Ուիլյամ Շեքսպիր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Շեքսպիրը (անգլերեն՝ William Shakespeare) (կնքված՝ ապրիլի 26, 1564 - ապրիլի 23, 1616)[1] անգլիացի բանաստեղծ և թատերագիր էր։
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանք
Վիլյամ Շեքսպիրը ծնվել է 1564 թ. ապրիլի 23-ին[1], գավառական Ստրեդֆորդ քաղաքում։ Կրթությունն ստացել է տեղական դպրոցում։ Տասնութ տարեկան հասակում ամուսնացել է Անն Հաթավայի հետ և ունեցել է երեք զավակ։ Ենթադրում են, որ Ստրեդֆորդ քաղաքում վարել է ուսուցչի օգնականի պաշտոն։ Շեքսպիրը համալսարանական կրթություն չի ունեցել, բայց եղել է բազմակողմանի զարգացած գրող, հիմնավորապես տիրապետում էր հին և նոր լեզուներին, հիանալի գիտեր, հին հունական և հռոմեական գրականությունից բացի, իտալական, ֆրանսիական գրողներին, հայրենի գրականությունն ու պատմությունը։ Այդ բոլորը ձեռք է բերել ինքնակրթության միջոցով։ Մոտավորապես 1592 թ. Շեքսպիրը փոխադրվում է Լոնդոն, աշխատում թատրոնում որպես հուշարար և դրամատուրգ։ Թատրոնների պատվերով դրամատիկական գործեր է գրում և վերամշակում հին պիեսները։ Երբ 1599 թ. հիմնադրվում է «Գլոբուս» թատրոնը, Շեքսպիրը դառնում է նրա փայատերերից մեկը։ Բերբեջի թատրոնում է ընթանում նրա կյանքի ու գրական գործունեության լավագույն շրջանը։ 1612 թ. թողնում է Լոնդոնը, վերադառնում Ստրեդֆորդ, այստեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները։ Մահացել է նույն հայրենի քաղաքում, 1616 թ. ապրիլի 23-ին։[1]
[խմբագրել] Հայտնի ստեղծագործությունները
[խմբագրել] Գրականություն Շեքսպիրի մասին
- Վահրամ Թերզիբաշյան, Շեքսպիրը հայերեն, Ե., Հայպետհրատ, 1956, 135 էջ:
- Սարգիս Մելիքսեթյան, Շեքսպիրը և մերոնք, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1974, 222 էջ:
- Հարություն Սուրխաթյան, Հոմերոս. Շեքսպիր, Ե., Պետհրատ, 1935, 583 էջ:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 Schoenbaum, Samuel (1987), William Shakespeare: A Compact Documentary Life (Revised ed.), Oxford: Oxford University Press, ISBN 0-19-505161-0 .