Մայրիկ (ֆիլմ)
| Մայրիկ Mayrig |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 1991 նոյեմբերի 27 |
| Լեզու | ֆրանսերեն |
| Ռեժիսոր | Անրի Վերնոյ |
| Պրոդյուսեր | Թարակ Բեն Ամմար, Մարկ Լոմբարդո |
| Սցենարիստ(ներ) | Անրի Վերնոյ |
| Դերակատարներ | Կլաուդիա Կարդինալե Օմար Շարիֆ Իզաբելա Սադոյան |
| Օպերատոր | Էդմոնդ Ռիչարդ |
| Երաժշտություն | Ժան-Կլոուդ Պետիտ |
| Կարդում են | Դիտա ֆոն Տիզ |
| Տևողություն | 157 րոպե |
| IMDb | ID 0102421 |
Մայրիկ - ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն:
Բովանդակություն |
[խմբագրել] Ստեղծման պատմություն
Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանում է «Մայրիկ» և «Փողոց Պարադի, տուն 588»(Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում): Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին: Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985թ-ին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով: Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988թ-ին ԱՄՆ-ում:
[խմբագրել] Սյուժե
Ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ: Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար:
[խմբագրել] Դերերում
- Կլաուդիա Կարդինալե - Արաքսի, Ազատի մայր
- Օմար Շարիֆ - Հակոբ, Ազատի հայր
- Ռիշար Բերի - Ազատ
- Նատալի Ռոուսել - Գայանե, Ազատի մորաքույր
- Սերժ Ավետիքյան - Վազգեն Փափազյան
- Միշել Բարդոլետ - Մադլեն
- Քրիստիան Բարբիեր
- Իզաբել Սադոյան - Աննա, Ազատի մորաքույր
- Ժաքի Ներսեսյան - Աբգար, ընտանիքի ընկեր
- Կեդրիկ Դուկետ - յոթ տարեկան Ազատ
- Թոմ Պոնսին - տասներկու տարեկան Ազատ
- Ստեֆան Սերվայս - քսան տարեկան Ազատ
- Ժան Պիեր Դելաժ
- Նիկոլաս Սիլբերգ
- Դենիս Պոդալիդես - Թեհլերյան
- Իվ Ռոժիերի
- Պատրիկ Տիմսիտ
- Տիկի Հոլգադո
- Իվետ Պետիտ
- Պաուլետ Ֆրանց
- Լուսի Ներսեսյան
- Ինգ Օֆերման
- Ժիլես Տրետոն
- Մարի-Ֆրանս Սանտոն
- Մարիո Լուրասչի
[խմբագրել] Պարգևներ
Արժանացել է Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի մրցանակին (1991):
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
Գլխավոր դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆին ֆիլմում նկարահանվելու պատճառով արգելվել է Թուրքիա մուտք գործել: