Քեթի Բեյթս
| Քեթի Բեյթս | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Քեթի Դոյլ Բեյթս | ||||||||||
| Հասակը` | 160 սմ | ||||||||||
| Ծնվել է` | հունիսի 28, 1948 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Մեմֆիս, Թենեսի, |
||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Մասնագիտություն | Դերասանուհի, Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1963–այժմ | ||||||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
||||||||||
| Ընտրանի | "Միզերի" | ||||||||||
| Ամուսին(ներ) | Թոնի Կամպիզի (1991-1997, ամուսնալուծված) | ||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000870 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 379 | ||||||||||
|
|||||||||||
Քեթի Բեյթս (անգլ.՝ Kathy Bates, հունիսի 28, 1948, Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր:
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Քեթլին Դոյլ Բեյթսը ծնվել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում: Բարձրագույն կրթությունը ստացել է Դալլասի Հարավային մեթոդիկական համասարանում: Համալսարանում սովորելու տարիներ «Ալֆա, Դելտա, Պի» կանանց կազմակերպության նախագահն էր:
Նորամուտը կինոյում կայացել է 1971 թվականին Միլոշ Ֆորմանի «Բաժանում» ֆիլմում փոքրիկ դերով: 1973 թվականից սկսած աշխատում է նաև թատրոնում, որտեղ քիչ թե շատ հաջողված կարելի է համարել «Սրտի հանցագործությունը» 1978 թվականին բեմադրության մեջ: 80-ական թթ. ակտիվորեն մասնակցում է Բրոդվեյական բեմադրություններին, նկարահանվում է նաև հեռուստատեսությունում, իսկ ֆիլմերում ստանում է միայն երկրորդական դերեր:
Քեթի Բեյթսին ճանաչում է բերում «Միզերի» ֆիլմը, որի համար նա ստանում է Օսկար: 1990 ական թթ.-ից սկսած Բեյթսը նաև զբաղվում է ռեժիսորական աշխատանքով, հիմնականում հեռուստասերիալներում աշխատելով:
Ներկայումս նա նկարահանվում է «Հարրիի օրենքը» հեռուստաեսային սերիալում:
1991 թվականին ամուսնանում է դերասան Տոնի Կամպիզիի հետ, ում հետ ամուսնացած է եղել մինչև 1997 թվականը:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ընդհանուր թվով նկարահանվել է մոտ 100 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում:
Առավել հայտնի ֆիլմերն են.
| տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|
| 1990 | «Դիկ Թրեյսի» | Ուորեն Բիթի | Ալ Պաչինո Մադոննա Ուորեն Բիթի |
| 1990 | «Միզերի» | Ռոբ Ռեյներ | Ջեյմս Կան Լորեյն Բեքոլ |
| 1991 | «Խորոված կանաչ պոմիդորներ» | Ջոն Էվնետ | |
| 1992 | «Ստվերներ և մշուշ» | Վուդի Ալեն | Վուդի Ալեն Ջոն Մալկովիչ Միա Ֆերրոու Մադոննա |
| 1992 | «Երկրորդ շնչառություն» | Բիբան Կիդրոն | Մարչելլո Մասրոյաննի Շիռլի Մակլեյն |
| 1994 | «Նորտ» | Ռոբ Ռեյներ | Բրյուս Ուիլիս Էլայջա Վուդ |
| 1997 | «Տիտանիկ» | Ջեյմս Քեմերոն | Լեոնարդո ԴիԿապրիո Քեյթ Ուինսլեթ |
Մրցանակներ [խմբագրել]
Մոտ 25 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 42-ի:
Այդ թվում`
- 3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել -ը
- «Միզերի» - Օսկար լավագույն դերասանուհու համար
- 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2 անգամ
- «Միզերի»
- «Կեսգիշերային հերթափոխ»
- 8 անգամ ներկայացվել է Էմմի
- 2 անգամ ներկայացվել է BAFTA-ի և այլն: