Բեթ Դեյվիս
| Բեթ Դեյվիս | |
|---|---|
դերասանուհի |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Ruth Elizabeth Davis |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 5, 1908 |
| Ծննդավայր՝ | Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հոկտեմբերի 6, 1989 (81 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Նեյի-սյուր-Սեն, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1928-1989 |
| Ամուսին՝ | Հարմոն Նելսոն (1932–38) Արթուր Ֆարնսվորտ (1940–43) |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Օսկար (1935, 1938), Ոսկե Գլոբուս (1963, 1941) |
| Երեխաներ՝ | Բարբարա Մերրիլ, մայիսի 1, 1947 Մայքլ Մերրիլ |
| Կայք՝ | պաշտոնական կայքը IMDb-ում էջ |
Բեթ Դեյվիս (անգլերեն՝ Bette Davis, իսկական անունը` Ruth Elizabeth Davis; ապրիլի 5, 1908 — հոկտեմբերի 6, 1989) — ամերիկացի դերասանուհի: Կինոյի պատմության առաջին անձն է, ում հաջողվել է 10 անգամ ներկայացվել Օսկար մրցանակի:
Ամերիկյան կինոակադեմիան 1999 թվականին հրապարակված իր Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում դերասանուհիների ցուցակում նրան շնորհել է պատվավոր 2-րդ տեղը (առաջին տեղում Քեթրին Հեփբորնն է):
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Բեթ Դեյվիսը ծնվել է 1908 թվականին Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղքում:Նրա հայրը իրավաբան էր: Դեռ մանկությունից Բեթը երազում էր դառնա դերասանուհի: Սկզբում հանդես էր գալիս Բրոդվեյում, իսկ կինոյում նորամուտը կայացավ 1931 թվականինմ «Վատ քույրը» ֆիլմում, որտեղ նա հանդես եկավ էպիզոդիկ դերում: Իսկ առաջին մեծ դերը նա խաղացել է հենց հաջորդ տարի «Մարդը, ով խաղում էր Աստծո դերը» ֆիլմում: Հաջորդ երկու տարիներին խաղացել է այդ ժամանակի Հոլիվուդյան ֆիլմերին տիպիկ` ճակատագրական կնոջ կերպարներ:
Նա դերասանական վարպետությամբ աչքի ընկավ 1934 թվականին Սոմերսեթ Մոեմի վեպի էկրանացման մեջ` «Մարդկության կրքերի բեռը»: Դրանից ավելի բարդ հոգեբանական կնոջ դեր թերևս չէր վիճակվել խաղալ ոչ մի դերասանուհու: Չնայած մինչ օրս էլ այդ դերը համարվում է Դեյվիսի լավագույն աշխատանքներից մեկը, սակայն կիոստուդիաների միջև հակառակությունները առիթ եղան նրան, որ այդ դերի համար դերասանուհին նույնիսկ չառաջադրվեց Օսկարի:
Իսկ Օսկար նա ստացավ արդեն 1935 թվականին նկարահանված «Վտանգավորը» ֆիլմում ալկոհոլամոլի դերի համար: Այդ տարիներին Դեյվիսը անցնում է մի շարք դատավարությունների միջով, նա հայց էր ներկայացրել ընդդեմ իր «Warner Bros» ընկերության, որպեսզի ինքը կարողանար ինքնուրույն ընտրել իր դերերը, ավելին տարաձայնությունների պատճառով նա նույնիսկ մի առժամանակն հեռանում է Հոլիվուդից և մեկնում է Լոնդոն:
Հաջորդ ֆիլմերից մեկը Հոլիվուդ վերադառնալուց հետո 1939 թվականի «Հեզաբել» ֆիլմն էր, որի համար Բեթ Դեյվիսը ստացավ իր երկրորդ Օսկարը: Այդ երը նրա համար կարծես մխիթարություն դարձավ այն բանից հետո, երբ նրան բաժին չհասավ «Քամուց քշվածները» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը:
Սկսած 1930 ական թթ. վերջից մինչև 1940-ական թթ. Բեթ Դեյվիսը աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն էր: 1939 թվականին նա Էռռոլ Ֆլինի և Օլիվիա դե Հեվիլլենդի հետ միասին խաղաց իր առաջին գունավոր ֆիլմում` «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը»: Կինովարձությում մեծ հաջողություն ունեցավ «Այս ամենը և երկինքն էլ հետը» ֆիլմը: Այդ տարիներին Բեթ Դեյվիսը այնպիսի հեղինակություն էր վայելում «Warner Bros.» ընկերությունում, որ նրան հաճախ կատակով անվանում էին «Ուորների չորրոդ եղբայր»: 1941 թվականին նա ընտրվում է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ:
1950 թվականին Դեյվիսը խաղաց Հոլիվուդյան դասական դարձած «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում, որը դարձավ կինոյի պատմության ամենաշատ Օսկարի ներկայացված ֆիլմը` 14 Օսկար, ինքը Դեյվիսը ստացավ մի քանի մրցանակներ` այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակ:
Չնայած հաջորդ ֆիլմերի համար նա ևս ներկայացվում էր տարբեր մրցանակենրի` այդ թվում Օսկարի, սակայն «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմը կարելի է ասել դարձավ նրա կարիերայի վերջին առավել հաջողված աշխատանքը: 1962 թվականին նա գրում է ինքնակենսագրական գիրք:
Այդ տարիներին փորձում է վերադառնալ Բրոդվեյ, սակայն այնտեղ նույնպես առանձնակի հաջողություն չի ունենում: Նա անընդհատ վատառողջ էր, այնուամենայնիվ նրան դեռ հրավիրում էին խաղալ ֆիլմերում: Վերջին հաջողված աշխատանքը կարելի է համարել Ագաթա Քրիստիի գրվածքի հիմնա վրա նկարահանված «Մահ Նեղոսի վրա» ֆիլմը (1978):
Նա ստանում է Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր մրցանակ, այսպիսով դառնալով առաջին կինը, ով ստացավ այդ մրցանակը, իսկ 1979 թվականին ստանում է «Էմմի» մրցանակ:
1983 թվականին, երբ նա նկարահանվում էր «Հոթել» սերիալի փորձնական էպիզոդներից մեկում: Այդ ժամանկ բժիշկները նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերում և նշանակում հատուկ բուժում: Երկու շաբաթ բուժումից հետո նա 4 անգամ կաթված ստացավ, ինչի հետևանքով դեմքի աջ մասը և ձախ ձեռքը գրեթե անշարժել էին, և նա հազիվ էր կարողանում խոսել: Նա անցնում է թերապետիկ բուժման երկար կուրս, ինչից հետո մասամբ ապաքինվում է:
1988 և 1989 թթ., Բեթ Դեյվիսին մեծարում են կինոյում ունեցած իր մեծ ավանդի համար: Նա ստանում է Ֆրանսիայի պատվավոր շքանշան, Իտալիայի Կամպիոնե պարգև, Իսպանիայի Սան-Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակ, ամերիկյան Լինքոլն կինոկենտրոնի մրցանակ և այլն: 1989 թվականի նրա մոտ նորից հայտնաբերում են քաղցկեղ: Բուժման որոշ կուրս անցնելուց հետա նա ուղևորվում է Իսպանիա: Այդ ուղևորության ժամանակ նրա առողջական վիճակը վատթարանում է: Նա ցանկանում էր վերադառնալ ԱՄՆ, սակայն հիվանդությունը խանգարում է: Նա գնում է Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է 1989 թվականի հոկտեմբերի 6-ին:
4 անգամ ամուսնացել է, ունեցել է 3 երեխա:
[խմբագրել] Մրցանակներ
Ընդհանուր թվով ստացել է 21 կինոմրցանակ, ներկայացված լինելով ևս 19-ի, այդ թվում` 2 Օսկար լավագույն դերասանուհու համար (11 անգամ ներկայացվել է), Կաննի միջազգային կինոփառատոնի, Սեզար, Էմմի (մրցանակ), 2 Ոսկե Գլոբուս և այլն:
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Բեթ Դեյվիսի 2 բացասական հերոս.
- Ռեջինա Գիդեննս, «Աղվեսուհիները» - 43
- Ջեյն Հադսոն, «Ի՞նչ է պատահել Բեբի Ջեյնի հետ» - 44
[խմբագրել] Ֆիլմեր
Ընդհանուր թվով խաղացել է մոտ 120 ֆիլմերում, այդ թվում հեռուստատեսային ֆիլմերում:
Առավել նշանավոր ֆիլմերն են
[խմբագրել] Գրականություն
- Bret, David (2006). Joan Crawford: Hollywood Martyr. Carroll & Graf Publishers. ISBN 978-0-7867-1868-9.
- Carr, Larry (1979). More Fabulous Faces: The Evolution and Metamorphosis of Bette Davis, Katharine Hepburn, Dolores del Rio, Carole Lombard and Myrna Loy. Doubleday and Company. ISBN 0-385-12819-3.
- Chandler, Charlotte (2006). The Girl Who Walked Home Alone : Bette Davis, A Personal Biography. Simon and Schuster. ISBN 978-0-7432-6208-8.
- Collins, Bill (1987). Bill Collins Presents "The Golden Years of Hollywood". The MacMillan Company of Australia. ISBN 0-333-45069-8.
- Considine, Shaun (2000). Bette and Joan: The Divine Feud. Backinprint.com. ISBN 978-0-595-12027-7.
- Davis, Bette; Michael Herskowitz (1987). This 'N That. G. P. Putnam's Sons. ISBN 0-345-34453-7.
- Guiles, Fred Lawrence (1995). Joan Crawford, The Last Word. Conrad Goulden Books. ISBN 1-85793-268-4.
- Haver, Ronald (1980). David O. Selznick's Hollywood. Bonanza Books. ISBN 0-517-47665-7.
- Kael, Pauline (1982). 5001 Nights at the Movies. Zenith Books. ISBN 0-09-933550-6.
- Ringgold, Gene (1966). The Films of Bette Davis. Cadillac Publishing Co. ISBN 0-8065-0953-8.
- Shipman, David (1988). Movie Talk. St. Martin's Press. ISBN 0-312-03403-2.
- Sikov, Ed (2007). Dark Victory: The Life of Bette Davis. Henry Holt and Company. ISBN 0-8050-7548-8.
- Spada, James (1993). More Than a Woman. Little, Brown and Company. ISBN 0-316-90880-0.
- Sperling, Cass Warner; Cork Milner and Jack Warner Jr. (1998). Hollywood Be Thy Name: The Warner Brothers Story. Prima Publishing. ISBN 0-8131-0958-2.
- Springer, John; Jack Hamilton (1978). They Had Faces Then. Citadel Press. ISBN 0-8065-0657-1.
- Staggs, Sam (2000). All About "All About Eve". St. Martin's Press. ISBN 0-312-27315-0.
- Stine, Whitney; Bette Davis (1974). Mother Goddam: The Story of the Career of Bette Davis. W.H. Allen and Co. Plc.. ISBN 1-56980-157-6.
- Wiley, Mason; Damien Bona (1987). Inside Oscar: The Unofficial History of the Academy Awards. Ballantine Books. ISBN 0-345-34453-7.
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Բեթ Դեյվիսի պաշտոնական կայք
- IMDb-ում էջ
- Internet Broadway Database-ում էջ
- findagrave կայքում
- TCM Movie Database կայքում
- TV Guide կայքում
- Բեթ Դեյվիսի լուսանկարներ և կենսագրական փաստեր