Ուտագավա Հիրոշիգե
Ուտագավա Հիրոշիգեն (ճապոներեն՝ 歌川広重, 1797 թ — հոկտեմբերի 12, 1858 թ) ճապոնացի գծանկարիչ է՝ արվեստի ուկիյո-է ուղղության խոշորագույն ներկայացուցիչ, գունավոր փայտափորագրության մեծահմուտ վարպետ և ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ: Կենցաղային գեղանկարչության բաղադրատարրերով իր քնարերգական բնանկարներում («Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները», 1833—1834 թթ) նա արտացոլել է բնության անկայուն, փոփոխական վիճակները, ձյան և մշուշի մթնոլորտային էֆեկտները: Նկարչին են վերագրում նաև Անդո Հիրոշիգե (安藤広重՝ իրական անվան և ստեղծագործական կեղծանվան անսովոր միասնություն) և Իչիյուսաի Հիրոշիգե (一幽斎廣重) գեղարվեստական կեղծանունները:
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանքի վաղ ժամանակաշրջանը
Հիրոշիգեն ծնվել է 1797 թ Յաեսու զորանոցում, որը գտնվում է Էդո քաղաքի (այժմյան Տոկիո) Յաեսու թաղամասում տեղակայված Էդո ամրոցի արևելելյան մասում: Ծննդյան ժամանակ նրան կնքված անունը Անդո Տոկուտարո է (安藤徳太郎): Նրա հայրը՝ Անդո Գենեմոնը, սյոգունի տոհմական պալատական էր: Երիտասարդ տարիքում Հիրոշիգեն գրեթե միաժամանակ կորցնում է և՛ մորը, և՛ հորը: Հոր մահը նշանակում էր, որ տասներեքամյա տղան պետք է ստանձնի Էդո դղյակի հրշեջ ծառայության պետի պաշտոնն ու պարտականությունները: Հիրոշիգեն այդ նշանակմամբ ծառայել է մինչև 27 տարին բոլորելը: Ծառայությունն առանձնապես աշխատատար չէր և պատանուն դա թույլ էր տալիս մեծ ժամանակ հատկացնել գեղանկարչությանը: Ենթադրաբար, Հիրոշիգեն սկսել է զբաղվել գծանկարչությամբ Կացուսիկա Հոկուսայի աշխատանքները տեսնելուց հետո:
Նկարչի ամենավաղ ստեղծագործությունը համարվում է «Լաեչյու կղզու բնակիչների թափորը» (1836 թ) նկարը:
[խմբագրել] Ստեղծագործություները
[խմբագրել] Ստեղծագործական գործունեության փուլերը
[խմբագրել] Ազդեցությունը
Հիրոշիգեն Ուտագավա դպրոցի սան է, ինչպես՝ Կունիսադան և Կունիյոշին: 19-րդ դարի սկզբում Ուտագավա դպրոցում դասավանդում էին գծանկարչության և փայտափորագրության արվեստը, որն ուսումնասիրում էին բազմաթիվ արվեստագետներ: Չնայած դերասանների վերաբերյալ կամ պատմական թեմաներով նրանց գծանկարների և փորագրանկարների գերակշռությանը՝ դպրոցի սաները հմտանում էին արվեստի հայտնի բոլոր ուղղություններում:
Հիրոշիգեի օրոք գծանկարչությունը ծաղկում էր ապրում, և այդ ոճը նախընտրող արվեստասեր գնորդների թիվը սրընթաց աճում էր: Հիրոշիգեի «Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները» (1833-1834 թթ) և «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարանները» (1856- 1858 թթ) նկարների շարքը մեծ տպավորություն է գործել ֆրանսիացի իմպրեսիոնիստների վրա, ինչպիսիք են Մոնեն, Վինսենթ վան Գոգը: Վան Գոգը Հիրոշիգեից բանագողել է երկու նկար «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարաններ» շարքից, որոնք այժմ ներառված են նրա ուկիյո-է գծանկարների հավաքածուի մեջ: Հիրոշիգեի ստեղծագործական ոճը տպավորություն է գործել նաև ռուսական արվեստի «Mir iskusstva» ուղղության վրա 20-րդ դարում, որի ամենահայտնի ներկայացուցիչներից է Իվան Բիլիբինը:
[խմբագրել] Պատկերասրահ
Ուկիյո-է. «Ծաղիկների և թռչունների նկարներ»՝
Մի քանի ուկիո-է ոճի նկարներ «Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները» շարքից՝
Մի քանի ուկիո-է ոճի նկարներ «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարաններ» շարքից՝