Պուանտիլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Լուկաս» (1986 - 1987թթ.), Չակ Քլոուզ, Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, Նյու Յորք, բնորդը՝ Լուկաս Սամարաս

Պուանտիլիզմը (ֆրանսերեն՝ Pointillisme, բառացիորեն՝ «կետայնացում») գեղանկարչական ոճ է, որում ամբողջական պատկերը ստանում են հիմնական գույներով նկարված առանձին-առանձին մանր կետերի բազմության միջոցով երկրորդական և միջանկյալ գույների տեսողական խաբկանք ստեղծելով: Պուանտիլիզմը գեղանկարչական մեթոդ է, որը ձևավորվել է գեղանկարչության՝ պոստիմպրեսիոնիզմի էտապին անցնելու ժամանակ: Պատմականորեն, ի հակադիր գեղանկարչության աբստրակտ ձևին՝ պուանտիլիզմը հանդիսացել է գեղարվեստական պատկերավորման այլընտրանքային եղանակ:

Պուանտիլիզմի տեխնիկայի հիմքում ընկած են դիտորդի հեռանկարային տեսողական ընկալումը և նրա երևակայելու ընդունակությունը, որոնց շնորհիվ բազմաթիվ գունավոր կետերը միավորելով՝ (որոշ հեռավորության վրա, կամ՝ ամբողջական պատկերի մասշտաբները փոքրացնելով)՝ դիտորդը տեսնում է մեկ ամբողջական պատկեր՝ ավելի բազմազան նրբերանգներով, քան իրականում պատկերված է: Այս երևույթի հետ անմիջականորեն առնչվում է դիվիզիոնիզմը (անգլերեն՝ division՝ բաժանում): Դիվիզիոնիզմը պուանտիլիզմի այլընտրանքային անվանում է, որի հիմքում, սակայն, ընկած են առավել առաջավոր մեթոդներ:

«Կիրակի օր Գրանդ-Ժատտ կղզու վրա», Ժորժ-Պիեր Սյորա, 1884-1886թթ., Արվեստների ինստիտուտ, Չիկագո

Պուանտիլիզմի մեթոդը հակադրվում է հիմնական գույներն իրար խառնելու ավանդական մեթոդին գեղանկարչության մեջ: Այլ կերպ ասած՝ պուանտիլիստական ոճի նկարներում հիմնական գույներից բացի՝ որևէ այլ գույն չի կիրառվում: Պուանտիլիզմի անալոգն է քառագույն CMYK՝ տպագրությունը, որն ընկած է որոշ գունավոր տպիչների և ավելի լայնամասշտաբ գունավոր տպագրության հիմքում (Cyan՝ կապույտ, Magenta՝ կարմիր, Yellow and Black՝ դեղին և սև): Հեռուստացույցների և համակարգիչների էկրաններին պատկերների ցուցադրման հիմքում ևս ընկած է պուանտիլիզմի սկզբունքը. պատկերներն արտացոլվում են կարմիր, կանաչ և կապույտ գույներով (RGB՝ Red, Green, Blue), որոնց միախառնումը դիտորդի համար ներկայանում է ամենատարբեր նրբերանգներով ամբողջական պատկերների տեսքով:

Պուանտիլիստական պատկերը դիտելիս առանցքային նշանակություն ունի նեյրոպլաստիկան: Երկու անհատներ կարող են զննել միևնույն պատկերը, այսինքն՝ «ստանալ» և յուրաքանչյուրն իր աչքերի ցանցաթաղանթներին «հաղորդել» ֆոտոռեալիստիկ պատկերն արտացոլող միևնույն լուսաքվանտները (լուսամասնիկները), սակայն նա, ում միտքը հիանում է պուանտիլիզմի տեսությամբ, «կտեսնի» բոլորովին այլ պատկեր, քանի որ նրա գլխուղեղի տեսողական կեղևում պատկերն այլ կերպ է ընկալվում:[1]

Բովանդակություն

[խմբագրել] Պուանտիլիզմի հիմնադիրը, եզրի ծագումը

Պուանտիլիզմի հիմնադիր է համարվում Ժորժ Սյորան, որն այս ոճի հիմքում դրեց գույնի տեսությունը և լուսագիտությունը (օպտիկան): Պուանտիլիզմ եզրը արվեստի քննադատների կողմից առաջին անգամ գործածվել է 1880թ.՝ այս ոճում ստեղծագործող նկարիչների աշխատանքները ծաղրաբար վերագրելու նպատակով: Ներկայումս «պուանտիլիզմ» եզրը զրկվել է իր երբեմնի ծաղրական իմաստավորումից:

[խմբագրել] Ականավոր ներկայացուցիչները

Պուանտիլիստական ոճի մեջ լրջորեն աշխատել են մի քանի նկարիչներ, որոնց ստեղծագործությունների թվում առանձնանում են՝ Սյորայի, Սինյակի և Քրոսսի աշխատանքները:[2]

[խմբագրել] Պուանտիլիզմը երաժշտության մեջ

Պուանտիլիզմ եզրը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ 20-րդ դարի երաժշտական ոճի որոշակի ստեղծագործություններ վերագրելիս:

Պուանտիլիզմը երաժշտության մեջ կոմպոզիցիայի ժամանակակից մեթոդներից է՝ սերիական տեխնիկայի տեսակ, երբ երաժշտության միտքը շարադրվում է ինտոնացիոն և ռեգիստրային առումով միմյանցից հեռացված, պաուզաներով անջատված, կարճատև մեկուսի հնչյունների միջոցով: Կարևոր նշանակություն է ստանում յուրաքանչյուր հնչյունի գունատեմբրային երանգավորումը, ինչպես նաև աղմկային էֆեկտները: Սերիական տեխնիկայում և դոդեկաֆոնիայում ամեն մի հնչյունի ինքնուրույն լինելը՝ պուանտիլիզմում հասնում է ծայրահեղության: Պուանտիլիզմում կապակցված մեղեդու (լեգատո) կատարումը բացառվում է:[3]

Ի տարբերություն նկարչության, երաժշտության մեջ պուանտիլիզմը թափ է աժել 20-րդ դարի երկրորդ կեսին ետպատերազմյան շրջանում: Երաժշտական այս ոճի հիմնադիրն է համարվում Անտոն Վեբերնը: Պուանտիլիզմի ոճով ստեղծագործել են ՝ Կարլհայնց Շտոկհաուզենը (Karlheinz Stockhausen) , Լուիջի Նոնոն (Luigi Nono), Պիեր Բուլեզը (Pierre Boulez):

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Աղբյուրները

  1. Schwartz, Jeffrey M.; Begley, Sharon (2003). The Mind and the Brain: Neuroplasticity and the Power of Mental Force. Harper Perennial, 337. ISBN 0060988479. 
  2. Pointillist Artists at Artcyclopedia: Gallery
  3. "Энциклопедический музыкальный словарь", Изд. Советская Энциклопедия, 1966
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով