Ակիրա Կուրոսավա
| Ակիրա Կուրոսավա | |
|---|---|
ռեժիսոր |
|
| ԱԱՀ՝ | Ակիրա Կուրոսավա |
| Ծննդյան օր՝ | մարտի 23, 1910 |
| Ծննդավայր՝ | Տոկիո, Ճապոնիա |
| Վախճանի օր՝ | սեպտեմբերի 6, 1998 |
| Վախճանի վայր՝ | Տոկիո, Ճապոնիա |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1943-1993 |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
2 Օսկար, Կաննի փառատոնի 1 մրցանակ, |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ակիրա Կուրոսավա, ճապոնացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1910 թվականի մարտի 23-ին Տոկիոյում:
Կուրոսավան Իսամու և Սիմի Կուրոսավաների ընտանիքի ամենափոքր 8-րդ երեխան էր: Դեռ վաղ մանկակությունից նա տարվում է մշակույթով, և նույնիսկ նրա «Սեյբուցու» կտավը տեղ է գտնում «Նիկա-տեն» ցուցահանդեսում 1928 թվականին: Չկարողանալով ընդունվել քոլեջ` Կուրոսավան 20 տարեկանում որոշում է մտնել կինոյի աշխարհ և սկսում է աշխատել ռեժիսոր Կաձիրո Յամամոտոյի մոտ որպես օգնական: 7 տարի անց նա հնարավորություն է ունենում մասնակցել «Ձյուդոյի հանճարը» ֆիլմի նկարահանումներին, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր: Ֆիլմում պատմվում է երկրում ձյուդոյի զարգացման մասին: Դրան հաջորդում են ևս 10 նմանօրինակ ֆիլմեր, որոնցից «Հարբած հրեշտակը» ֆիլմում նկարահանվում է Տոսիրո Միֆունեն, ով հետագայում դառնում է Կուրոսավայի սիրած դերասանը և նկարահանվում է նրա շատ ֆիլմերում:
Կյանքի վերջին տարիներին Կուրոսավան մտերմություն էր անում հոլիվուդյան նշանավոր ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգի և Մարտին Սկորսեզեի հետ: Ի դեպ Սկորսեզեն նկարահանվել է Վինսենթ վան Գոգի դերում Կուրոսավայի «Երազները» ֆիլմում: 1985 թվականին նրա սցենարով Անդրեյ Կոնչալովսկին նկարահանել է «Փախստական գնացքը» ֆիլմը:
Ակիրա Կուրոսավան մահացել է 1998 թվականի սեպտեմբերի 6-ին, 88 տարեկան հասակում:
Մրցանակներ [խմբագրել]
Կուրոսավան ստեղծել է շատ կուլտային ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր երկրների կինոակադեմիաների կողմից:
Ընդհանուր թվով ստացել է 63 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 17-ի: Նրա ֆիլմերից երկուսը` «Ռասյոմոն» և Սովետական Միության կինեմատոգրաֆիստների հետ համատեղ նկարահանած «Դերսու Ուզալա» արժանացել են «Օսկար» մրցանակի Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում: Նրա «Յոթ սամուրայներ» ֆիլմը գլխավորում է 2010 թվականին «Empire» ամսագրի կողմից հրապարակված բոլոր ժամանակների ոչ անգլալեզու լավագույն 100 ֆիլմերի ցանկը, իսկ 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 13-րդն է (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ:)
Ազդեցությունը այլ ֆիլմերում [խմբագրել]
Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա, նրա ֆիլմերի հիման վրա նկարահանվել են հոլիվուդյան շատ նշանավոր ֆիլմեր, որոնցից են`
- «Հրաշալի յոթնյակը», ռեժիսոր Ջոն Սթարջես - «Յոթ սամուրայներ»
- «Մի քանի դոլարի համար», ռեժիսոր Քլինթ Իսթվուդ - «Թիկնապահը»
- «Միլլերի խաչմերուկը», ռեժիսորներ Իթան և Ջոել Քոեն եղբայրներ
- «Միայնակ հերոսը», ռեժիսոր Ուոլտեր Հիլլ
Ֆիլմագրություն [խմբագրել]
31 ֆիլմի ռեժիսոր է, 71 ֆիլմի սցենարիստ, 11 ֆիլմի պրոդյուսեր: Եվս 24 ֆիլմում աշխատել է որպես ռեժիսորի օգնական:
Ռեժիսորական ֆիլմերն են.
| Տարին | Անվանումը | Օրիգինալ անվանումը |
|---|---|---|
| 1943 | «Ձյուդոյի հանճարը» | 姿三四郎 |
| 1944 | «Ամենագեղեցիկները» | 一番美しく |
| 1945 | «Ձյուդոյի հանճարը 2» | 續姿三四郎 |
| «Վագրի պոչի վրայով գնացողը» | 虎の尾を踏む男達 | |
| 1946 | «Վաղվա օրը արարողները» | |
| «Առանց մեր երիտասարդության տարիները զղջալու» | わが青春に悔なし | |
| 1947 | «Մի գեղեցիկ կիրակի» | 素晴らしき日曜日 |
| 1948 | «Հարբած հրեշտակը» | 酔いどれ天使 |
| 1949 | «Խաղաղ մենամարտ» | 静かなる決闘 |
| «Անտուն շունը» | 野良犬 | |
| 1950 | «Սկանդալ» | 醜聞 |
| «Ռասյոմոն» | 羅生門 | |
| 1951 | «Ապուշը» | 白痴 |
| 1952 | «Ապրել» | 生きる |
| 1954 | «Յոթ սամուրայներ» | 七人の侍 |
| 1955 | «Ես ապրում եմ վախի մեջ» | 生きものの記録 |
| 1957 | «Գահն արյունի մեջ» | 蜘蛛巣城 |
| Հատակում | どん底 | |
| 1958 | «Երեք սրիկա փակ ամրոցում» | 隠し砦の三悪人 |
| 1960 | «Վատերը հանգիստ են քնում» | 悪い奴ほどよく眠る |
| 1961 | «Թիկնապահը» | 用心棒 |
| 1962 | «Խիզախ սամուրայը» | 椿三十郎 |
| 1963 | «Դրախտ և դժոխք» | 天国と地獄 |
| 1965 | «Կարմիր մորուք»ը | 赤ひげ |
| 1970 | «Տրամվայի անիվների ձայնի տակ» | どですかでん |
| 1975 | «Դերսու Ուզալա« | デルス・ウザーラ |
| 1980 | «Ռազմիկի ստվերը» | 影武者 |
| 1985 | «Ռան» | 乱 |
| 1990 | «Երազները» | 夢 |
| 1991 | «Օգոստոսյան ռապսոդիա» | 八月の狂詩曲 |
| 1993 | «Դեռ ոչ» | まあだだよ |
Գրականություն [խմբագրել]
- Donald Richie The Films of Akira Kurosawa. — Third edition. — Berkley, Los Angeles, London: University of California Press, 1998. — ISBN 0-520-22037-4
- Юткевич С. И. Маски Акиры Куросавы // Шекспир и кино. — М.: Наука, 1973. — С. 114-121.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Internet Movie Database կայքում
- КиноПоиск կայքում
- Ակիրա Կուրոսավա, ֆիլմեր, կենսագրություն
- Akira Kurosawa News and Information
- թվայնացված լուսանկարներ Ակիրա Կուրոսավայի արխիվից
- հարցազրույց Ակիրա Կուրոսավայի հետ, 1963 թվական