Գոթական ճարտարապետություն
Գոթական ճարտարապետությունը ճարտարապետական ոճ է, որը ձևավորվել է բարձր և ուշ միջնադարում: Նա ձևավորվել է Ռոմանական ճարտարապետություն հիման վրա: Գոթական ճարտարապետական ոճին այնուհետև փոխարինել է Վերածննդի ճարտարապետությունը:
Այս ճարտարապետական ոճը սկսել է ձևավորվել XII դարից, Ֆրանսիայում և զարգացել է մինչև XVI դարը: Գոթական ճարտարապետությունը հայտնի նույնպես "ֆրանսիկան աշխատանք" անվան տակ: "Գոթիկա" տերմինն առաջին անգամ օգտագործվել է Վերածննդի երկրորդ կեսում: Գոթական ճարտարապետության բնորոշ առանձնահատկություններն են աղեղնաձև կամարները, կողային կամարները և թռչող հենարանները:
Գոթական ճարտարապետությունն համարվում է ամենաճանաչվածներից մեկը, քանի որ Եվրոպայում անվանի շատ տաճարներ, վանքեր և եկեղեցիներ կան այդ ոճով կառուցված: Կառուցվել են նաև շատ դղյակներ, պալատներ, խորհրդարաններ, ուսումնարաններ և ավելի քիչ սեփական տներ:
Բազմաթիվ եկեղեցական կառույցներ են մեզ հասել այդ ժամանակաշրջանից, որոնցից նույնիսկ ամենափոքրը առանձնանում է իր ճարտարապետական առանձնահատկությամբ: Մեծ եկեղեցիներից շատերը հանդիսանում են համաշխարհային ժառանգություն և գտնվում են UNESCO-յի վերահսկողության տակ:
Գոթական վերածնունդը սկսվել է XVIII դարում Անգլիայում, XIX դարում տարածվել է Եվրոպայում և XX դարում շարունակվում է օգտագործվել եկեղեցական և ուսումնական կառույցների համար:
|
|
|
|---|---|
| Ըստ երկրների | Ադրբեջան • Ալբանիա • Ավստրիա • Բելառուս • Բելգիա • Բոսնիա և Հերցեգովնիա • Բուլղարիա • Գերմանիա • Դանիա • Էստոնիա • Թուրքիա • Իռլանդիա • Իսլանդիա • Իսպանիա • Իտալիա • Լատվիա • Լեհաստան • Լիտվա • Լյուքսեմբուրգ • Խորվաթիա • Կիպրոս • Հայաստան • Հունաստան • Հունգարիա • Ղազախստան • Մալթա • Մակեդոնիա • Միացյալ Թագավորություն (Անգլիա • Շոտլանդիա) • Մոլդովա • Նիդերլանդներ • Նորվեգիա • Շվեդիա • Շվեյցարիա • Չեխիա • Չեռնոգորիա • Պորտուգալիա • Ռումինիա • Ռուսաստան • Սերբիա • Սլովակիա • Սլովենիա • Վրաստան • Ուկրաինա • Ֆինլանդիա • Ֆրանսիա |
| Պատմություն | Հունաստան • Հռոմ • Բյուզանդիա • Օսմանյան • Նախառոմանական • Ռոմանական • Ռոմանագոթական • Գոթական • Վերածնունդ • Բարրոկո • Բիդերմեյեր • Կլասիցիզմ • Նեոդասական • Պատմական • Գրյունդերություն • Նեոգոթիկա • Նեոռենեսանս • Նեոբարրոկո • Ռացիոնալիզմ • Մոդեռնիզմ • Մոդեռն • Էքսպրեսիոնիզմ • Ճարտարապետական մոդեռնիզմ • Պոստմոդեռն |