Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (ֆիլմ, 1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է
All Quiet on the Western Front
Ֆիլմի պոստերը
Ժանր դրամա
պատերազմական
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թվական 1930
Պրեմիերա օգոստոսի 24, 1930
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Լյուիս Մայլսթոուն
Պրոդյուսեր Կառլ Լեմլե կրտսեր
Սցենարիստ(ներ) Ջորջ Էբբոտ
Էրիխ Մարիա Ռեմարկ (գրվածք)
Դերակատարներ Լուիս Վոլհայմ
Լյու Այրես
Բեն Ալեքսանդր
Ուոլտեր Ռոջերս
Օպերատոր Արթուր Էդերսոն
Երաժշտություն Սեմ Պերի
Հայնց Ռումհելդ
Մոնտաժ Էդգար Ադամս
Ընկերություն Universal Pictures
Տևողություն 138 րոպե
Բյուջե 1.448.864 $
Շահույթ 3.000.000 $
IMDb ID 20629
description

Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (անգլերեն՝ All Quiet on the Western Front), Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն վեպի հիման վրա 1930 թվականին ռեժիսոր Լյուիս Մայլսթոունի նկարահանած ամերիկյան ռազմական ֆիլմ։
Ֆիլմն արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար հեղինակավոր կինոմրցանակին։

Բովանդակություն

[խմբագրել] Սյուժե

Ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երիտասարդների մասին, ում համար պատերազմը սկզբում թվում էր թեթև շրջագայություն, սակայն արդեն ուսումնական ճամբարում նրանք հասկանում են թե իրականում ինչի հետ գործ ունեն:

Գլխավոր հերոս Պաուլ Բոյմերը, մեկն է պատերազմ մեկնած տասնյակ հազարավոր այդպիսի երիտասարդներից: Սկզբում շատերի նման նա նույնպես ցուցադրվում է որպես հայրենասեր ու մարդասեր զինվոր: Սակայն ֆիլմի վերջում Պաուլը պացիֆիզմը սպառվում է պատերազմի արյան ու ցավերի մեջ: Ի սկզբանե նա դեմ էր պատերազմ մեկնելուն և կոչ էր անում բոլորին չգնալ ռազմաճակատ, չզոհել սեփական կյանքն ու կորցնել հոգին, որի համար իր հարազատ քաղաքում նրան համարում էին վախկոտ ու դավաճան: Ֆիլմի վերջում Պաուլը զոհվում է:

Ֆիլմի վերջին տեսարանում զինվորների գերեզմանների խաչերի ֆոնի վրա ցուցադրվում են դեմքեր, ովքեր մասնկացել են հերթական անիմաստ պատերազմին, և որը խլել է նրանցից ամենաթանկը` իրենց կյանքը:

[խմբագրել] Դերերում

  • Լյու Այրես - Պաուլ Բոյմեր
  • Լուիս Վոլհայմ — Կատ (Ստանիսլավ Կատչինսկի)
  • Ջոն Ռեյ - Հիմելշտոս
  • Առնոլդ Լյուսի - պրոֆեսոր Կանտերոկ
  • Բեն Ալեքսանդր - Ֆրանց Կեմմերիխ
  • Օուեն Դևիս կրտսեր — Պիտեր
  • Ուոլտեր Ռոջերս — Բեն
  • Ուիլյամ Բեյքուել — Ալբերտ Կրոպպ
  • Ռասսել Գլիսոն — Մյուլլեր
  • Ռիչարդ Ալեքսանդր — Վեստհուս

[խմբագրել] Մրցանակներ

Ֆիլմը ստացել է 4 մրցանակ, այդ թվում` 2 Օսկար, ներկայացված է եղել ևս 2 Օսկարի

[խմբագրել] Ստացել է

[խմբագրել] Ներկայացվել է

  • Լավագույն օպերատոր — Արթուր Էդերսոն
  • Լավագույն ադապտացված սցենար — Ջորջ Էբբոտ, Մաքսվելլ Անդերսոն, Դել Էնդերս

[խմբագրել] Այլ փաստեր

1979 թվականին ռեժիսոր Դելբերտ Մաննը նույն ստեղծագործության հիման վրա նկարահանել է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» հեռուստատեսային ֆիլմը, որն արժանացել է Ոսկե Գլոբուս և Էմմի (մրցանակ) մրցանակների:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով