Քրիստոֆեր Պլամմեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Քրիստոֆեր Պլամմեր | |
|---|---|
դերասան |
|
| ԱԱՀ՝ | Քրիստոֆեր Պլամմեր |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 13, 1929 |
| Ծննդավայր՝ | Տորոնտո, Կանադա |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1953-ից սկսած |
| Ամուսին՝ | Թեմմի Գրեյմս (1956-1960) Պատրիսի Լուիս (1962-1967) |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Օսկար, Ոսկե Գլոբուս |
| Երեխաներ՝ | Ամանդա Պլամմեր (ծն. 1957) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Քրիստոֆեր Պլամմեր (անգլ.՝ Christopher Plummer, դեկտեմբերի 13, 1929, Տորոնտո), կանադացի դերասան:
Խաղացել է 190-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում` «Երաժշտության ձայներ», «Հռոմեական կայսրության անկումը», «Վարդագույն Հովազի վերադարձը», «Տասներկու կապիկ», «Արարատ», «Ազգի գանձերը», «Վերջին կիրակի», «Սկսնակները», «Դրակուլա 2000», «Նյուրնբերգ», «Մալքոլմ Իքս», «Հիսուս Նազովրեցի», «Դոլորես Քլեյբորն», «Երիտասարդ Եկատերինան», «Սիրիանա», «Ալեքսանդր», «Չարի ցանցերը» և այլն:
Օսկար, Ոսկե Գլոբուս, Էմմի (մրցանակ), BAFTA մրցանակների դափնեկիր է: Պլամմերը ամենատարեց դերասանն է, ով ստացել է Օսկար մրցանակը: 2012 թվականին մրցանակը ստանալիս նա 82 տարեկան էր: