Լոուրենս Արաբացի (ֆիլմ)
| Լոուրենս Արաբացի Lawrence Of Arabia |
|
| Ժանր | դրամա պատմական |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ Մեծ Բրիտանիա |
| Թվական | 1962 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Դևիդ Լին |
| Պրոդյուսեր | Սեմ Սպիգել |
| Սցենարիստ(ներ) | Ռոբերտ Բոլտ Մայքլ Ուիլսոն |
| Դերակատարներ | Պիտեր Օ'Թուլ Օմար Շարիֆ Էնթոնի Քուին |
| Օպերատոր | Ֆրեդդի Յանգ |
| Երաժշտություն | Մորիս Ժարր |
| Ընկերություն | Columbia Pictures |
| Տևողություն | 222 րոպե |
| Բյուջե | 15 000 000 դոլլար |
| Շահույթ | 70 000 000 դոլլար |
| IMDb | ID 0056172 |
«Լոուրենս Արաբացին» (անգլերեն Lawrence of Arabia) — 1963 թվականին անգլիացի ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած պատմական ֆիլմ դրամա, արժանացել է 7 «Օսկարի» և 4 «Ոսկե Գլոբուսի»:
[խմբագրել] Սյուժեն
Ֆիլմը պատմում է բրիտանացի սպա, գրող և ճանապարհորդ Էդվարդ Թոմաս Լոուրենսի Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Արաբական թերակղզու երկրներում անցկացրած կյանքի մասին է, որտեղ նա փաստացի գլխավորել է արաբների պատիզանական բանակը, որը մարտնչում էր Օսմանյան Թուրքիայի դեմ հանուն ազատության, հենց Արաբական երկրներում ապրած տարիներին էլ նրան տվել են «Արաբացի» մականունը:
Սցենարի հիմքում հենց Լոուրենսի «Իմաստության յոթ սյուներ» գրվածքն է, ընգրկելով նաև այլ պատմական փաստեր նրա կենսագրությունից և Արաբիայի պատմությունից:
Երիտասարդ սպա Լոուրենսը (Պիտեր Օ'Թուլը), Արաբական բյուրոյի խնդրանքով ուղևորվում է անապատային ճանապարհորդության հանդիպելու և կապեր հաստատելու արքայազն Ֆեյսալի (Ալեք Գինես) հետ, ճանապարհին շերիֆ Ալին (Օմար Շարիֆ) սպանում է նրա ուղեկցորդներից մեկին, ով ցանկանում էր խմել նրա ջրհորից հայտարարելով, որ ուրիշ մարդ իրավունք չունի խմել իր ջրհորներից:
Հանդիպելով անգլիացի խորհրդականի, Լոուրենսը հասնում է Ֆեյսալի ճամբար և իր անկեղծությամբ ու շիտակ վարքով կարողանում է ստանալ արքայազնի կարգավիճակ ...
[խմբագրել] Դերերում
- Պիտեր Օ'Թուլ - Թոմաս Էդվարդ Լոուրենս
- Ալեք Գինես - արքայազն Ֆեյսալ
- Էնթոնի Քուին - Աուդա իբու Տայի
- Օմար Շարիֆ - շերիֆ Ալի-իբն-էլ-Հարիշ
- Խոսե Ֆերրեր - թուրք բեյ
- Ջեք Հոքինս - գեներալ Ալլենբի
- Էնթոն Քուեյլ - գնդապետ Հարրի Բրայթոն
- Կլոդ Ռեյնս - միստեր Դրայդեն
- Արթուր Քենեդի - Ջեքսոն Բենթլի
- Միշել Ռեյ - Ֆարրաջ
[խմբագրել] Փաստեր և մրցանակներ
Ընդհանուր թվով մոտ 20 տարբեր կինոմրցանակ է ստացել ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 12 մրցանակի, որոնց թվում
- 7 Օսկար
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ին տեղում է որպես էպիկական ֆիլմ:
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոս գնդապետ Լոուրենսը 10-րդ տեղում է որպես դրական հերոս:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 30-րդն է:
- Empire ամսագրի հարցումներով գլխավորել է Բրիտանական բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկը:
- շերիֆ Ալիի դերը ըստ նախատեսվածի պետք է խաղար Ալեն Դելոնը, ով սակայն հրաժարվել է այն պատճառով, որ պետք է կրեր մոխրագույն լինզաներ, աչքերի կապույտ գույնը չերևալու համար
- ամբողջ ֆիլմում չհաշված մի փոքրիկ դրվագի, չկա կնոջ ոչ մի դեր
