Համլետ (ֆիլմ, 1948)
| Համլետ Hamlet |
|
| Ժանր | ողբերգություն, դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1948 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Լոուրենս Օլիվիե |
| Պրոդյուսեր | Լոուրենս Օլիվիե |
| Սցենարիստ(ներ) | Լոուրենս Օլիվիե Վիլյամ Շեքսպիր (պիես) |
| Դերակատարներ | Լոուրենս Օլիվիե Ջին Սիմոնս |
| Օպերատոր | Դեսմոնդ Դիկինսոն |
| Երաժշտություն | Ուիլյամ Ուոլտոն |
| Ընկերություն | Two Cities Films |
| Տևողություն | 155 րոպե |
| Բյուջե | 500,000 £ |
| Շահույթ | 3,250,000 $ (ԱՄՆ) |
| IMDb | ID 0040416 |
Համլետ, Վիլյամ Շեքսպիրի Համլետ պիեսի հիման վրա 1948 թվականին նկարահանված Մեծ Բրիտանական ֆիլմ:
Ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը անգլիացի հայտնի դերասան Լոուրենս Օլիվիեն է:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Հանկարծակի մահանում է Դանիայի թագավորը: Դա շատ է վշտացնում նրա որդուն` թագաժառանգ Համլետին (Լոուրենս Օլիվիե), իսկ նրա այրին` Գերտրուդը (Էյլի Հեռլի) հապճեպ ամուսնանում է մահացած ամուսնու եղբոր` Կլավդիոսի (Բեզիլ Սիդնի) հետ, ում և թագադրում են որպես նոր արքա:
Համլետին այցի է գալիս հանգուցյալ հոր ուրվականը և պատմում, որ նրան թունավորել է եղբայրը: Նա դառնում է տարօրինակ բոլորի աչքին, ագրեսիվ, նույնիսկ իր սիրած աղջիկը Օֆելյան (Ջին Սիմոնս, նրա մոտ անտարբերություն է նկատում:
Համլետը լցվում է վրեժխնդրությամբ և ցանկանում է վրեժ լուծել հոր սպանության համար ...
Դերերում [խմբագրել]
- Լոուրենս Օլիվիե — Համլետ
- Ջին Սիմոնս — Օֆելիա
- Բեզիլ Սիդնի — Կլավդիոս
- Էյլի Հեռլի — Գերտրուդ
- Նորման Վուլանդ — Հորացիո
- Ֆելիքս Էյլմեր — Պոլոնիուս
- Թերենս Մորգան — Լաերտ
- Սթենլի Հոլլոուեյ — գերեզմանափոր
- Պիտեր Կուշինգ — Օզրիկ
- Էնթոնի Քուեյլ — Մարցելլոս
- Էսմոնդ Նայթ — Բերնարդո
- Քրիստոֆեր Լի — գեղարդով զինվոր
Մրցանակներ [խմբագրել]
Ընդհանուր թվով ստացել է մոտ 14 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 3-ի:
Ստացել է [խմբագրել]
- 1949 — 4 «Օսկար».
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն դերասանի համար (Լոուրենս Օլիվիե)
- Օսկար լավագույն հանդերձանքի դիզայնի համար (Ռոջեր Ֆերս, Կարմեն Դիլլոն)
- Օսկար լավագույն բեմադրող նկարչի համար (Ռոջեր Ֆերս)
- 1948 — Վենետիկի կինոփառատոնի 3 մրցանակ.
- «Ոսկե Առյուծ» (Լոուրենս Օլիվիե).
- Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերի համար (Ջին Սիմոնս)
- 1950 թ. իտալացի կինոքննադատների սահմանած Italian Film Critics Award մրցանակ.
- 1949 — 2 «Ոսկե Գլոբուս»
- լավագույն արտասահմանյան ֆիլմ.
- լավագույն դերասան (Լոուրենս Օլիվիե).
- 1949 — «BAFTA» տարվա լավագույն ֆիլմ.
- 1949 — «Բոդիլ» լավագույն եվրոպական ֆիլմի համար (Լոուրենս Օլիվիե).
- 1949 — Նյու Յորքի կինոքննադատների մրցանակ տարվա լավագույն դերասանի համար (Լոուրենս Օլիվիե).
Ներկայացվել է [խմբագրել]
- 1949 — 3 «Օսկար»
- Օսկար լավագույն ռեժիսորի համար (Լոուրենս Օլիվիե).
- Օսկար լավագույն երաժշտության համար (Ուիլյամ Ուոլտոն).
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Ջին Սիմոնս)
- 1949 — «BAFTA» լավագույն բրիտանական ֆիլմ