Պոլ Գոգեն

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Պոլ Գոգեն
Paul Gauguin
Paul Gauguin 111.jpg
Պոլ Գոգենի ինքնանկարը
Պոլ Գոգեն
Paul Gauguin
Ի ծնե տրված անունը Eugène Henri Paul Gauguin
Ծննդյան ամսաթիվ 7 Հունիսի 1848(1848-06-07)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Մահացել է 8 Մայիսի 1903 (54 տարեկան)
Վախճանի վայրը Ատուոնա, Մարկիզյան կղզիներ, Ֆրանսիական Պոլինեզիա
ազգություն ֆրանսիացի
Ոճ(եր)ը Պոստ-Իմպրեսիոնիզմ, Պրիմիտիվիզմ
Գործունեությունը գեղանկարչություն, գրավյուր

էժեն Անրի Պոլ Գոգենը (հունիսի 7, 1848մայիսի 8, 1903) աշխարհահռչակ ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ է։ Գոգենը ինչպես ընդունված է ասել մի նոր նկարչության տեսակ է ներդրել արվեստի մեջ։ Այս նկարչի մասին քիչ չէին գրված տարբեր գրքեր ու թերթեր, նրա մասին թե ինչպես է նա ստեղծել հրաշալի իր պեյզաժները, կերամիկան և քանդակագոոծությունները։ Կյանքի ընթացքում Գոգենը հաճախել է շատ երկրներ և ծանոթացել հայտնի նկարիչների հետ։ Գոգենը ճանաչում էր նաև շատ աշխարհահռչակ իմպրեսիոնիստ նկարիչների։


Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրությունը

[խմբագրել] Մանկությունը

Պոլ Գոգենը ծնվել է հունիսի 7-ին, 1848 թվին, խմբագիր Կլովիս Գոգենի և Ալին Տրիստանի ընտանիքում։ Հետագայում սկսվեցին անհանգստություններ ու վատ իրավիճակ Կլովիսի աշխատանքի շրջապատում։ Դրա պատճառով միակ ելքը էմիգրացիան էր։ Երկար ճանապարհը դեպի Պեռու դարձավ վերջինը Կլովիսի համար, որը վախճանվեց հենց ծովում։ Նա թաղված է Մագելանի նեղուցի փոքրիկ նավահանգստներից մեկում։ Գոգենի ընտանիքը ապրում էր Պեռույում, Լիմում Պիա Տրիստանի և Մոսկոզի տանը։ Տղայի մոտ բացվում են նոր տեսողության տպավորություննրը, որոնք հետք են թողնում նրա վերջին կյանքի վրա։ Երբ լրացավ Պոլի յոթ ամյակը, ընտանիքը վերադառնում է Ֆրանսիա։ Այս անգամ երկար ծովային ճանապարհից հետո նրանց առջև եյլնում է հայրենիքը, Լուարան, Օռլեանը։


[խմբագրել] Երիտասարդությունը

Երկար ժամանակ անց 17-ամյա երիտասարդը, որը պետք էր ծովային համալսարան ընդունվեր, իր ցանկությունով սովորական նավաստի է դառնում։ Պոլ Գոգենը երկու տարի անցկացնում է ծովում։ Նա ճանապարհորդում է Եվրոպայով և հարավային Ամերիկայի մոտով, Գավռի և Ռիո-դե-Ժանեիրոի միջև, Բաիա Բլանկայի և հյուսիսային Եվրոպայի միջև։ Այդ նավի անվանումը «Լուցցիտանո» էր։ Այս տարիները մեծ հետք թողեցին Գոգենի հոգու մեջ, հասունության տարիները, տարիները, անցկացված կոպիտ, բայց ազատ շրջապատում։ Այստեղ Գոգենը առաջին անգամ մի նավապետից լսեց հրաշալի պատմությունը Խաղաղ օվկիանոսի կղզիների գեղեցկության մասին։ Դրանից հետո զինվորական ծառայությունը թողնում է արդեն հմտացած նավաստիյին երեսունյոթ ամսով ֆրանսիական ռազմական նավահանգիստներից մեկում։ Եվ դարձյալ ծով, կյանք, կարգ ու կանոն պահանջող և դրա հետ առանձնահատուկ ազատություն։

Պոլ Գոգեն

Ապրիլ ամսին 1871 թ. քսաներեք ամյա նավաստին անսպասելիորեն դառնում է փարիզյան բանկերից մեկի աշխատող, իսկ հետագայում հմուտ ունեցող բոռսայի աշխատակից, որին սպասվում է երկարամյա երջանկություն։ Գոգենը անցկացնում է բոռսայի օպերացիաները իր վախի և ռիսկի վրա, ներդնելով դրա մեջ մեծ կապիտալ արժեք։ Ժամանակ անց նա դառնում է Փարիզի գումարով ապահովված մարդկանցից մեկը։ Զբաղվում է արվեստով։ 1873 թ. ամուսնանում է դանիացի Մետտե Սոֆի Գադի հետ, որը կանգ էր առել Փարիզում։ Իսկ 1883 թ. տաս տարի հանգիստ կյանքից հետո, ունենալով հինգ երեխա, լինելով գումարով ապահովված, Գոգենը հայտարարում է կնոջը իր կարևորագույն որոշման մասին թողնել աշխատանքը նրա համար, որպեսզի իրեն ամբողջովին ենթարկի արվեստին։ Աջս որոշումը նկարչի մոտ մեծանում էր կամաց-կամաց, երբ նա դրանով էր զբաղվում, ինչը նրա միակ հաճույքն ու հանգիստն էր։ Գոգենը այդ որոշումը կայացրեց, երբ ծանոթացավ նկարիչ-իմպրեսիոնիստների հետ, որոնց ստեղծագործությունները կազմում էին Գոգենի հավաքածուն։ Պոլի որոշումը, թեկուզ և անսպասելի էր, բայց չքայքաեց նրանց ընտանիքը։ Ընտանիքի հետ նա տեղափոխվում է Ռուան և այստեղ իրեն ենթարկում արվեստի։ Այդ ժամանակ Ռուանում աշխատում էր հաջտնի նկարիչ Կամիլ Պիսսարոն (1830-1903), նա անտլանտյան կղզիներից էր։ Նա ծանոթանում է Գոգենի հետ և տարիների ընթացքում թողնում մեծ ազդեցություն Գոգենի վրա։ նա վերջնականապես նրան նկարիչ է դարձնում։ Այդ ժամանակ Պիսսարոն շատ հայտնի էր։ Նա մեծ հարստություն էր թողել նկարչական արվեստին։ Պիսսարոն հարգված մարդ էր իր շրջապատում և նա շարունակում էր իր մշակույթային նոր քայլերը։

Արդեն 1876 թ. նկարը, գրված Գոգենի կողմից, ընդունվեց և մասնակից դարձավ Փարիզյան սալոնում։ Դա վկայում էր նկարչի տաղանդը, համառ աշխատանքը և կամաց-կամաց նրա մեջ լցվող վարպետությունը։ Նրա հայտնի նկարներից էին այդ ժամանակահատվածում «Սենան կամրջի մոտ», «ճանապարհ անտառում», «Սենայի ծովափը Փարիզում»։

Այսպես բարգավաճող բանկիրը դարձավ նկարիչներից մեկը. Գոգենը չեր կարող գնողներ գտնել իր նկարների համար սակայն ամիսները, անցկացրաց Ռուանում, նրա համար բարձրունքների ժամանակահատված էր։ Գոգենը փորձում է տեղափոխվել Դանիա, նա փորձում է անցնել աշխատանքի վաճառական կետում։ Բայց վտանգավոր կյանքի բախտը ավելի շատ է ներքաշում նկարչին։ Վատանում են նրա հարաբերությունները դանիացիների հետ, այդ ազգին էր պատկանում նաև նրա կինը։ Գոգենը իր որդու Կլովիոսի հետ վերադառնում է Փարիզ, 1885 թ. Իր կինը մյուս երեխաների հետ մնաց Դանիայում։ Դա Գոգենի համար ծանր ժամանակաշրջան էր, երբ նա ստիպված էր լքել սիրած ընտանիքը։ Նա սկսում է պլակատներ կպցնել փողոցներով, որոնց միջոցով ուզում է վաճառել նկարները։ Հետագայում, երբ նկարիչ-իմպրեսիոնիստների խմբի մոտ անախորժություններ էր են տեղի ունենում, Գոգենը կարողանում է հեռանալ ժամանակով Փարիզից, նա մեկնում է մի փոքրիկ քաղաք Պոնտ-Ավեն անունով, որը գտնվում էր Բրետենում։ Գոգենը ավելի շատ փախչում էր աղքատությունից ու պարտքերից։ Գոգենը այստեղ նաև ուրիշ նկարիչների հետ է ծանոթանում, նա դարձյալ արվեստով էր զբաղվում, բայց նրա նկարները այնքան էլ տպավորություն չեին թողնում ուրիշների վրա։

Ձմռանը Գոգենը վերադառնում է Փարիզ, որտեղ նրան դարձյալ սպասում էին սառը բնակարանը, սովը և պարտքերը։ Այստեղ նա հանդիպում է Վինսենթ Վան-Գոգին, որը եկել էր Փարիզ Հոլանդիայից, որը նույնպես ապրում էր սովի, տառապանքների, պարտքերի մեջ։ Գոգենի շուրջը ձևավորվում է նկարիչների խումբ, բայց մեկ է այս ժամանակահատվածում նրա մոտ ծագում է փախուստի միտքը։ Գարնանը նա հայտարարում է կնոջը, որ ապրիլի տասին մեկնում է Հարավային Ամերիկա։


[խմբագրել] Հասուն ժամանակաշրջանը

Paul Gauguin 1891.png

Մանկությունը դարձյալ ի հայտ եկավ։ Նավը դարձյալ կտրում էր ծովի ալիքները։ Ճանապարհի վերջին նկարչին հետապնդում էր աղքատությունը և դժբախտությունը։ Գոգենին ճանապարհում էր իր ընկեր նկարիչ Շարլ Լավալը։ Նրանք միյասին իջնում են Պանամայի ափը և այնտեղ ընդունվում են մի ծանր բանվորական աշխատանքի, բայց շուտով, անարդարություններից, ծաղրումներից ու անիմաստ կյանքի պատճառով Գոգենը և Լավալը հեռանում են այդ աշխատանքից և մեկնում Մարտինիկա։ Պանամայից հետո Գոգենին անծանոթ ճամբարները շատ դուր էին գալիս։ Նրան սկսեցին շատ դուր գալ հրաշալի գեղեցկությունով լի բնությունը։ Նա սկսում է նկարել իր առաջին նկարները, որոնց վրա պատկերված էին էկզոտիկ տեսարանները։ Այստեղ նրա մոտ բացվում են մի նոր զգացմունքներ, որոնք ավելի են ոգևորում նրան։ Մարտինիկայում Գոգենը նկարում է այնպիսի նկարներ, որոնք կարող էր նկարել միայն նա։ Նկարչի հայտնի նկարներից է այդտեղ նկարած «Մարտենիկա կղզու պեյզաժը»։ Բայց նաև այստեղ Գոգենին ծանր պահեր են սպասվում։ Ամենածանր պահերը դա դարձյալ աղքատությունն էր ու հիվանդությունը։ Հիվանդանում է նկարչի ընկերը, Լավալը։ Գոգենը փորձում է փրկել նրան, նա հետևում է նրան, փորձում փրկել։ Լավալը նույնիսկ մղջավանջի մեջ փորձում է ինքնասպան լինել, բայց Գոգենը փրկում է նրան։ Գյուղում այդ ժամանակ տարածվեծ մի հիվանդություն, որով վարակվեց նաև Գոգենը։ Իսկ Լավալը, տանջված ու հոգնած իր հիվանդությունից հետո որոշում է մեկնել Փարիզ։ Պոլ Գոգենը վերադառնալու համար հայրենիք, աշխատանքի է անցնում վաճառական նավերից մեկի վրա, որպեսզի այդ միջոցով գումար վաստակի։ Նա Փարիզ է վերադառնում 1888 թ. սկզբին։ Նրա մոտ պահպանվում են անմոռանալի հիշողություններ, սակայն և այնտեղ ծանր իրավիճակ էր։ Փարիզում նա ծանոթանում է հայտնի նկարիչ Շուֆֆենեկեռի հետ։ Հետագայում Գոգենը մեկնում է երկրորդ անգամ Բրետենի։ Այնտեղ նա ծանոթանում է նկարիչ Դանիէլ դե Մոնֆրեյդի հետ։

Սկզբում Գոգենը ապրում է Պոնտ-Ավանում, հետո իր ընկերների ու աշակերտների հետ փոքրիկ ձկնորսական Պուլդյու գյուղում։ Այնտեղ նրանք սկսում են իրենց արվեստը։

Գոգենը շարունակում է ճանապարհորդել, ծանոթանալ ուրիշ նկարիչների հետ, զբաղվել միայն արվեստով։ Նրահայտնի նկարներից էին այդ տարվա, «Տեսիլք քարոզչությունից հետո», «Հովսեփի մարտը հրեշտակի հետ»։ 1889 թ. նրա ստեղծագործություններից էին, «Դեղին Քրիստոս» նկարը, «Բրետոնական խաչելությունը», «Բարի օր, պարոն Կուրբե», «Բարի օր, պարոն Գոգեն», «Պեյզաժ Արլեյում» և այլն։ Պոլ Գոգենը հասկանում է թե ինչին հասավ։


[խմբագրել] Վերջին տարիները

Դարձյալ Գոգենի առջև անցնում են ծովի ալիքները և նա հիշում է մանկությունը։ Նավը, որով մեկնում է նկարիչը, կտրում է ջինջ ջրերի ալիքները։ Գոգենը այս անգամ անվերադարձ հեռանում է Փարիզից, Եվրոպայից, քաղաքակրությունից, ընկերներից։ Նա այդ ամենը էլ չի տեսնելու։ Նա մեկնում է աղքատության մոտ, հիվանդանոցի, կոնֆլիկտների, դժբախտության, իր մահվան ու դաժան բախտի հարվածների մոտ։ Ամենածանրը նրա աղջկա, Ալինայի վախճանն էր։ Գոգենը որոշում է ինքնասպան լինել։ Բայց բախտի նշանակությունը փրկում է նրան։ Չի վերջանում միայն նամակների գրվածությունը Գոգենի և նրա հավատարիմ ընկերոջ, Դենիել դե Մոնֆրեյդի հետ։ Գոգենը ավարտում է իր աշխատանքը դեռ նոր սկսած նկարների վրա։ Երկրորդ ճանապարհորդության ժամանակ իրենով նկարված նոր ստեղծագործությունները։ Իր պալիտրան դառնում է ավելի վառ։ Նոր հրաշալի գեղեցիկ ներկեր (հրաշալի նկար «Բրոդը»)։ Այդ ժամանակահատվածում նկարված ստեղծագործություններից են, «Կին մանգո ծառի տակ», «Բարբարոսական բանաստեղծություններ», «Երբեք», «Բուրավետ որեր»։ Դուրս են գալիս մարդիկ, որոնք նկատում են նկարչի մեջ նստած ստեղծագործական ալիքները։ Նկարչի հայտնի նկարից էր մի նկար, որը հասկանալի չեր, այն մասնակցում էր Փարիզի ցուցահանդեսին։ Նկարի անունն էր, «Որտեղի՞ց ենք մենք գալիս։ Ո՞վ ենք մենք։ Ո՞րտեղ ենք գնում"» (1897 թ.)։ Գոգենը ապրում է բոլորից առանձին։ Լուրջ խնդիրներ են ծագում եպիսկոպոսի և կղզու ադմինիստրացիայի հետ։ Գոգենը հաճախ է կանգնում հնդիկների պաշտպանության կողմը։ Նկարչի մոտ խնդիրներ են ծագում իր թերթի տպագրման մեջ։ Նկարիչը ստիպված է լինում վիճել մաքսատան աշխատողների հետ։ Նա ապրում է աղքատության ու կեղտի մեջ։ Հիվանդությունը արագ է քայքայում նրա օրգանիզմը և թուլացնում ինտիլեկտը։ Մոտենում է մահը։ Բայց Գոգենը մեկ անգամել է փորձում փախչել։ Նոեմբերին 1901 թ. նա հեռանում է Տաիտիյից Դոմինիկի կղզի։ Դա նրա վերջին ճանապարհն էր։ Խիվա-Ոա կղզում, ենթարկված բանտին ու տուգարքին, նա փորձում է պայքարել վրձինի մահի հետ։ Այստեղ գրված են նրա վերջին նկարները, «Եվ ոսկին իրենց մարմինների», «ձիավորներ ափի մոտ», «Կանայք սպիտակ ձիյով», որտեղ վերջին վառ գույներն են։ Եվ վերջին Գոգենի նկարը շատ տխուր հիշողություն է։

1903 թ. մայիսի 8-ին Գոգենը վախճանվում է իր կղզում։ Նկարիչը իրենից հետո մեծ արժեք ունեցող և հիասքանչ ստեղծագործություններ է թողնում, որոնք հիշում են մինչ այսոր։ Գոգենը իր մահից հետո դարձավ աշխարհի ամենահայտնի նկարիչներից մեկը։

[խմբագրել] Մեջբերումներ

Aquote1.png Ես տեսնում եմ կղզի, որտեղ ծաղկում է բնությունը,

Ես տեսնում եմ բերքը ծառի վրա, որը հալվում է խորքերում,

Ես տեսնում եմ կազմված տղամարդկանց, մկանոտ և ուժեղ,

Եվ կանանց աչքերով, որոնցից ճշմարտություն չկա:
Պոլ Գոգեն
Aquote2.png


Aquote1.png Իմ աչքերը փակվում են, որպեսզի տեսնեմ - սակայն ես չեմ կարող հասկանալ դա - երազանքը անսահման տիեզերքի, որը կորչում է իմ առջև:
Պոլ Գոգեն
Aquote2.png


Aquote1.png Արևը տաքացնում էր ներկերը նրա նկարների վրա: Ներկերի հյութը, փայլող ու զվարդ գույնը թափվում էր կտավներից: Սև երկինք, ավազ, սագանակագույն, ինչպես երեխայի մարմինը, կանայք սուր կրծքերով, ծանր պատերը ալիքների: Ոսկին լիմոնների մեջ, երեկոների և կանանց բազուկներին:
Aquote2.png


[խմբագրել] Ստեղծագործություններ


[խմբագրել] Այցելեք նաև


[խմբագրել] Գրականություն

  • Պոլ Գոգեն. Կենսագրություն Յ. Տորմաշի. 1963 թ. Խմբագրություն «Արտիյա» (ռուս.)

[խմբագրել] Արտաքին հղումներ

Commons-logo.svg
Վիքիպահեստում կան նյութեր հետևյալ թեմայով՝