Ջոան Վուդվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Վուդվարդ
Joanne Woodward 1960.JPG
1960 թ. ստուդիական լուսանկար
Բնագիր ԱԱՀ Joanne Gignilliat Trimmier Woodward
Հասակը` 1,63 մ
Ծնվել է` փետրվարի 27, 1930 (1930-02-27) (83 տարեկան)
Ծնվելու վայր` Թոմասվիլ, Ջորջիա, ԱՄՆ
Ազգություն` ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն դերասանուհի
Ակտիվ շրջան 1952-ից սկսած
Ամուսին(ներ) Փոլ Նյուման (1958 – 2008, մինչև նրա մահը)
էջ IMDb-ում ID 0940946
էջ ԿինոՊոիսկ-ում ID 91749

Ջոան Վուդվարդ (անգլ.՝ Joanne Woodward, փետրվարի 27, 1930, Թոմասվիլ, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, Օսկարի դափնեկիր լավագույն դերասանուհի անվանակարգում, ստացել է ընդհանուր թվով մոտ 30 կինոմրցանակ, որոնց թվում 2 Ոսկե Գլոբուս, 2 Էմմի, 1 BAFTA, Կաննի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն:

1958 թվականին ամուսնացել է Հոլիվուդյան ճանաչված դերասան Փոլ Նյումանի հետ և ապրել նրա հետ մինչև Նյումանի մահը` 2008 թ.: Հոլիվուդյան փառքի ծառուղում 1960 թ. առաջին անգամ նրա պատվին է բացվել աստղ: Մայրը նրան կոչել է Ջոան ի պատիվ Հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Ջոան Քրոուֆորդի[1]:

Խաղացել է մոտ 70 ֆիլմում:

Ծանոթագրություններ [խմբագրել]