Շեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեր
Cher

Շեր
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Շերիլին Սարգիսյան
Cherilyn Sarkisian
Ծնված Մայիս 20, 1946
Էլ Սենտրո, Կալիֆորնիա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Երկիր Հայ
Ժանրեր Փոփ, էլեկտրոնիկա, պար
Մասնագիտություն Երգչուհի, դերասանուհի, կինոռեժիսոր
Գործունեություն 1963–Ներկայ ժամանակ
Կապված Sonny & Cher, Սոնի Բոնո
Կայք http://www.cher.com/
Cher Assinatura.png
Շերին Ստորագրութիւնը

Շեր (անգլերեն՝ Cher, իսկական անունը Շերիլին Սարգիսեան ԼաՊիեր Բոնո Ալլմըն (Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman); ծնվել է 1946թ. մայիսի 20, Էլ-Սենթրո, Քալիֆորնիա), հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով հայ: Հաճախ կոչված՝ «Փոփի Աստուածուհի», ան ճանաչված է իր հմայիչ ձայնով և շահել է մեկ Օսկար, մեկ Գրամմի, մեկ Էմմի, երեք Ոսկե Գլոբուս և զանազան ուրիշ մրցանակների դափնեկիր է: Ան ամերիկեան հիթ շքերթի պատմության մէջ սահմանել է նոր չափանիշ` դառնալով առաջին երգչուհին, որոնց երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը:[1]

Բովանդակություն

[խմբագրել] Կյանքը

Շերիլին Սարգիսեանը ծնվել է մայիս 20, 1946-ին, առավոտյան ժամը 7:25-ին, Էլ Սենթրո քաղաքում, Քալիֆորնիա: Հայրը՝ Ջոն Փոլ Սարգիսյան Ամերիկահայ բեռնատարի վարորդ էր: Մայրը՝ Ջորջիա Հոլթ (ծնած՝ Ճաքի Ճին Քրաուչ, Արկանզասի մեջ 1927-ին) դերասանուհի էր որը Բնիկ Ամերիկացի (Շէրոքի), Անգլիացի և Ֆրանսացի ծագում ուներ: Շերին ծնողքը բաժանվեցան երբ նա փոքր էր:

Անոր ամենանոր ֆիլմը Բըրլեսքն է ուր՝ ան հերոսի դեր կը խաղայ Քրիստինա Ագիլերային հետ: Ունի մեկ քույր: Շերը իր հայրիկին տեսել է, երբ նա ընդամենը տասնմեկ տարեկան էր:

[խմբագրել] Հարստութիւն

Շեր ունի բազմաթիվ տներ որոնք կը գտնուին Ասփեն, Կոլորադո, ԱՄՆ և Լոնդոն, Միացյալ Թագավորություն և մէկ տուն մըն ալ Մալիբու, Քալիֆորնիա, ԱՄՆ որ ծախուեցաւ 45 միլիոն դոլարի: 2002 թուականին, անոր անձնական հարստութիւնը 600 միլիոն դոլար էր:

[խմբագրել] Շերը Հայաստանում

Շերը Հայաստան էր ժամանել 1993 թվականի ապրիլի 28-ին: Նա իր հետ բերեց 2,5 մլն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայքներ, բժշկական սարքեր և սնունդ: Այցելեց մանկատներ, մանկական հիվանդանոցներ: Տեսնելով հիվանդ երեխաներին Շերը ծանր տպավորությունների պատճառով հրաժարվեց նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց:

[խմբագրել] Դիսկոգրաֆիա

Ստուդիական ալբոմներ

  • All I Really Want to Do (1965)
  • The Sonny Side of Cher (1966)
  • Cher (1966)
  • With Love (1967)
  • Backstage (1968)
  • 3614 Jackson Highway (1969)
  • Gypsys, Tramps & Thieves (1971)
  • Foxy Lady (1972)
  • Bittersweet White Light (1973)
  • Half-Breed (1973)
  • Dark Lady (1974)
  • I’d Rather Believe in You (1976)
  • Cherished (1977)
  • Take Me Home (1979)
  • Prisoner (1979)
  • Black Rose (1980)
  • Paralyze (1982)
  • Cher (1987)
  • Heart of Stone (1989)
  • Love Hurts (1991)
  • It’s a Man’s World (1995)
  • Believe (1998)
  • Living Proof (2001)

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Շէր Սարգիսեան Ամերիկյան Հիթ Շքերթի Պատմության Մէջ Նոր Չափանիշ Սահմանել է
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով