Ֆրենկ Ֆայլեն
| Ֆրենկ Ֆայլեն | |
|---|---|
դերասան |
|
| ԱԱՀ՝ | Ֆրենկ Ֆայլեն |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 8, 1905 |
| Ծննդավայր՝ | Սենտ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 2, 1985 |
| Վախճանի վայր՝ | Բուրբանկ, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1936-1978 |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ֆրենկ Ֆայլեն (անգլ.՝ Frank Faylen, իսկական անուն ազգանունը` Frank Ruf, դեկտեմբերի 8, 1905, Սենտ Լուիս, Միսսուրի - օգոստոսի 2, 1985, Բուրբանկ, Կալիֆորնիա) ամերիկացի դերասան: Խաղացել է 200-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում:
Կենսագրություն [խմբագրել]
Ֆեյլենը ամուսնացած է եղել դերասանուհի Քերոլ Հյուգսի հետ: Ունեցել է երկու աղջիկ` Քեթրին և Քերոլ, ովքեր դարձել են դերասանուհիներ: Քեթրին Ֆայլենը ամուսնացած է եղել դերասան և երգիչ Ռեժիս Ֆիլբինի հետ:
Ֆայլենը մահացել է 1985 թվականին` թոքախտից: Թաղված է Լոս Անջելեսի Միսսիոն Հիլզ թաղամասի գերեզմանատներից մեկում:
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ֆայլենի խաղացանկը հասնում է 215 ֆիլմի, որոնց թվում շատ են հեռուստատեսային ֆիլմերը: Առավել հայտնի է ռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում խաղացած տաքսու վարորդ Էռնիի դերով:
Մյուս նշանավոր ֆիլմերն են.
- «Քամուց քշվածները» 1939, ռեժ. Վիկտոր Ֆլեմինգ
- «Ցասման ողկույզները», 1940, ռեժ. Ջոն Ֆորդ
- «Սերժանտ Յորք», 1941, ռեժ. Հովարդ Հոուքս
- «Արի ապրիր ինձ հետ», 1941, ռեժ. Կլարենս Բրոուն
- «Յանկի Դուդլ Դենդի», 1942, ռեժ. Մայքլ Քերթիս
- «Կորած ուիքենդ», 1945, ռեժ. Բիլլի Ուայլդեր
- «Դոբի Գիլլիսի շատ սերերը», հեռուստասերիալ, 1959-1963
- «Դետեկտիվ պատմություն», 1951, ռեժ. Ուիլյամ Ուայլեր
- «Ծիծաղելի աղջիկը» - 1968, ռեժ. Ուիլյամ Ուայլեր