Ֆեդերիկո Ֆելինի
| Ֆեդերիկո Ֆելինի | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ֆեդերիկո Ֆելինի |
| Ծննդյան օր՝ | հունվար 20, 1920 |
| Ծննդավայր՝ | Ռիմինի, Իտալիա |
| Վախճանի օր՝ | հոկտեմբերի 30, 1993 (73 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Հռոմ, Իտալիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | |
| Ազդվել է՝ | Չարլի Չապլին, Ջոն Ֆորդ, Լուիս Բունյուել, Սերգեյ Փարաջանով, Ակիրա Կուրոսավա, Ինգմար Բերգման |
| Ազդել է՝ | Սթենլի Կուբրիկ, Մարտին Սկորսեզե, Վուդի Ալեն, Դեյվիդ Լինչ, Քվենտին Տարանտինո |
| Աշխատանք՝ | 1945 – 1992 |
| Ամուսին՝ | Ջուլիետա Մազինա |
| Ծնողներ՝ | Ուրբանո Ֆելինի (հայր) Իդա Բարբիանի (մայր) |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Օսկար, BAFTA, Կաննի և Վենետիկի կինոփառատոնների մրցանակ |
| Կայք՝ | Ֆելինի (անգլերեն) Ֆելինի (իտալ.) |
Ֆեդերիկո Ֆելինի (իտ.՝ Federico Fellini; 1920թ. հունվարի 20, Ռիմինի — 1993թ. հոկտեմբերի 31, Հռոմ), իտալացի ռեժիսոր և սցենարիստ: Համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից մեկը:
Հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի: Նրա պատվին է կոչվել Ռիմինիի օդանավակայանը:
Բովանդակություն |
Կյանքը[խմբագրել]
Ֆեդերիկո Ֆելինին ծնվել է 1920թ. հունվարի 20-ին Ռիմինիում, Նրա ծնողները՝ Ուրբանո Ֆելինին և Իդա Բարբիանին, 1918թ. ամուսնացան Հռոմում, որից հետո տեղափոխվեցին Ռեմինի, որտեղ հայրը սկսեց աշխատել որպես շրջիկ գործակալ: Ֆեդերիկոյի ընտանիքում կային ևս երկու զավակներ՝ Ռիկարդոն և Մարիա Մադալենան: Ֆեդերիկոն մանուկ հասակում սիրում էր ներկայացումներ կազմակերպել. դիմակներ էր պատրաստում, տիկնիկներ նկարազարդում, կոստյումներ կարում: Մեծ տպավորություն նրա վրա գործեց հյուրախաղի եկած կրկեսը: Ֆելինին ստացել է դասական կրթություն՝ ավարտելով Ֆաոյի վանական դպրոցը: 1937թ. նա տեղափոխվեց Ֆլորենցիա, որտեղ սովորում էր որպես լրահաղորդ և գումար վաստակում իր բարեկամ Դեմոս Բոնինիի «Ֆեբո» ձեռնարկությունում՝ աշխատելով որպես ծաղրանկարիչ: 1938թ. Ֆելինին եկավ Հռոմ: Ապրում էր կայարանից ոչ հեռու՝ կահավորված սենյակում՝ հարևան լինելով չինացի առևտրականներին, գողերին և մարմնավաճառներին: Իր նիհարության համար Ֆելինին ստացավ «Գանդի» մականունը: Այդ ժամանակ նա գումար էր վաստակում՝ նկարելով ամսագրերի և թերթերի համար նկարներ, տեքստեր գրելով վարյետեի (թեթև ժանրի թատրոն), գովազդի և ոչ մեծ ռադիոբեմադրությունների համար: 1938-1942թթ. Ֆելինին հրատարակվում է «Մարկ Ավրելի» կատակերգական ամսագրում, որը հայտնի էր իր հակաֆաշիզմով: Նախքան նրա՝ սցենարներ գրել սկսելը լույս էին տեսել նրա մոտ յոթ հարյուր ստեղծագործություններ: Բանակում ծառայելուց խուսափելու համար նա ստիպված էր հիվանդություններ ձևացնել: 1943թ. Հռոմի ռադիոներից մեկով հնչում էին Ֆեդերիկո Ֆելինի կողմից գրված հետաքրքրական հաղորդումներ Չիկո և Պոլինա սիրահարվածների կյանքի մասին: Շուտով Ֆելինիին առաջարկեցին ցուցադրել այդ պատմությունները էկրանի վրա, և նա իր վրա վերցրեց բեմադրությունը: Դերակատարներից մեկը հմայիչ Ջուլիետա Մազինան էր: Նա դարձավ Ֆեդերիկո Ֆելինիի միակ կինը: Վերջինս համարում էր նրան իր ներշնչանքի գլխավոր աղբյուրը: Հարսանիքից մի քանի շաբաթ հետո Ջուլիետան հղիացավ, բայց հանկարծակի վայր ընկնելուց վիժում տեղի ունեցավ: 1945թ. մարտին Ֆելինին տղա ունեցավ, որին անվանեցին հոր պատվին: Բայց փոքրիկ Ֆեդերիկոն շատ թույլ էր և ծննդից երկու շաբաթ հետո մահացավ: Ֆելինիների ընտանիքը այլևս երեխա չունեցավ:
Կարիերա[խմբագրել]
Երբ Հռոմ մտան սովետական զորքերը, Ֆելինին իր ընկերոջ հետ փոքրիկ կրպակում զբաղվում էր հաղթանակողների զավեշտների առևտրով: Մի անգամ նրանց մոտ մտավ Ռոբերտո Ռոսելինին: Նա պատրաստվում էր կարճամետրաժ ֆիլմ նկարահանել հռոմեացի քահանայի՝ դոն Մորոզինիի մասին, որը գնդակահարվել էր գերմանացիների կողմից: Ֆելինին ընդարձակեց թեման և Սերջո Ամիդեիի ու Ռոբերտո Ռոսելինիի հետ գրեց «Հռոմը բաց քաղաք է» (Rome, Open City) ֆիլմի սցենարը: Այն մեծ հաջողություն ունեցավ: Ֆիլմը հիմք դրեց նեոռեալիզմին: Ֆեդերիկոն դարձավ հանրահայտ սցենարիստ: Նա գրեց ևս մի քանի սցենարներ, որոնցից է Ռոբերտո Ռոսելինիի «Փայզա» (Paisan) ֆիլմի սցենարը: Նաև Ֆելինին 1948թ. նկարահանվեց Ռոբերտո Ռոսելինիի «Սեր» (L'amore) կինոնկարում: 1950թ. Ֆելինին Ալբերտո Լատուադայի հետ բեմադրում է իր առաջին ֆիլմը՝ «Վարյետեի լույսերը» (Variety Lights): 1952թ. գրեց նոր ֆիլմի՝ «Սպիտակ շեյխ» (The White Sheik) սցենարը, որի ռեժիսորը պետք է լիներ Անտոնիոնին, բայց վերջինս հրաժարվեց նկարահանել այդ սցենարով: Այդ պատճառով Ֆելինին ֆիլմն ինքը նկարահանեց: Այս ֆիլմը հաջողություն չունեցավ, բայց հաջորդ երկուսը՝ «Մամայի բալիկները» (I Vitelloni) և «Սերը քաղաքում» (Love in the City), հասարակության և քննադատների կողմից ավելի ջերմ ընդունվեցին: «I Vitelloni» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ 1953թ. ստացավ «Արծաթե առյուծ» մրցանակը: 1993թ. հոկտեմբերի 31-ին Ֆեդերիկո Ֆելինին մահացավ Հռոմում:
Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]
25 ֆիմի ռեժիսոր է, 51 ֆիլմի համար գրել է սցենար:
| Տարի | Անուն | Հայերեն անուն | Մրցանակներ և տեղեկություն |
|---|---|---|---|
| 1990 | La voce della luna | Լուսնի ձայնը | |
| 1987 | Intervista | Հարցազրույց | 1987թ. պատվոգիր Կաննի կինոփառատոն - Ֆեդերիկո Ֆելինի 1988թ. նոմինացիա «Սեզար» - Ֆեդերիկո Ֆելինի 1987թ.«Ոսկե մրցանակ» Մոսկվայի կինոփառատոն - Ֆեդերիկո Ֆելինի |
| 1985 | Ginger e Fred | Ջիներ և Ֆրեդ | 1987թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ոսկե Գլոբուս» 1987թ.David di Donatello մրցանակ «Ռենե Կլեր» Ֆեդերիկո Ֆելինի |
| 1983 | E la nave va | Եվ նավը լողում է | 1984թ. մրցանակ David di Donatello լավագույն սցենարի համար Ֆեդերիկո Ֆելինի |
| 1980 | La città delle donne | Կանանց քաղաք | |
| 1978 | Prova d'orchestra | Նվագախմբի փորձը | |
| 1976 | Il Casanova di Federico Fellini | Ֆելինիի Կազանովան | 1977թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի |
| 1973 | Amarcord | Ամարկորդ | 1975թ. «Օսկար» մրցանակ Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար 1975թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ոսկե Գլոբուս» 1976թ. «Օսկար» նոմինացիա Օսկար լավագույն ռեժիսորի համար Ֆեդերիկո Ֆելինի |
| 1972 | Roma | Հռոմ | 1972թ. մրցանակ Կաննի կինոփառատոն - Ֆեդերիկո Ֆելինի 1935թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ոսկե Գլոբուս» |
| 1970 | I clowns | Ծաղրածուները | հեռուստաֆիլմ |
| 1969 | Fellini - Satyricon | Ֆելինիի Սատիրիկոնը | 1971թ. նոմինացիա «Օսկար» լավագույն ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի 1970թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ոսկե Գլոբուս» |
| 1969 | Block-notes di un regista | Ռեժիսորի նշումները | հեռուստաֆիլմ |
| 1968 | Histoires extraordinaires | Արտահերթ պատմություններ | հատված (Toby Dammit) |
| 1965 | Giulietta degli spiriti | Ջուլիետան և հոգիները | 1967թ. երկու նոմինացիա «Օսկար» լավագույն հագուստներ և դեկորացիա |
| 1963 | 8½ | 8½ | 1964թ. մրցանակ «Օսկար» լավագույն օտարալեզու ֆիլմ 1964թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի 1963թ.«Գրան պրի» Մոսկվայի կինոփառատոն - Ֆեդերիկո Ֆելինի |
| 1962 | Boccaccio '70 | Բոկաչչո 70 | հատված (Le tentazioni del dottor Antonio) |
| 1959 | La dolce vita | Քաղցր կյանք | 1962թ. երկու նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար և ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի 1960թ. մրցանակ Կաննի կինոփառատոն «Ոսկե արմավենու ճյուղ» Ֆեդերիկո Ֆելինի |
| 1957 | Le notti di Cabiria | Կաբիրիայի գիշերները | 1958թ. մրցանակ «Օսկար» լավագույն օտարալեզու ֆիլմ 1957թ. նոմինացիա Կաննի կինոփառատոն «Ոսկե արմավենու ճյուղ» Ֆեդերիկո Ֆելինի 1957թ. David di Donatello լավագույն ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի |
| 1955 | Il bidone | Խարդախություն | 1955թ. Վենետիկի կինոփառատոն նոմինացիա «Ոսկե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի |
| 1954 | La strada | Ճանապարհ | 1957թ. մրցանակ «Օսկար» լավագույն օտարալեզու ֆիլմ Դինո դե Լաուրենտիս և Կառլո Պոնտի 1957թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի և Տուլիո Պինելի 1954թ. Վենետիկի կինոփառատոն մրցանակ «Արծաթե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի 1954թ. Վենետիկի կինոփառատոն նոմինացիա «Ոսկե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի |
| 1953 | L'amore in città | Սերը քաղաքում | հատված (Un Agenzia matrimoniale) |
| 1953 | I vitelloni | Մամայի բալիկները | 1958թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի, Էնիո Ֆլայանո, Տուլիո Պինելի 1953թ. Վենետիկի կինոփառատոն մրցանակ «Արծաթե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի 1953թ. Վենետիկի կինոփառատոն նոմինացիա «Ոսկե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի |
| 1952 | Lo sceicco bianco | Սպիտակ շեյխ | |
| 1950 | Luci del varietà | Վարյետեի լույսերը |
Արտաքին հղումներ[խմբագրել]
- IMDb
- Ֆեդերիկո Ֆելինի կայք
- Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերի մասին
- Rotten Tomatoes
- տեսահոլովակ Ֆեդերիկո Ֆելինին ստանում է «Օսկար» համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար
- Սիրանույշ Գալստյան: Ֆեդերիկո Ֆելինի - 90