Էլիզաբեթ Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elizabeth Taylor Argentinean Magazine AD.jpg

Էլիզաբեթ Թեյլոր (անգլերեն՝ Elizabeth Rosemond Taylor, 1932թ. փետրվարի 27, Լոնդոն2011թ. մարտի 23, Լոս-Անջելես) — անգլո-ամերիկյան դերասանուհի: Համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում:

Էլիզաբեթ Թեյլորը առավել հայտնի է 1963 թվականին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում խաղացած գլխավոր դերի շնորհիվ ( նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը` իր 7 ամուսիններից մեկը):

Երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի` 1961 թվականին «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը` 1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմի համար։

«Օսկարներ» շնորհող Շարժանկարի արվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիան Էլիզաբեթ Թեյլորին 1992 թվականին հանձնել է «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը»` կինոարվեստին ծառայելու եւ բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։ Էլիզաբեթ Թեյլորը բազմաթիվ այլ մրցանակներիդափնեկիրէ։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով