Ռոմանական ճարտարապետություն
Ռոմանական ճարտարապետությունը միջնադարյան Եվրոպայի ճարտարապետություն է` իրեն բնորոշ կիսաշրջանակաձև կամարներով: Ռոմանական ճարտարապետության ձևավորման համար ոչ մի ստույգ տվյալ չկա: Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում: XII դարում այս ճարտարապետական ոճի վրա ձևավորվել է Գոթական ոճը, որը բնորոշ է իր աղեղնաձև կամարներով: Ռոմանական ճարտարապետության նմուշներ կարելի է գտնել ամբողջ աշխարհով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից հետո: Ռոմանական ոճն Անգլիայում անվանում են նաև Նորմանական ճարտարապետություն:
Իր մեջ ամփոփելով հռոմեական և բյուզանդական շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունն հայտնի է իր մասիվությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով: Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբ կանոնավոր են, սիմետրիկ նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ: Չնայած տարածաշրջանային առաձնահատկություններին և օգտագործվող շինանյութերին այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում:
Այդ ժամանակընթացքում բավականին շատ ամրոցներ կառուցվեցին, բայց եկեղեցիները թվաքանակով գերազանցում էին: Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբատությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող:[1] Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ կամաց-կամաց վերափոխվեցին գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն կայն տարածում էր գտել: Այս երևույթն ահագին տարածված էր Անգլիայում և Պորտուգալիայում:
Կենդանի մնացած ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում` Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի գյուղերում և հյուսիսային մասում: Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան: Շատ եկեղեցիների վրա կարելի է տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Bannister Fletcher, A History of Architecture on the Comparative Method’’.
|
|
|
|---|---|
| Ըստ երկրների | Ադրբեջան • Ալբանիա • Ավստրիա • Բելառուս • Բելգիա • Բոսնիա և Հերցեգովնիա • Բուլղարիա • Գերմանիա • Դանիա • Էստոնիա • Թուրքիա • Իռլանդիա • Իսլանդիա • Իսպանիա • Իտալիա • Լատվիա • Լեհաստան • Լիտվա • Լյուքսեմբուրգ • Խորվաթիա • Կիպրոս • Հայաստան • Հունաստան • Հունգարիա • Ղազախստան • Մալթա • Մակեդոնիա • Միացյալ Թագավորություն (Անգլիա • Շոտլանդիա) • Մոլդովա • Նիդերլանդներ • Նորվեգիա • Շվեդիա • Շվեյցարիա • Չեխիա • Չեռնոգորիա • Պորտուգալիա • Ռումինիա • Ռուսաստան • Սերբիա • Սլովակիա • Սլովենիա • Վրաստան • Ուկրաինա • Ֆինլանդիա • Ֆրանսիա |
| Պատմություն | Հունաստան • Հռոմ • Բյուզանդիա • Օսմանյան • Նախառոմանական • Ռոմանական • Ռոմանագոթական • Գոթական • Վերածնունդ • Բարրոկո • Բիդերմեյեր • Կլասիցիզմ • Նեոդասական • Պատմական • Գրյունդերություն • Նեոգոթիկա • Նեոռենեսանս • Նեոբարրոկո • Ռացիոնալիզմ • Մոդեռնիզմ • Մոդեռն • Էքսպրեսիոնիզմ • Ճարտարապետական մոդեռնիզմ • Պոստմոդեռն |