Գրանդ-հոթել (ֆիլմ)
| Գրանդ հոթել Grand Hotel |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1932 |
| Պրեմիերա | սեպտեմբերի 11, 1932 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Էդմունդ Գուլդինգ |
| Պրոդյուսեր | Պոլ Բեռն Իրվինգ Թալբերգ |
| Սցենարիստ(ներ) | Ուիլյամ Դրեյք Բելա Բալաշ Վիկի Բաում (գրվածք) |
| Դերակատարներ | Գրետա Գարբո Ջոն Բերրիմոր Ջոան Քրոուֆորդ Լայոնել Բերրիմոր |
| Օպերատոր | Ուիլյամ Դենիելս |
| Երաժշտություն | Ուիլյամ Էքստ Չառլզ Մաքսվելլ |
| Մոնտաժ | Բլանչ Սեվելլ |
| Տևողություն | 112 րոպե |
| Բյուջե | 700.000 $ |
| Շահույթ | 2.594.000 $ |
| IMDb | ID 0022958 |
Գրանդ-հոթել (անգլերեն՝ Grand Hotel), 1932 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ: Հիմնված է ավստրիացի գրող Վիկի Բաումի 1929 թվականին գրված «Մարդիկ հոթելում» (գերմ. Menschen im Hotel) վեպի վրա:
Արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակին:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Ֆիլմը պատմում է բեռլինյան «Գրանդ-հոթել» հյուրանոցի մի քանի օրվա դեպքեր մասին: Գիլմը սկսվում և ավարտվում է հյուրանոցում բնակվողներից մեկի` բժիշկ Օտտերնշլագի «Մարդիկ գալիս են. մարդիկ գնում են. ոչինչ չի փոխվում» արտահայտությամբ:
Ֆիլմի հերոսներ տարբեր կատեգորիայի մարդիկ են: Արիստոկրատ գող բարոն Հեյգերը, ում շտապ դրամ է հարկավոր փակելու թղթախաղում պարտված իր պարտքերը: Բարոնի ընկերը` բնավորությամբ համեստ հաշվապահ Օտտո Կրինգելյանը, ում մոտ բժիշկները հայտնաբերել են մահացու հիվանդություն: Օտտոյի նախկին ղեկավար մեծահարուստ գործարար Պրայսինգը, նրա մեքենագրուհին` Ֆլամշենը, ով երազում է դերասանուհու կարիերայի մասին: Ռուս բալետի պարուհի Գրուշինսկայան, ում կարիերան անկում է ապրում:
Բարոնը որոշում է թաքուն մտնել բալետի պարուհու սենյակ և գողանալ նրա թանկարժեք իրերը: Օտտոն պատրաստվում է իր կյանքի վերջին օրերը ապրել թանկարժեք հյուրանոցում` ծախսելով դրամական խնայողությունները տարբեր շքեղությունների վրա: Պրեյսինգը եկել է հոթել կարևոր գործարք կնքելու համար, իսկ Ֆլամշենը փորձում է սիրաշահել Պրասյինիգին, որ նրա օգնությամբ կարողանա իրագործել իր դերասան դառնալու ցանկությունը:
[խմբագրել] Դերերում
- Գրետա Գարբո — բալետի պարուհի Գրուշինսկայա
- Ջոն Բերրիմոր — բարոն Ֆելիքս ֆոն Հեյգերն
- Ջոան Քրոուֆորդ — միսս Ֆլեմմ
- Ուոլլես Բիրի — Պրասյինգ
- Լայոնել Բերրիմոր — Օտտո Կրինգելյան
- Լյուիս Սթոուն — բժիշկ Օտտերնշլագ
- Ֆերդինանդ Գոտտշալկ — Պիմենով
[խմբագրել] Մրցանակներ և փաստեր
- Ֆիլմը ստացել է Օսկար մրցանակ, Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում.
- 2007 թվականին ներառվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
- Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում Գրետա Գարբոյի հերոսուհու «ես ուզում եմ մենակ լինել» մեջբերումը 30-րդ տեղում է
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Գրանդ հոթել(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- Գրանդ հոթել ֆիլմը tcm.com կայքում(անգլ.)
- «Grand Hotel»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- rottentomatoes կայքում (անգլ.)
- «Գրանդ հոթել»(ռուս.) ֆիլմը «kinopoisk» կայքում: