Ջեննիֆեր Լոուրենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջենիֆեր Լոուրենսից)
Picto infobox film.png
Ջեննիֆեր Լոուրենս
Jennifer Lawrence by Gage Skidmore.jpg
Հասակը 1.71
Ծնվել է՝ օգոստոսի 15, 1990 (1990-08-15) (24 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Ակտիվ շրջան 2006-այժմ
IMDb ID 2225369

Ջենիֆեր Լոուրենս (անգլJennifer Lawrence, ծնվ.՝ օգոստոսի 15, 1990թ.), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Առաջին նշմարելի դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» (2007–2009), այնուհետև նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) և «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում, ընդ որում՝ վերջինի համար լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրվել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Սեթըլայթի, անկախ ոգու և հեռուստադերասանների միության մրցանակի։ [1] Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հույսի շողերի հավաքածուն» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, Սեթըլայթի, անկախ ոգու, Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ անվանակարգի երկրորդ ամենաերիտասարդ դերասանուհին (22 տարեկան)։

Լոուրենսի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են նաև «Իքս-մարդիկ։ Առաջին դաս» (2011) «Քաղցած խաղեր» (2012) և այլն։ «Քաղցած խաղեր» կատարած դերակատարման համար բարձր գնահատականների է արժանացել քննադատների կողմից։

2013 թվականին նկարահանվել է նաև «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» ֆիլմում, նույն տարում նկարահանվել է Դեյվիդ Օ Ռասսելի «Խարդախություն Ամերիկյան Ձևով» ֆիլմում, որի համար արժանացել է իր երկրորդ Ոսկե Գլոբուսին, և երրորդ Օսկարի անվանակարգին, դառնալով ամենաերիտասարդ դերասանուհին, ով ներկայացվել է 3 Օսկարի։ Ջեննիֆերը համարվում է 2010-ականների սեքս սիմվոլներից մեկը։

Վաղ կյանքը[խմբագրել]

Ջենիֆեր Լոուրենսը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 15-ին Լուիզվիլում։ Նրա հայրը՝ Գերին եղել է շինարար, իսկ մայրը՝ Կարենը աշխատել է մանկական ճամբարում։ Արդեն 14 տարեկանում Ջենիֆերը վճռորեն որոշում է դառնալ դերասանուհի և ծնողների հետ մեկնում Նյու-Յորք, որպեսզի իր համար գործակալ գտնի։ Գործակալությունը բարձր է գնահատում նրա դերասանական ունակությունները, հաշվի չառնելով, որ Ջենիֆերը բարձրագույն կրթություն չի ստացել և դերասանական փորձ չունի։ Նա դպրոցը 2 տարի շուտ է ավարտում, որպեսզի կենտրոնանա իր դերասանական կարիերայի վրա։

Կարիերա[խմբագրել]

2006-2008 թվականներ: Առաջին աշխատանքները[խմբագրել]

Ջենիֆերը 2006 թվականից խաղացել է տարբեր ծրագրերի մեջ, որոնցից ավելի շատ գերիշխում էին սերիալները։ Նրա առաջին դերերը եղել են «Ընկերության քաղաքը» և «Դետեկտիվ Մոնկ» սերիալները։ Այնուհետև իրար են հաջորդել «Բիլ Էնգվալի շոու», «Մեդիում» և «Դետեկտիվ Ռաշ» սերիալները։ 2009թվականին Ջենիֆերը «Բիլ Էնգվալի շոուի» համար ստանում է մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։ 2008թ.-ից Ջենիֆերը սերիալային դերերից անցնում է ֆիլմերին։ Նրա առաջին ֆիլմը եղել է «Պարտեզային Երեկույթ», որը այնքան էլ մեծ դեր չէր։ Սակայն հենց նույն թվականին նա նկարահանվում է «Պոկերհաուս» ֆիլմում, այս անգամ որպես գլխավոր հերոսուհի։ Ջենիֆերը հայտնի դարձավ «Այրվող Տափաստան» ֆիլմի շնորհիվ, որտեղ նա մարմնավորում էր երիտասարդ Մարիանի դերը։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Շարլիզ Թերոն և Քիմ Բեսինջեր։ Չնայած, որ ֆիլմում խաղում էին հայտնի դերասաններ, այնուամենայնիվ ֆիլմը ձախողվեց կինովարձությում։ Սակայն երիտասարդ Ջենիֆերի խաղը կինոքննադատները բարձր գնահատեցին և նա ստացավ մրցանակ Վենետիկի կինոփառատոնում , որը նրան հանձնեց Մարչելլո Մաստրոյանին։ 2007 թվականին առաջարկություն է ստանում խաղալ Բելլա Սվոնի դերը Մթնշաղ ֆիլմում, սակայն դերը անցնում է Քրիստեն Ստյուարտին։ Ավելի ուշ նա «ուրախ» է լինում, որ դերը իրեն չի անցնում, քանի որ լրատվամիջոցները չափից շատ ուշադրություն էին հատկացնում Քրիստենին։[2][3]

2009-2011: Կարիերայի թռիչքը[խմբագրել]

2009 թվականին Ջենիֆերը չխաղաց ֆիլմերի մեջ, դրա փոխարեն շարունակեց խաղալ «Բիլ Էնգվալի շոու» սերիալում։ Սերիալը նույն թվականին ավարտվեց և Լոուրենսը խաղաց Ջուդի Ֆոսթերի «Կուղբ» ֆիլմում Մել Գիբսոնի հետ երկրորդական դերում, իսկ 2010 թվականին նկարահանվեց «Ձմեռային Ոսկոր» ֆիլմում այս այնգամ որպես գլխավոր հերոսուհի։ Ջենիֆերը ֆիլմում մարմնավորում էր 17-ամյա Ռի Դոլիին, ով փորձում էր գտնել իր հորը։ Ֆիլմը բարձր գնահատականի է արժանանում քննադատների կողմից և ներկայացվում Օսկար մրցանակաբաշխության 4 անվանակարգում ներառլալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասանուհի»։ Եվ այդ ամենը 20 տարեկանում։ Սակայն ֆիլմը ոչ-մի անվանակարգում չհաղթեց, իսկ «Լավագույն ֆիլմում» հաղթեց Թագավորի ելույթը ֆիլմը։ Այդ տարի լավագույն դերասանուհու մրցանակը բաժին հասավ Նատալի Փորտմանին։ Լոուրենսը մեծ հռչակ ձեռք բերեց այդ ֆիլմի օգնությամբ։ 2011 թվականին դուրս եկավ միանգամից 3 ֆիլմ Լոուրենսի մասնակցությամբ՝ ֆանտաստիկ բլոկբասթեր Իքս-մարդիկ։ Առաջին դաս[4] և քիչ բյուջետով ֆիլմեր՝ «Տունը Փողոցի Վերջում», «Ինչպես Մի Խելագար»։ Իքս-մարդիկ։ Առաջին դաս ֆիլմը Ջենիֆերի մասնակցությամբ առաջինն էր, որը ուներ մեծ բյուջետ։ Ֆիլմում Ջենիֆերը մարմնավորում էր մուտանտ Միստիկին։

2012 - ներկա ժամանակներ[խմբագրել]

Ջենիֆեր Լոուրենսը Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ, 2012

2012 թվականը Լոուրենսի կարիերայի համար մեծ նշանակություն ունեցավ։ Նա նկարահանվում է Սյուզան Քոլլինսի գրքի հիման վրա նկարահանված Քաղցած խաղեր[5][6] ֆանտաստիկ[7] թրիլերում, որտեղ մարմնավորել է Քեթնիս Էվերդինին և Դեվիդ Օ. Ռասսելլի Հույսի շողերի հավաքածուն կատակերգություն դրամա ֆիլմում՝ Թիֆընի Մաքսվելի դերում։ Սկզբնապես ֆիլմի գլխավոր դերի համար պահանջվում էին Էն Հեթուեյը, Ռեյչել Մաքադամսը, Էլիզաբեթ Բենքսը, Ռունի Մառան և Օլիվիա Ուալդը, սակայն վերջնականապես գլխավոր դերը անցավ Ջենիֆերին։ Ֆիլմը ներկայացվեց Օսկար մրցանակաբաշխությանը, այդ թվում նաև «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Այս անգամ Ջենիֆերը ստացավ Օսկարի արձանիկը և նա այնքան էր հուզվել, որ բեմ բարձրանալիս վար ընկավ։ 2013 թվականին Լոուրենսը խաղաց Քաղցած խաղեր ֆիլմի երկրորդ մասում՝ Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը, որի բյուջեն մի քանի անգամով գերազանցեց առաջին ֆիլմի գրանցած թվերը հասնելով՝ 864 մլն դոլլարի։ Ֆիլմին հաջորդեց Խաբեություն ամերիկյան ձևով աշխատանքը, որտեղ նա մարմնավորեց Ռոսալինի դերը։ Ֆիլմում կատարած դերի համար նա առաջադրվեց Օսկարի որպես «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակագում, սակայն մրցանակը անցավ Լյուպիտա Նիոնգոին։ 2014 թվականին դուրս եկավ Լոուրենսի մասնակցությամբ Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը երկրորդ ֆիլմը։ Այժմ Ջենիֆերը նկարահանվում է «Սերենա» ֆիլմում, որը նրա երրրորդ աշխատանքն է Բրեդլի Քուպերի հետ և Քաղցած խաղեր։ Կեղծ ճայ մաս 1, որտեղ երրորդ անգամ մարմնավորելու է Քեթնիս Էվերդինին։

Պայմանագիր Դիորի հետ[խմբագրել]

2013 թվականի փետրվարին Ջենիֆերը պայմանագիր կնքեց «Miss Dior» կազմակերպության հետ, և գովազդելու է վերջինիս պայուսակները։ Նկարահանումների տնօրենը՝ Դոմա Ռաֆֆ Սիմոնսը, ամենասկզբից ծանոթացել է Ջենիֆերի ֆիլմերի հետ և որոշել, որ հենց նա պետք է գովազդի իր ապրանքանիշը։ Ջենիֆերը ասել է. «Ես անչափ ուրախ եմ, որ աշխատելու եմ «Դիոր» կազմակերպության հետ և հագնելու եմ Սիմոնսի ստեղծագործությունները»։ Ջենիֆերից առաջ ապրանքանիշը գովազդում էր Միլա Կունիսը։

Անձնական կյանք[խմբագրել]

2011 թվականից Ջենիֆերը սկսեց հանդիպել Նիքոլաս Հոլթի հետ, ում հետ ծանոթացավ Իքս-մարդիկ։ Առաջին դաս ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հույսի շողերի հավաքածուն ֆիլմից հետո շշուկներ էին պտտվում, որ նա հանդիպում է Բրեդլի Քուփերի հետ, բայց այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Ընդհանրապես Լոուրենսը չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։ Նա ասել է. «Դուք հաստատ չեք ցանկանա, որ ձեր անձնական կյանքը քննարկվի թերթերում, բայց ինչքան շատ եք փորձում թաքցնել այն, այնքան ավելի մասսայական ինֆորմացիայի աղբյուրներ են ցանկանում պարզել դա»։

Բարեգործական աշխատանքները[խմբագրել]

Լոուրենսը բարեգործական աշխատանքներ է տարելի շատ հայտնի կազմակերպությունների հետ ինչպիսիք են՝ «World Food Programme», «Feeding America», և «The Thirst Project»[8]։ Նա ավելի շուտ է կազմակերպել Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը ֆիլմի ցուցադրությունը, որպեսզի հասույթի մեծ մասը տրամադրի «Սուրբ Մարիա» բարեգործական կազմակերպությանը։ Ջենիֆերը հանդիսանում է «Special Olympics» բարեգործական կազմակերպության դեսպանը, որն աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպությունն է հաշմանդամ երեխաների և մեծահասակների համար։

Մրցանակներ[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Ջենիֆեր Լոուրենսի ստացած մրցանակների և նոմինացիաների ցուցակը 

Ջենիֆեր Լոուրենսը մեծ հաջողությունների է հասել կինոյի ասպարեզում։ Հույսի շողերի հավաքածուն ֆիլմը նրան բերեց Օսկարի[8] արձանիկը, որպես «Լավագույն դերասանուհի»։ Նաև ստացել է 4 մրցանակ «Critics' Choice Movie Award»[9][10] մրցանակաբաշխությունից Հույսի շողերի հավաքածուն, «Քաղցած խաղեր» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար։ Ստացել է Ոսկե Գլոբուս «Հույսի շողերի հավաքածուն» և «Խաբեություն ամերիկյան ձևով»[11][12] ֆիլմերի համար։ 2014 թվականին ստացել է BAFTA Խաբեություն ամերիկյան ձևով ֆիլմի համար։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Ֆիլմեր[խմբագրել]

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2008 Պարտեզային երեկույթ Տիֆ
2008 Պոկերհաուս Ագնես
2008 Այրվող տափաստան Մարիաննա
2010 Ձմեռային ոսկոր Ռի Դոլի
2011 Ինչպես մի Խելագար Սեմ
2011 Կուղբը Նոռա
2011 Իքս-մարդիկ։ Առաջին դաս Ռեյվն Դարքհոլմ/Միստիք
2012 Քաղցած խաղեր Քեթնիս Էվերդին
2012 Քո իմացած սատանան Երիտասարդ Զոի
2012 Տունը փողոցի վերջում Էլիսսա
2012 Հույսի շողերի հավաքածուն Թիֆընի Մաքսվել
2013 Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը Քեթնիս Էվերդին
2013 Խաբեություն ամերիկյան ձևով Ռոսալին
2014 Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը Ռեյվն Դարքհոլմ/Միստիք
2014 Հիմար ու ավելի հիմար Երիտասարդ Ֆրեիդա Ֆլեչեր նկարահանվում է
2014 Սերենա Սերենա Պեմբերթոն նկարահանվում է
2014 Քաղցած խաղեր: Ծաղրասարյակ - Մաս 1 Քեթնիս Էվերդին նկարահանվում է
2015 Քաղցած խաղեր: Ծաղրասարյակ - Մաս 2 Քեթնիս Էվերդին նկարահանվում է
2015 Ապակե դղյակը Ժանեթ Ուոլլս նկարահանվում է
2015 Իքս-մարդիկ: Ապոկալիպսիս Ռեյվն Դարքհոլմ/Միստիք նկարահանվում է

Հեռուստատեսություն[խմբագրել]

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2006 Ընկերության քաղաքը Քեյթլին
2007 Միայն թե ոչ հերթական դպրոցական շոուն Կատաղի աղջիկ
2006 Վանական Մասկոտ 1 էպիզոդ
2007 Մեդիոում Քլեր Չեյս 1 էպիզոդ
2007 Սառը դեպք Էբի Բրեդֆորդ 1 էպիզոդ
2007–2009 Բիլ Էնգվալի շոու Լոուրեն Փիրսոն 30 էպիզոդ
2008 Մեդիում Երիտասարդ Էլիսոն 1 էպիզոդ
2013 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Հաղորդավար Էպիզոդը՝ «Ջենիֆեր Լոուրենս»

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Pomerantz, Dorothy (հունիսի 30, 2014)։ «Jennifer Lawrence Tops Our List Of The Most Powerful Actresses»։ Forbes։ http://www.forbes.com/sites/dorothypomerantz/2014/06/30/jennifer-lawrence-tops-our-list-of-the-most-powerful-actresses/։ Վերցված է հունիսի 30, 2014։ 
  2. «Jennifer Lawrence Is 'Relieved' She Lost Twilight Role To Kristen Stewart». Entertainment Wise. դեկտեմբերի 14, 2012. http://www.entertainmentwise.com/news/98500/Jennifer-Lawrence-Is-Relieved-She-Lost-Twilight-Role-To-Kristen-Stewart։ Վերցված է ապրիլի 18, 2013. 
  3. «Jennifer Lawrence happy about not playing Bella Swan in Twilight»։ New Delhi Television Limited։ դեկտեմբերի 16, 2012։ http://movies.ndtv.com/hollywood/jennifer-lawrence-happy-about-not-playing-bella-swan-in-twilight-305977։ Վերցված է մարտի 29, 2014։ 
  4. Wells, Jeffrey (հոկտեմբերի 24, 2010). «Lawrence on the Line». Hollywood elsewhere. http://www.hollywood-elsewhere.com/2010/10/lawrence-on-the/։ Վերցված է նոյեմբերի 22, 2010. 
  5. Galloway, Steven (February 1, 2012). «Jennifer Lawrence: A Brand-New Superstar». The Hollywood Reporter. http://www.hollywoodreporter.com/news/hunger-games-jennifer-lawrence-katniss-286282։ Վերցված է փետրվար 7, 2012. 
  6. Radish, Christina (փետրվար 5, 2013)։ «Jennifer Lawrence Talks Silver Linings Playbook, The Hunger Games, Catching Fire, Her Early Work, Wanting to Direct, Oscar Nominations, and More»։ Collider.com։ http://collider.com/jennifer-lawrence-catching-fire-hunger-games-interview/։ Վերցված է մարտի 29, 2014։ 
  7. «First Look at The Hunger Games: Catching Fire Starring Jennifer Lawrence, Josh Hutcherson, and Sam Claflin»։ collider.com։ http://collider.com/hunger-games-catching-fire-images/195497/։ Վերցված է սեպտեմբերի 14, 2012։ 
  8. 8,0 8,1 «Winners and Nominees for the 85th Academy Awards»։ Լոս ԱՆջելես, Կալիֆորնիա: Academy of Motion Pictures Arts and Sciences։ http://www.oscars.org/awards/academyawards/85/nominees.html։ Վերցված է հունվարի 26, 2014։ 
  9. «18TH ANNUAL CRITICS' CHOICE MOVIE AWARDS (2013)»։ Los Angeles: The Broadcast Films Critics Association։ http://www.criticschoice.com/movie-awards/18th-annual-critics-choice-movie-awards-2013-best-picture-argo/։ Վերցված է հունվարի 26, 2014։ 
  10. «19TH ANNUAL CRITICS' CHOICE MOVIE AWARDS (2014)»։ Los Angeles: The Broadcast Films Critics Association։ http://www.criticschoice.com/movie-awards/19th-annual-critics%E2%80%99-choice-movie-awards-2014-%E2%80%93-best-picture-12-years-a-slave/։ Վերցված է հունվարի 26, 2014։ 
  11. «2013 Golden Globe Awards»։ Los Angeles: Hollywood Foreign Press Association։ http://www.goldenglobes.com/awards/2013։ Վերցված է January 26, 2014։ 
  12. «2014 Golden Globe Awards»։ Los Angeles: Hollywood Foreign Press Association։ http://www.goldenglobes.com/awards։ Վերցված է հունվարի 26, 2014։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg