Ոճ (գեղարվեստական)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոճ (հուն. στόλος - փայտիկ՝ գրելու համար նախատեսված մետաղյա կամ ոսկրե սրածայր ձողիկ՝ գրենական պիտույք՝ գրիչ) - արվեստի ստեղծագործությունը կամ ստեղծագործությունների միագումարումը բնորոշող կերպարային համակարգի գեղարվեստական արտահայտչականության միջոցների, պատկերման հնարքների կայուն ընդհանրությունը։
Ոճ եզրը կիրառվում է բնորոշելիս հետևյալը՝
- Գրողի, նկարչի, քանդակագործի, երաժշտի և այլոց ստեղծագործության գեղարվեստական առանձնահատկությունները կամ գործունեության առանձին փուլերը նշելու համար։
- Օրինակ՝
- Միքելանջելոյի ոճ
- Տիցիանի ոճ
- Վան Գոգի ոճ
- Որևէ դարաշրջանի ՝ ուրույն հատկանիշեր ունեցող տիպական գեղարվեստական ուղղությունները կամ միտումները բնորոշելիս։
- Օրինակ՝
- Խիստ ոճ (հին հունական դասական կերպարվեստում)
- Մեղմ ոճ (գոթական ոճի կերպարվեստում)
- Որևէ ժողովրդի ճարտարապետությանն ու կերպարվեստին երկար ժամանակ հատուկ կայուն առանձնահատկությունները, որոնք հետագայում ընդօրինակվել են։
- Օրինակ՝
- Եգիպտական ոճ
- Չինական ոճ
- Արվեստի պատմական փուլերը, որոնք տարբեր արվեստների գործերում առանձնանաում են կերպարապլաստիկական համակարգի միասնությամբ։ Պատմական ոճերը ունեն և ժամանակագրական, և տարածքային սահմաններ։
- Օրինակ՝