Վինսենթ վան Գոգ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Վինսենթ վան Գոգ | |
Վինսենթ վան Գոգի ինքնանկարը (1887թ.) |
|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ի ծնե տրված անունը | Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ Vincent Willem van Gogh |
|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | 1853 մարտի 30 |
| Ծննդավայր | Զունդերտ, Հոլանդիա |
| Մահացել է | Հուլիսի 29, 1890 (37 տարեկան) |
| Վախճանի վայրը | Օվեր-սյուր-ՈՒազ, Ֆրանսիա |
| ազգություն | հոլանդացի |
| Ոճ(եր)ը | պոստիմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ |
Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ (հոլանդերեն՝ Vincent Willem van Gogh, 1853թ. մարտի 30 - 1890թ. հուլիսի 29) հոլանդացի նկարիչ, Պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Նրա ստեղծագործությունների պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, Օգյուստ Ռոդենի տուն թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր Պինակոտեկ պատկերասրահ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։
Բովանդակություն |
[խմբագրել] Ընդհանուր
Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։ Նրա հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել են անուն գտնել նկարչի հիվանդության համար և առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներ։ [1] [2]
Վան Գոգի հոգեկան տառապանքները հատկապես սրվել են նրա կյանքի վերջին տարիների ընթացքում, ինչը և, ըստ Պոլ Գոգենի ինքնակենսագրության, հանդիսացավ նրա՝ իր ձախ ականջի բլթակը կտրելու պատճառ (1888թ. դեկտեմբերին վիճաբանելուց հետո) Այս վարկածը հերքում են գերմանացի գիտնականներ Հ. Կաուֆմանը (Hans Kaufmann) և Ռ. Ուայլդեգանսն (Rita Wildegans) իրենց «Վան Գոգի ականջը. Պոլ Գոգենն ու լուռ համաձայնագիրը» աշխատությունում)։ [3][4][5][6]
[խմբագրել] Կյանքը
Վան Գոգը ծնվել է հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում, որտեղ սկսած 16-րդ դարից սերնդե-սերունդ զբաղվում էին արվեստի ստեղծագործությունների առևտրով։ Երիտասարդ տարիներին աշխատել է արվեստի գործերի առևտրով զբաղվող ընկերությունում։ Ավելի ուշ՝ ուսուցչի կարճատև աշխատանքից հետո, ուղևորվել է Բորինաժ (Բելգիա) և սկսել է որպես քարոզիչ աշխատել հանքահորային աղքատ մի տարածաշրջանում։ Գեղանկարչության ոլորտում իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1880թ., երբ 27 տարեկան էր։
Վան Գոգը սկսել է աշխատել մռայլ գույներով և դա շարունակվել է մինչև նրա Փարիզ մեկնելը։ Փարիզում նկարիչը ծանոթանում է արվեստի՝ 19-րդ դարում ձևավորված ուղղության՝ իմպրեսիոնիզմի հետ, որն արագացրեց նրա՝ որպես նկարչի զարգացումը գեղանկարչության ոլորտում։ Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում Վան Գոգը դարձել է ավելի քան 2000 ստեղծագործությունների հեղինակ։ Նրա աշխատանքները ներառում են շուրջ 900 նկարներ և 1100 գծանկարներ և ուրվանկարներ։ Կյանքին հրաժեշտ տալուց առաջ երկու ամսվա ընթացքում նկարել է 90 նկար։
Վան Գոգի կյանքում առանցքային դեր է ունեցել նրա եղբայրը՝ Թեո վան Գոգը, որը զբաղվում էր արվեստի ստեղծագործությունների առևտրով և ֆինանսապես աջակցում էր նկարչին։
Վինսենթ վան Գոգը համարվում է արվեստի էքսպրեսիոնիզմ ուղղության հիմնադիր։ Նրա արվեստը մեծապես ազդել է 20-րդ դարում ձևավորված ուղղությունների, հատկապես՝ ֆովիզմի և գերմանական էքսպրեսիոնիզմի վրա։
[խմբագրել] Մեջբերումներ Վան Գոգի մասին
| Վան Գոգը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք միշտ էլ արդիական են լինելու, որովհետև նրա կտավներն ու գծանկարները հետաքրքիր ու գրավիչ են բազմաթիվ տեսակետներից։ |
[խմբագրել] Հայերեն գրականություն Վան Գոգի մասին
- Պերյուշո Ա., Վան Գոգի կյանքը. - Ե.։ Հայաստան, 1990.- 471 էջ։
- Մեսրոպյան Ն., Արևը վրձնի վրա.- Ե.։ Սովետ. գրող, 1978.- 235 էջ։
- Սթոուն Ի., Կյանքի ծարավը.- Ե.։ Հայաստան, 1970.- 670 էջ։
- Մաթևոսյան Վ., Զրույցներ Սարյանի հետ։ Ավանգարդ, 1992, 4 փետրվարի։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Blumer, Dietrich (2002)"The Illness of Vincent van Gogh" American Journal of Psychiatry)(անգլ.)
- ↑ Vincent van Gogh's medical condition (անգլ.)
- ↑ Hans Kaufmann, Rita Wildegans: Van Goghs Ohr: Paul Gauguin und der Pakt des Schweigens (Gebundene Ausgabe), 2008 ISBN-10: 3940731145, ISBN-13: 978-3940731142 (գերմ.)
- ↑ "Gauguin 'cut off Van Gogh's ear"(անգլ.)
- ↑ "Gauguin not Van Gogh cut off artists ear"(անգլ.)
- ↑ Daily Telegraph: Van Goghs ear was cut off by friend Gauguin with a sword(անգլ.)
[խմբագրել] Պատկերասրահ
[խմբագրել] «Արևածաղիկները»
[խմբագրել] Փարիզ, 1887թ.
[խմբագրել] Արլ, 1888-1889թթ.
[խմբագրել] Այլ կտավներ
|
«Վառվող ծխախոտով գանգը», 1885թ. |
|||
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Վինսենթ վան Գոգի պատկերասրահ Վինսենթ վան Գոգի բոլոր աշխատանքները և նամակները։
- Վան Գոգի թանգարան, Ամստերդամ, Նիդեռլանդներ