվում են միջին տարիքի տղամարդու, շրջապատի ու ընտանիքի շուրջ: Առաջադրվել է 8 Օսկարի և շահել է հինգը, արժանացել է 3 Ոսկե գլոբուսի: Ընդհանուր առմամբ ֆիլմը շահել է 86 մրցանակ:
Սեռականության, գործածվող լեզվի, բռնության ու թմրադեղերի բովանդակության համար գնահատվել է R (restricted)` սահմանափակված անչափահասների համար: