Ժորժ Սիմենոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1963
Կոմիսար Մեգրեի մասին Սիմենոնի գրքերից մեկի կազմը

Ժորժ Սիմենոնը (1903-1989), բելգիացի գրող է, դեդեկտիվ-հոգեբանական ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչներից է, ֆրանսիական լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։ Միևնույն ժամանակ 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1903 թ. փետրվարի 12-ին Բելգիայի Լյեժ քաղաքում, ապահովագրական ընկերության հաշվապահի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո դառնում է գրախանութի վաճառող, ապա սկսում թղթակցել տեղական թերթին։ Գրականությանը նվիրվելու ձգտումը նրան հանգիստ չի տալիս, և 1992 թ. Սիմենոնը գնում է «նվաճելու» Փարիզը։ Այստեղ նա ներդնելով իր երիտասարդական ողջ եռանդը, իրար ետևից կատարում է հրատարակիչների պատվերները։ Մոտ տասը տարում գրում է երկուհարյուրի հասնող կարճ վեպեր ու պատմվածքներ՝ բոլորն էլ արկածային ու դեդեկտիվ սյուժեներով։ Այնուամենայնիվ, նրա գրիչն ավելի բեղուն դարձրեց կոմիսար Մեգրեի կերպարի հայտնությունը։ Այն նոր բնույթ հաղորդեց դեդեկտիվ վեպի ժանրին։ Այդ կերպարի միջոցով Ժորժ Սիմենոնը վեր հանեց բուրժուական աշխարհի հակասությունները։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

Կոմիսար Մեգրեն Սիմենոնի գրքերում ձեռք է մեկնում հասարակ աշխատավորին և այն էլ, ամնաողբերգական պահերին։ Նա պատժում է վատերին, պաշտպանում ազնիվներին։

Կոմիսար Մեգրեյի ժողովրդականության վկան է 1966 թվականին Հոլանդիայում կանգնեցված նրա հուշարձանը։

Սիմենոնը մեկն էր այն լավագույն գրողներից, ովքեր իրենց ստեղծագործություններով մեկ անգամ ևս համոզում են, որ այն հասարակության մեջ, որտեղ տիրում է փողի պաշտամունքն ու հարստության ծարավը, այնտեղ անխուսափելի են ոճրագործությունները։ Երկար տարիներ ուսումնասիրելով տարբեր դատական գործեր, լինելով հետաքննությունների վկա ու մասնակից, Ժ. Սիմենոնը նոր ձևով բացահայտեց մարդու հանցանքի և պատասխանատվության հասկացողությունը։ Այս առումով գրողը բարձր էր դասում Դոստոևսկու ընկալումները և նշում համաշխարհային գրականության մեջ ունեցած վերջինիս ներդրումները։

1989 թ. սեպտեմբերի 4-ին մահացավ ամենաբարի ու հանելուկային մարդու կերպարն ստեղծող ֆրանսիացի գրողը՝ Ժորժ Սիմենոնը։

Վիպասան Սիմենոնը 43 տարում հրատարակել է 214 վեպ, որոնցից 80-ը ոստիկանության կոմիսար Մեգրեյի մասին է։ Թարգմանությունների քանակով Սիմենոնը աշխարհում գրավում է 5-րդ տեղը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 55 լեզուներով և հրատարակվել 39 երկրներում։ Նրա հայերեն թարգմանությունները ընթերցողի սեղանին են դրվել 1968, 1975 և 1984 թվերին։

Հայերեն թարգմանված գրականության ցանկ[խմբագրել]

  • Սիմենոն ժ. Դեղին շունը.- Եր.։ Հայաստան, 1975.- 329 էջ.
  • Սիմենոն ժ. Մաժեստիկ հյուրանոցի նկուղներում.- Եր.։ Հայաստան, 1968.- 357 էջ.
  • Սիմենոն ժ. Մեգրեի ցասումը.- Եր.։ Խորհրդ. գրող, 1984.- 672 էջ.

Արտաքին հղումներ[խմբագրել]