Քամուց քշվածները (ֆիլմ)
| Քամուց քշվածները Gone with the Wind |
|
| Ժանր | դրամա, սիրային, պատմական, պատերազմական |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1939 |
| Պրեմիերա | դեկտեմբերի 15, 1939 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Վիկտոր Ֆլեմինգ Սեմ Վուդ |
| Պրոդյուսեր | Դևիդ Սելզնիկ |
| Սցենարիստ(ներ) | Սիդնի Հովարդ Մարգարետ Միտչել (վեպ) |
| Դերակատարներ | Կլարկ Գեյբլ Վիվիեն Լի |
| Օպերատոր | Էռնեստ Հալլեր |
| Երաժշտություն | Մաքս Սթայներ |
| Մոնտաժ | Հել Քերն Ջեյմս Նյուկոմ |
| Ընկերություն | Selznick International Pictures MGM |
| Տևողություն | 238 րոպե |
| Բյուջե | 3,977,000 $ |
| Շահույթ | 390,500,000 $ |
| Տեղայնացնող | Metro-Goldwyn-Mayer Warner Bros. |
| IMDb | ID 0031381 |
Քամուց քշվածները (անգլ.՝ Gone with the Wind), 1939 թվականին նկարահանված ամերիկյան հանրահայտ ֆիլմ, ստացել է 8 Օսկար: Սցենարի հիմքում Մարգարետ Միտչելի համանուն վեպն է, որը ստացել է Պուլիտցերյան մրցանակի:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ԱՄՆ-ում 19-րդ դարի երկրորդ կեսին, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին: Ֆիլմի հերոսուհին Սկարլետ Օ'Հարա անունով աղջիկն է: Սկարլետը, Սյուլինը և Քերրինը իռլանդացի հարուստ ներգաղթյալներ Ջերալդ Օ'Հարայի և Էլլին Օ'Հարայի աղջիկներն են: Սկարլետը սիրախաղի մեջ է Տարլտոն և Բրենտ Ստյուարտների հետ:
Մի անգամ նրանք ասում են Սկարլետին, որ նրա վրա սիրահարված է նաև Էշլի Ուիլքսը, ով նրանց հարևանությամբ գտնվող «Տասներկու Կաղնիներ» ագարակի սեփականատիրոջ որդին է, ով շուտով պետք է ամուսնության առաջարկություն անի Մելանի Համիլթոնին: Սկարլետը հայտնվում է անհարմար իրավիճակում, քանի որ ինքն էլ թաքուն սիրում էր Էշլիին:
«Տասներկու Կաղնիներում» սակայն Սկարլետին նկատում և սիրահարվում է Ռեթ Բաթլերը ...
Դերերում [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Վիվիեն Լի | Սկարլետ Օ'Հարա |
| Կլարկ Գեյբլ | Ռեթ Բաթլեր |
| Լեսլի Հովարդ | Էշլի Ուիլքս |
| Օլիվիա դե Հեվիլլենդ | Մելանի Համիլթոն |
| Թոմաս Միտչել | Ջերալդ Օ'Հարա |
| Բարբարա Օ'Նիլ | Էլլին Օ'Հարա |
| Էվելին Քեյս | Սյուլին Օ'Հարա |
| Էնն Ռուտերֆորդ | Քերրին Օ'Հարա |
| Հետի Մակդենիել | մայրիկ |
| Ջորջ Ռիվզ | Ստյուարտ Տարլտոն |
| Ֆրեդ Կրեն | Բրենտ Տարլտոն |
| Ուորդ Բոնդ | յանկիների կապիտան Թոմ |
| Ֆրենկ Ֆայլեն | զինվոր Այդինգ |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Մրցանակներ [խմբագրել]
Ֆիլմը ստացել է 9 մրցանակ, ներկայացված է եղել ևս 6-ի, որոնց թվում.
Ստացել է 8 Օսկար, ներկայացվել է ևս 5-ի
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Վիկտոր Ֆլեմինգ
- Օսկար լավագույն դերասանուհու համար - Վիվիեն Լի
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - Հետի Մակդենիել
- Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար - Սիդնի Հովարդ
- Օսկար լավագույն օպերատորական գործի համար - Էռնեստ Հալլեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Հել Քերն, Ջեյմս Նյուկոմ
- Լավագույն հանդերձանքի դիզայն - Լիլ Ուելլեր
ներկայացված է եղել նաև Օսկար լավագույն դերասանի համար (Կլարկ Գեյբլ), Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Օլիվիա դե Հեվիլլենդ), Լավագույն երաժշտություն (Մաքս Սթայներ), Լավագույն էֆեկտներ, Լավագույն հնչունավորում
1989 թվականին ընգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
Վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր ցանկերում հետևալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ. 4, 2007 թ. 6
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 4-րդն է էպիկական ֆիլմերի ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմեր - 2
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 43
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 2
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր-ի ցանկում առկա է ֆիլմից երեք մեջբերում
- Ռեթ Բաթլեր - «Ճիշտն ասած թանկագինս, ինձ համար միևնույն է» - պատվավոր 1-ին տեղում է
- Սկարլետ Օ'Հարա - «Վերջի վերջո վաղը դա ուրիշ օր է» - 31 և «Աստված վկա, - ես չեմ թողնի ձեզ կոտրել ինձ: Ես կանցնեմ այս ամեն ինչի միջով, իսկ երբ ամեն ինչ ավարտվի, ես երբեք քաղցած չեմ մնա» - 59-րդ
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Քամուց քշվածները(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Քամուց քշվածները»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Քամուց քշվածները»(անգ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Քամուց քշվածները»(անգ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Քամուց քշվածները(անգ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում: