Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը
| Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը It Happened One Night |
|
| Ժանր | կատակերգություն, սիրավեպ |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1934 |
| Պրեմիերա | փետրվարի 23, 1934 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ֆրենկ Կապրա |
| Պրոդյուսեր | Ֆրենկ Կապրա Հարրի Կոն |
| Սցենարիստ(ներ) | Ռոբերտ Ռիսկին |
| Դերակատարներ | Կլարկ Գեյբլ Կլոդետ Կոլբեր |
| Օպերատոր | Ջոզեֆ Ուոքեր |
| Երաժշտություն | Հովարդ Ջեքսոն Լուի Սիլվերս |
| Մոնտաժ | Ջին Հեվլիկ |
| Ընկերություն | Columbia Pictures |
| Տևողություն | 105 րոպե |
| Բյուջե | 325,000 $ |
| IMDb | ID 0025316 |
«Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (անգլ.՝ It Happened One Night), 1934 թվականին ռեժիսոր Ֆրենկ Կապրայի նկարահանած ռոմանտիկ կատակերգություն:
Արժանացել է 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, ռեժիսոր, դերասան, դերասանուհի, սցենար): Կինոյի պատմության մեջ ևս 2 ֆիլմի է հաջողվել կրկնել այս ռեկորդը` «Թռիչք կկվի բնի վրայով» և «Գառնուկների լռությունը»:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Էլլին` միլիոնատեր Ալեքնսանդր Էնդրյուսի աղջիկն է, որին հայրն ուզում է նրա կամքին հակառակ ամուսնացնել ավիատոր Քինգ Վեստլիի հետ: Որպես պատիժ հայրը նրան փակում է նավի սենյակներից մեկում: Հոր հետ խոսակցություններից մեկի ժամանակ Էլլին հաջողվում է դուրս գալ նավասենյակից և թռչել ջուրը: Հոր նավաստիները չեն կարողանում բռնել Էլլին և նա հայտնվում է ազատության մեջ: Հայրը օգտագործելով իր կապերը, անմիջապես հայտարարություններ է տպագրում աղջկա լուսանկարով, խոստանալով գտնողին դրամական խոշոր պարգև:
Էլլին հաջողվում է գնել Նյու Յորք գնացող ավտոբուսներից մեկի տոմս, որտեղ նա հանդիպում է մասնագիտությամբ լրագրող Պիտեր Վարնի հետ, ում քիչ առաջ ազատել էին աշխատանքից: Պիտերը Էլլի մոտ բացասական տպավորություն է թողնում, սակայն չունենալով այլ հնարավորություն, ավտոբուսում ստիպված է լինում նստել նրա կողքին:
Հենց այդ ժամանակից սկսվում են նրանց ռոմանտիկ ու կատակերգական արկածները ...
Դերերում [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Կլարկ Գեյբլ | Պիտեր Վարն |
| Կլոդետ Կոլբեր | Էլլի Էնդրյուս |
| Ուոլտեր Կոննոլի | Ալեքսանդր Էնդրյուս |
| Ջեյմսոն Թոմաս | Քինգ Վեստլի |
| Ռոսկո Կառնս | Օսկար Շելլի |
| Ալան Հոլ | Դանկեր |
| Արթուր Հոյթ | Զեյկ |
| Բլանշ Ֆրեդերիկի | Զեյկի կին |
| Չառլզ Ս. Ուիլսոն | Ջո Գորդոն |
| Ուորդ Բոնդ | ավտոբուսի վարորդներից մեկը |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Մրցանակներ [խմբագրել]
Արժանացել է Օսկարի 5 անվանակարգերում.
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Ֆրենկ Կապրա
- Օսկար լավագույն դերասանի համար - Կլարկ Գեյբլ
- Օսկար լավագույն դերասանուհու համար - Կլոդետ Կոլբեր
- Օսկար լավագույն հարմարեցված սցենարի համար - Ռոբերտ Ռիսկին
- ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնին լավագույն ռեժիսուրա անվանակարգում
- 1993 թվականի ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
Վարկանիշային ցանկերում [խմբագրել]
Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում զբաղեցնում է հետևալ տեղերը.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկ
- 1997 թ. - 35
- 2007 թ. - 46
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի
- ռոմանտիկ կատակերգությունների ցանկ - 3
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմեր - 8
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմեր - 38
Internet Movie Database կայքի 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ցանկում 137-րդն է (2011 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը»(անգ.) ֆիլմը allmovie կայքում:
- Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը(անգ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում:
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմը Filmsite.org կայքում