Սոֆի Լորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Լորեն
Five Miles to Midnight 1962.JPG
Բնագիր ԱԱՀ Սոֆի Լորեն
Հասակը` 174 սմ
Ծնվել է` սեպտեմբերի 20, 1934 (1934-09-20) (78 տարեկան)
Ծնվելու վայր` Հռոմ, {{{2}}} Իտալիա
Ազգություն` {{{2}}} Իտալիա
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1948–2009
Ժանրեր Դրամա,
Կատակերգություն,
Մելոդրամա
Ընտրանի "Երեկ, այսօր, վաղը",
"Ամուսնություն իտալական ձևով",
"Կոմսուհին Հոնկոնգից"
Ամուսին(ներ) Կարլո Պոնտի
(2 երեխա)
Երեխա(ներ) 2 երեխա
Պարգևներ և մրցանակներ` Սեզար, Ոսկե Արջ, Կաննի Դափնետերև (1961)
էջ IMDb-ում ID 0000047
էջ ԿինոՊոիսկ-ում ID 94789

Սոֆիա Լորեն (իտալերեն` Sophia Loren; իսկական անունը` Սոֆիա Վիլանի Շիկոլոնե (Sofia Villani Scicolone), ծնված` 20 սեպտեբերի 1934, Հռոմ), իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի (1961), Վենետիկի (1958, 1998), Մոսկվայի (1965, 1997), Բեռլինի (1994) կինոփառատոնների դափնեկիր: Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «Օսկար» մրցանակի դափնեկիր (1961), պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր (1991) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով:

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 21-րդ տեղում:

Իր կարիերայի ընթացքում Սոֆի Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ»։

Հետաքրքիր փաստեր

  • 2007 թ 70-ամյա դերասանուհին նկարահանվել է հանրահայտ “Pirelli” օրացույցի համար:
  • Սոֆի Լորենը հայտնի է իր սրամտությամբ: Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են “թևավոր” Իտալիայում, օրինակ` “Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին”:
  • Արքեպիսկոպոս Գենուին մի առթիվ կատակել է. “Ըստ էության Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆի Լորենի համար կարելի էր բացառություն անել”:
  • 1982 թ.-ին Սոֆի Լորենը լքեց Իտալիան` այն բանից հետո, երբ 17 օր անցկացրեց բանտում հարկերը չմուծելու համար:
  • Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկոու շրջանի փողոցներից մեկը կոչված է Սոֆի Լորենի անվամբ:
  • Դերասանուհին ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում:
  • Բացի մայրենի իտալերենից` Սոֆի Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն:
  • Դերասանուհին նաև գրում է: 1999 թ.-ին լույս է տեսել նրա “Հուշերի բաղադրատոմսը” երկրորդ գիրքը: Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել է նաև գործարարությամբ` թողարկելով օծանելիքի իր սերիան:
  • Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է չբերության դեմ: Բարեբախտաբար 1968 թ.-ին ծնվել է առաջնեկը` Կարլո Պոնտի կրտսերը, ով այսօր Վիեննայի նվագախմբի դիրիժորն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին` Էդուարդը, ով ռեժիսոր է: