Ալեք Գինես
| Ալեք Գինես | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Alec Guinness de Cuffe |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 2, 1914 |
| Ծննդավայր՝ | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 5, 2000 |
| Վախճանի վայր՝ | Միդհարսթ, Մեծ Բրիտանիա |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1934-1996 |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 2 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս, 4 BAFTA |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ալեք Գինես (անգլերեն՝ Alec Guinness, ապրիլի 2, 1914, Լոնդոն - օգոստոսի 5, 2000, Միդհարսթ, Մեծ Բրիտանիա), անգլիացի դերասան:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն և կարիերա
Ալեք Գինեսը ծնվել է 1914 թվականի ապրիլի 2-ին Լոնդոնի աղքատ թաղամասերից մեկում: Իր դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան, խաղալով Ջոն Գիլգուդի թատրոնում, որտեղ 1938 թվականին խաղացել է Համլետի դերը:
Առաջին հաջողված աշխատանքը կինոյում կարելի է համարել 1949 թվականի «Բարի սրտեր և գահեր» սև կատակերգությունը, որտեղ Ալեք Գինեսը մարմնավորում է միանգամից 8 հերոսի, այդ թվում նաև կնոջ կերպար:
Կինոյում հաջողված աշխատանքներից են նրա` անգլիացի հայտնի ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմերը, ինչպես նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում նրա խաղացած Օբի-Վան Քենոբի դերը: Դևիդ Լինը տաղանդավոր դերասանին նկատել էր «Մեծ հույսեր» ներկայացման մեջ և առաջարկել էր նկարահանվել պիեսի էկրանավորման մեջ: Դրանից հետո Գինեսը խաղում է Լինի գրեթե բոլոր նշանավոր ֆիլմերում («Կամուրջ Քվայ գետի վրայով», «Լոուրենս Արաբացի», «Դոկտոր Ժիվագո»):
[խմբագրել] Ֆիլմագրություն
Խաղացել է մոտ 60 ֆիլմում, դրանցից առավել նշանավորներն են.
[խմբագրել] Մրցանակներ և պարգևներ
Ընդհանուր թվով ստացել է 29 տարբեր կինոմրցանակներ, ներկայացված է եղել ևս 12-ի: 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը, «Կամուրջ Քվայ գետի վրայով» Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և 1980 թվականի ստացել է Օսկար կինոյում ունեցած ավանդի համար: 3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը: Մյուս մրցանակների թվում են` 4 BAFTA, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոնների մրցանակ և այլն:
1955 թվականին նա Անգլիայի թագուհու կողմից պարգևատրվում է Բրիտանական կայսրության մեդալով, իսկ 4 տարի անց հռչվակում է ասպետ:
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում նրա «Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս» ֆիլմի հերոս Օբի-Վան Քենոբին 37-րդ տեղում է որպես դրական հերոս: