Սալլի Ֆիլդ
| Սալլի Ֆիլդ | |
|---|---|
Ս. Ֆիլդ, 1971 թ. լուսանկար |
|
| Բնագիր ԱԱՀ | Սալլի Մարգարետ Ֆիլդ |
| Հասակը` | 1,59 մ |
| Ծնվել է` | նոյեմբերի 6, 1946 |
| Ծնվելու վայր` | Փասադենա, Կալիֆորնիա |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Ակտիվ շրջան | 1962-ից սկսած |
| Ամուսին(ներ) | Սթիվ Քրեյգ (1968–1975) Ալան Գրեյսման (1984–1993) |
| էջ IMDb-ում | ID 0000398 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 13477 |
Սալլի Ֆիլդ (անգլ.՝ Sally Field, նոյեմբերի 6, 1946, Փասադենա, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասունուհի, նաև երգչուհի, ռեժիսոր և պրոդյուսեր:
Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, ստացել է 2 Օսկար լավագույն դերասանուհի անվանակարգում, 2 Ոսկե Գլոբուս և 3 Էմմի:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Սալլի Մարգարետ Ֆիլդը ծնվել է 1946 թվականին բանակի սպա Ռիչարդ Դրայդենի և դերասանուհի Մարգարետ Ֆիլդի ընտանիքում[1]: Նրանք ամուսնալուծվել են 1950 թվականին, որից հետո մայրը` Մարգարետը, ամուսնացել է դերասան և կասկադյոր Ջոն Մահոնիի հետ[2]:
Սալլի Ֆիլդը ավարտել է Լոս Անջելեսի տարածաշրջանի Պորտոլի դպրոցը, ապա սովորել Բիմինգհեմի միջնակարգ դպրոցում[3]: Ավելի ուշ ավարտել է Լի Ստրասբերգի դերասանական ստուդիան[2]:
Կարիերա [խմբագրել]
Ֆիլդը սկսել է իր կարիերան 16 տարեկանում, հանդես գալով հեռուստատեսային նախագծերում, որոնցից են «Ջիջեթ» (1965—1966) և «Թռչող միանձնուհին» (1967—1970): Առաջին լուրջ հաջողությունը ունենում է 1976 թվականին հեռուստատեսային «Սիբիլ» հոգեբանական դրամայում խաղալով գլխավոր հերոսուհու դերը, որի համար արժանանում է Էմմի մրցանակի, իսկ մեկ տարի անց առաջադրվում է Ոսկե Գլոբուսի «Սմոկին և ավազակը» ֆիլմի համար:
Նրա ամենանշանավոր դերերից մեկը դառնում է 1979 թվականին նկարահանված «Նորմա Ռեյ» ֆիլմը, որի համար նա ստանում է մի շարք մրցանակներ, այդ թվում Օսկար, Ոսկե Գլոբուս, Կաննի կինոփառատոնի մրցանակ և այլն: Կինոյում նա խաղում է տարբեր ժանրի ֆիլմերում, դրամա, կատակերգություն և այլն: 1984 թվականին նկարահանված «Տեղ սրտի մեջ» դրամայում մարմնավորած դերի համար ստանում է իր 2-րդ Օսկարը: 1980-90 ական թթ. մյուս նշանավոր ֆիլմերից են «Մերֆիի սերը», «Պողպատե մագնոլիաներ», «Առանց աղջկա, ոչ մի տեղ», «Միսիս Դաութֆայթեր», «Ֆորեսթ Գամփ» և այլն:
Սկսած 1990-ական թթ. կեսից Ֆիլդը սկսում է քիչ նկարահանվել և զբաղվում է ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությամբ: 3 ֆիլմի ռեժիսոր է, 5-ից ավելի ֆիլմերի պրոդյուսեր:
2000-ական թթ. սկսած նկարահանվում է սերիալներում, որոնցից են «Շտապ օգնություն», «Եղբայրներ և քույրեր», որոնց համար ստացել է Էմմի մրցանակ:
Անձնական կյանք [խմբագրել]
Սալլի ֆիլդը 2 անգամ ամուսնացած է եղել: Նրա առաջին ամուսինը Սթիվեն Քրեյգն էր, ումից ունեցել է 2 երեխա, Պիտեր Քրեյգ (ծն. 10.11.1969 թ., գրող է մասնագիտությամբ) և Էլի Քրյեգ (ծն. 25.05.1972, ռեժիսոր և դերասանուհի)[2][4]: Նրանք ամուսնալուծվել են 1975 թվականին, որից հետո նա սիրավեպ է ունենում դերասան Բերտ Ռեյնոլդսի հետ, ում հետ նա հանդես է գալիս մի քանի ֆիլմերում:
1984 թվականին երկրորդ անգամ ամուսնանում է պրոդյուսեր Ալան Գրիսմանի հետ, նրանք ունեցել են մեկ որդի` Սեմյուել (ծն. 02.12.1987 թ.): 1988 թվականի հոկտեմբերի 29-ին նա իր ընտանքի հետ վթարի է ենթարկվում ինքնաթիռում: Վթարի հետևանքով ոչ ք չի մահանում, ուղևորներից մի քանիսը ստանում են վնասվածքներ [5]: Ֆիլդն ու Գրիսմանը բաժանվեցին 1993 թվականին [6]:
Մոտ քսան տարի դերասանուհին մենակ է ապրում, սակայն իր խոսքերով իրեն այդ կյանքը դուր է գալիս[7]:
Սալլի Ֆիլդը ընկերական հարաբերությունների մեջ է Հոլիվուդյան դերասանուհիներ Գոլդի Հոունի և Ջեյն Ֆոնդայի հետ[3]:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Նկարահանվել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում, դրանցից նշանավորներն են.
| տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դեր |
|---|---|---|---|
| 1967 | Ճանապար դեպի Արևմուտք | The Way West | Մերսի Մակբի |
| 1976 | Մնա սոված | Stay Hungry | Մարիի Թեյթ Ֆարնսվորտ |
| 1977 | Սմոկին և ավազակը | Smokey and the Bandit | Քերրի |
| Հերոսները | Heroes | Քերոլ Բելլ | |
| 1978 | Վերջ | The End | Մերի Էլլեն |
| Հուպեր | Hooper | Գվեն Դոյլ | |
| 1979 | Նորմա Ռեյ | Norma Rae | Նորմա Ռեյ |
| Պոսեյդոնի գերիները | Beyond the Poseidon Adventure | Սելեստա Ուիթմեն | |
| 1980 | Սմոկին և ավազակը 2 | Smokey and the Bandit II | Քերրի |
| 1981 | Գյուղական ճանապարհներ | Back Roads | Էմի Պոստ |
| Առանց չար մտքի | Absence of Malice | Մեգան Քարթեր | |
| 1982 | Համբուրիր ինձ հաջողությունից առաջ | Kiss Me Goodbye | Քեյ Բիլանս |
| 1984 | Տեղ սրտի մեջ | Places in the Heart | Էդնա Սպոլդինգ |
| 1985 | Մերֆիի սերը | Murphy’s Romance | Էմմա Մորիարտի |
| 1987 | Հանձնվեք | Surrender | Դեյզի Մորգան |
| 1988 | Հրապույր | Punchline | Լայլա Կրիցիկ |
| 1989 | Պողպատե մագնոլիաներ | Steel Magnolias | Մեյլին Իտանտեն |
| 1991 | Առանց իմ աղջկա ոչ մի տեղ | Not Without My Daughter | Բեթթի Մահմուդի |
| Մեծ փրփուր | Soapdish | Սելեստա Թալբերգ / Մեգգի | |
| 1993 | Միսսիս Դաութֆայթեր | Mrs. Doubtfire | Միրանդա Հիլարդ |
| 1994 | Ֆորեսթ Գամփ | Forrest Gump | միսսիս Գամփ |
| 1996 | Ակն ընդ ական | Eye for an Eye | Կարեն Մակկեն |
| 2001 | Ասա, որ դա այդպես չէ | Say It Isn’t So | Վալդիմ Ունիգֆիլդ |
| 2003 | Օրենքով շիկահեր 2 | Legally Blonde 2: Red, White and Blonde | Վիկտորիա Ռուդդ |
| 2006 | Երկու շաբաթ | Two Weeks | Անիտա Բերգման |
| 2012 | Նոր Սարդ-մարդը | The Amazing Spider-Man | Մեյ |
| Լինքոլն | Lincoln | Մերի Թոդ Լինքոլն |
Նկարներ [խմբագրել]
-
Sally Field 1974.JPG
1974 թ. լուսանկար
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Internet Movie Database կայքում
- kinopoisk կայքում
- Internet Broadway Database կայքում
- Yahoo! Movies կայքում
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Melissa Errico to Colleen Fitzpatrick։ «Sally Field Biography (1946-)»։ Film Reference։ http://www.filmreference.com/film/45/Sally-Field.html։ Վերցված է 2012-01-02։
- ↑ 2,0 2,1 2,2 Yahoo!։ «Sally Field biography»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ http://www.webcitation.org/65cNeianu։ Վերցված է 2012-01-02։ "Sally Field Biography"
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database։ «Biography for Sally Field»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ http://www.webcitation.org/65cNgQb2t։ Վերցված է 2012-01-04։
- ↑ A&E Television Network։ «Sally Field biography»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ http://www.webcitation.org/65cOP2wIh։ Վերցված է 2012-01-04։
- ↑ «Sally Field in Jet Accident»։ Ասսոշիեյթեդ պրեսս։ 1 նոյեմբերի 1988։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ http://www.webcitation.org/65cT0RHhU։ Վերցված է 2012-01-07։ "Sally Field, the actress, and her family were soaked with jet fuel but escaped unhurt when their private plane smashed into two parked aircraft after it lost power on takeoff."
- ↑ A&E Television Network։ «Sally Field biography»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ http://www.webcitation.org/65cOP2wIh։ Վերցված է 2012-01-04։
- ↑ Gregory Cerio (29 հունվար 1996)։ «Serenely Single»։ People։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ http://www.webcitation.org/65cT13frS։ Վերցված է 2012-01-07։ "After Years of Anxiety, Sally Field Knows What She Really, Really Likes: the Satisfaction of Being Alone"