Օմար Շարիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար Շարիֆ
Omar Sharif - 66ème Festival de Venise (Mostra).jpg
Դերասան
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ ապրիլի 10, 1932 (1932-04-10) (80 տարեկան)
Ծննդավայր՝ Ալեքսանդրիա,Եգիպտոս
Ազգություն Եգիպտացի
Կրոն Իսլամ

Օմար Շարիֆը (արաբերեն` عمر الشريف; ծնվ.` Մայքլ Դեմիտրի Շալուբ, ապրիլի 10, 1932թ.) եգիպտացի դերասան է:

[խմբագրել] Կենսագրություն

Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսում Ալեքսանդրիա քաղաքում: Ծնունդով քրիստոնյա էր, սակայն փոխել է անունը և կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆատեն Համմանի հետ: Նրա հայրը` Ջոզեֆ Շալհուբը լիբիացի գաղթական էր, իսկ մայրը Կլարա Շալհուբը լիբանա-պաղեստինյան ծագումով եգիպտուհի էր: Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիայի քոլեջը, իսկ հետո Կահիրեի համալսարանը ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում:

[խմբագրել] Կինոկարիերա

Դերասանի կարիերան սկսել է 1983 թվականից խաղալով եգիպտական ֆիլմերում: Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր (դերերում Պիտեր Օ'Թուլ, Ալեք Գինես) , որտեղ նա խաղալով շերիֆ Ալիի դերը ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում: Դրանից հետո խաղացել է Հոլիվուդյան շատ ֆիլմերում, նրա մյուս ամենահայտնի դերերն են

Նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը իրենց երկիր:
Ստացել 3 Ոսկե Գլոբուս կինոմրցանակ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով