Պոստիմպրեսիոնիզմ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոստիմպրեսիոնիզմ (լատ. post - հետո և իմպրեսիոնիցմ) - XIX դարի վերջի և XX դարի առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը:
Բովանդակություն |
[խմբագրել] Ծագումը
Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին իմպրեսիոնիզմին, 1880-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության էմպիրիզմը և իմպրեսիոնիզմին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը:
[խմբագրել] Էությունը
Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները: Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը: Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ (նեոիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, «մոդեռն»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապեսներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ Պոլ Սեզանի, Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի Թուլուզ Լոտրեկի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է XX դարի կերպարվեստի պատմությունը:[1]
[խմբագրել] Պատկերասրահ
|
Շառլ Անգրանդ ([1854]–1926) |
|||
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան