Կլոդետ Կոլբեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Կլոդետ Կոլբեր | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Էմիլի Շոշուան |
| Հասակը` | 1,64 մ |
| Ծնվել է` | սեպտեմբերի 13, 1903 |
| Ծնվելու վայր` | Սեն Մենդե, Ֆրանսիա |
| Վախճանվել է` | Սփեյսթաուն, Բարբադոս |
| Վախճանի օր` | հուլիսի 30, 1996 (92 տարեկան) |
| Քաղաքացիություն` | |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Ակտիվ շրջան | 1923-1987 |
| Ամուսին(ներ) | Նորման Ֆոսթեր (1928–1935) Ջոել Պրեսման (1935–1968, մինչ նրա մահը) |
| Պարգևներ և մրցանակներ` | 1 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս |
| էջ IMDb-ում | ID 0001055 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 193883 |
Կլոդետ Կոլբեր (անգլ.՝ Claudette Colbert, իսկական անուն ազգանունը` Էմիլի Շոշուան, անգլ.՝ Emilie Chauchoin, սեպտեմբերի 13, 1903, Սեն Մենդե, Ֆրանսիա - հուլիսի 30, 1996, Սփեյսթաուն, Բարբադոս), ծագումով ֆրանսիացի, թատրոնի և կինոյի ամերիկյան դերասանուհի, Օսկարի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 12-րդն է:
Խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 3 անգամ առաջադրվել է Օսկարի, ստացել 1-ը լավագույն դերասանուհի անվանակարգում («Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը»): Ստացել է 1 Ոսկե Գլոբուս, 1 անգամ առաջադրված է եղել Էմմիի:
Առավել նշանավոր ֆիլմերից են.
- 1934 - «Կլեոպատրա»
- 1934 - «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը»
- 1935 - «Անհատական աշխարհներ»
- 1937 - «Աղմկոտ քաղաք»
- 1944 - «Այն ժամանակից, երբ դուք գնացիք»
- 1947 - «Անհաջողակը և ես»
- 1951 - «Արի անենք դա օրինական ձևով»
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Կլեդետ Կոլբեր