Ջինջեր Ռոջերս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ջինջեր Ռոջերս | |
|---|---|
դերասանուհի |
|
| ԱԱՀ՝ | Ջինջեր Ռոջերս |
| Ծննդյան օր՝ | 16 հուլիս 1911 |
| Ծննդավայր՝ | Ինդեպենդենս, Միսսուրի, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | 25 ապրիլի 1995 |
| Վախճանի վայր՝ | Ռանչո-Միրաժ, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Ազգություն | ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1929-1994 |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Օսկար (1941) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ջինջեր Ռոջերս (անգլերեն Ginger Rogers, հուլիսի 16, 1911, Ինդեպենդենս, Միսսուրի, ԱՄՆ — ապրիլի 2, 1995, Ռանչո-Միրաժ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պարուհի, հայտնի է Ֆրեդ Ասթերի հետ համատեղ նկարահանված ֆիլմերից:
1999 թվականին ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում` 14-րդ տեղում: Խաղացել է մոտ 90 ֆիլմերում: Օսկար մրցանակի դափնեկիր է 1940 թվականին նկարահանված «Քեթի Ֆոյլ» (ռեժիսոր Սեմ Վուդ) ֆիլմի համար: Եվս 4 կինոմրցանակ է ստացել: Ներկայացվել է Ոսկե Գլոբուս մրցանակի ռեժիսոր Հովարդ Հոուքսի «Կապիկի աշխատանք» ֆիլմում կատարած դերի համար, որտեղ նրա խաղընկերներն էին Հոլիվուդյան հայտնի դերասաններ Մերիլին Մոնրոն, Քերի Գրանտը և Չառլզ Քոբեռնը: