Լուիզա Ռայներ
| Լուիզա Ռայներ | |
|---|---|
Լ. Ռայներ, 1930-ական թթ. լուսանկար |
|
| Բնագիր ԱԱՀ | Luise Rainer |
| Հասակը` | 1,63 մ |
| Ծնվել է` | հունվարի 12, 1910 |
| Ծնվելու վայր` | Դյուսելդորֆ, Գերմանիա |
| Քաղաքացիություն` | |
| Ազգություն` | |
| Կրոն` | Հուդաիզմ |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Ակտիվ շրջան | 1928-1997 |
| Ամուսին(ներ) | Քլիֆորդ Օդետս (1937–40) Ռոբերտ Նիտելլ (1945–89) |
| Երեխա(ներ) | Ֆրանչեսկա Նիտել-Բոուեր (ծն. 02.06.1946) |
| էջ IMDb-ում | ID 0707023 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 35284 |
Լուիզա Ռայներ (գերմ.՝ Luise Rainer, հունվարի 12, 1910, Դյուսելդորֆ, Գերմանիա), թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի, Օսկարի կրկնակի դափնեկիր, ամենատարեց օսկարակիր անձնավորությունն է:
Խաղացել է ընդհանուր թվով 30-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում:
Բովանդակություն |
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Լուիզա Ռայները ծնվել է 1910 թվականին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում[1], Հենրիխ Ռայների և Էմիլի Քյոնիգսբերգերի ընտանիքում: Հայրը ծագումով հրեա էր, ով տեղափոխվել էր Եվրոպա ԱՄՆ-ից: Լուիզայի մանկությունն անցել է Համբուրգում և Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[2], որտեղ ստացել է իր նախնական կրթությունը: Դրա հետ կապված երբեմն հիշատակվել է, որ նա ծնվել է Վիեննայում[3][4]: Կարիերան սկսել է խաղալով թատրոնում: Բեմում նորամուտը կայացել է 1928 թվականին Դյումոնտ թատրոնում: Թատրոնում նրա խաղացած հիշարժան դերերից են Ժակ Դեվալի «Մադմաուզել», Սիդնի Քինգսլիի «Սպիտակ հագած մարդիկ», Ջորջ Բեռնարդ Շոուի «Սուրբ Հովհաննես», Ուիլյամ Շեքսպիրի «Չափ չափի դիմաց», Լուիջի Պիրանդելլոյի «Վեց կերպարներ հեղինակին որոնելիս» և այլն: Դյումոնտ թատրոնից բացի Լուիզան սկսում է աշխատել Վիեննայի Մաքս Ռեյնհարդտի թատրոնում:
Մի քանի գերմանական ֆիլմերում նկարահանվելուց հետո 1935 թվականին տեղափոխվում է Հոլիվուդ: Լուիս Բ. Մայերի համագործակցությամբ նա նկարահանվում է «Metro-Goldwyn-Mayer» կինոստուդիայի մի քանի ֆիլմերում` «Մեծն Զիգֆիլդը» (1936), «Բարի հող» (1936) և «Մեծ վալս»: Դրանցից առաջին երկուսում խաղացած դերերի համար ստանում է Օսկար լավագույն դերասանուհի համար անվանակարգում:
Սակայն այդ ֆիլմերից հետո նրա կարիերան մի փոքր անկում է ապրում րև դրանից հետո նկարահանված ֆիլմերը մեծ հաջողություն չեն ունենում («Մեծխ քաղաք», «Կայսրի մոմերը», «Խաղալիք կինը», «Դրամատիկ դպրոց», «Գերիները»): Նա ցանկանում էր նկարահանվել կինոյում գլխավոր դերերում սակայն կինոստոդիաները չէին համաձայնվում կապված նրա բարձր պահանջվող հոնորարի հետ:
Չնայած կինոստուդիաների հետ ունեցած տարաձայնություններին նա համարվում է «Քամուց քշվածները» ֆիլմի գլխավոր հերուսու դերի թեկնածուներից մեկը, որի իվերջ բաժին հասավ Վիվիեն Լիին:
Կինոյում նկարահանվելու տարիներ նա շարունակում էր երբեմն խաղալ թատրոնում: 1939 թվականին նա նկարահանվում է Մեծ Բրիտանիայում, իսկ 1942 թվականից սկսած ԱՄՆ-ում: Նրա վերջին աշխատանքը Հոլիվուդում դարձավ 1943 թվականին նկարահանված «Գերիները» ֆիլմը:
Կինոյից հեռանալուց հետո Լուիզա Ռայնեը սկսում է նկարահանվել հեռուստետսությունում խաղալով փոքր դերեր: 1950 թվականին նա մերժում է հայտնի Ֆեդերիկո Ֆելինիի առաջարկը խաղալու «Քաղցր կյանք» ֆիլմում: Վերջին աշխատանք կինոյում 1997 թվականին Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի հունգարական էկրանավորման ֆիլմում տատիկի դերն է: Այդ ժամանակ նա արդեն 87 տարեկան էր:
Անձնական կյանք [խմբագրել]
1937 թվականի Ռայները ամուսնացավ դրամատուրգ Քլիֆորդ Օդետսի հետ, սակայն նրանց համատեղ կյանքը տևեց ընդամենը 3 տարի ու նրանք ամուսնալուծվեցին: 1945 թվականին երկրորդ անգամ ամուսնացավ գործարար Ռոբերտ Նիտելի հետ և նրանք ունեցան մեկ աղջիկ` Ֆրանչեսկա: Նրանք միասին ապրեցին մինչև 1989 թվականը` մինչև Ռոբերտի մահը:
Չնայած նրան, որ Ռայները արդեն ուներ ԱՄՆ-ի քաղաքացիություն, իր կյանքի մեծ մասը անցկացրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ ապրում է նաև այժմ, մի տանը, որ նախկինում պատկանել է Վիվիեն Լիիին:
Նա հրավիրվել է Օսկարի 1997 և 2003 թվականների մրցանակաբաշխությանը: 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է իր աստղը:
Պատկերներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Brown, Mike (22 Հոկտեմբեր 2009). «Actress Luise Rainer on the glamour and grit of Hollywood's golden era». The Daily Telegraph. http://www.telegraph.co.uk/culture/film/6398728/Actress-Luise-Rainer-on-the-glamour-and-grit-of-Hollywoods-golden-era.html։ Վերցված է 22 Հոկտեմբեր 2009.
- ↑ Affron, Charles, and Edelman, Rob. International Dictionary of Films and Filmmakers, St. James Press (1997) pp. 997—999
- ↑ «Turner Classic Movies»։ Tcm.com։ http://www.tcm.com/tcmdb/participant.jsp?spid=157225։ Վերցված է 2010-06-07։
- ↑ International Dictionary of Films and Filmmakers – Actors and Actresses, St. James Press (1997) p. 997