Օգյուստ Շուազի
Օգյուստ Շուազի ֆր.՝ Auguste Choisy | |
---|---|
Ի ծնե | Շուազի |
Ծնվել է | փետրվարի 7, 1841 |
Ծննդավայր | ֆրանսիա |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1909 |
Վախճանի վայր | Փարիզ |
Ազգություն | ֆրանսիացի |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց (1866) |
Պարգևներ | |
Auguste Choisy Վիքիպահեստում |
Օգյուստ Շուազի (ֆր.՝ Auguste Choisy, փետրվարի 7, 1841[1][2][3][…], Վիտրի-լե-Ֆրանսուա - սեպտեմբերի 18, 1909[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։
Շուազին ճարտարապետություն է սովորել Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում 1861-1863 թվականներին եւ Կամուրջների եւ Ճանապարհների ազգային դպրոցում (1863-1866)։ Ուսման ընթացքում, ճանապարհորդել է Հռոմ եւ Աթենք։ Ճարտարապետության դասախոս է եղել Կամուրջների եւ սալահատակների ազգային դպրոցում (1877-1901 թթ.)։
1904 թվականին արժանացել է Թագավորական ոսկե մեդալի։
Աշխատություններ է գրել Հին Հռոմի (1873), Բյուզանդիայի (1883), Եգիպտոսի (1904) շինարարական արվեստի մասին։ Հիմնական գործը «Ճարտարապետության պատմություն» երկհատորյակն է (1899), ուր զգալի տեղ է հատկացված հայկական ճարտարապետությանը, նրա զարգացման ու ազդեցությունների հարցերին։ Ըստ Շուազիի, հայ ճարտարապետության զարգացման բարձրագույն շրջանը եղել է 11-12-րդ դարերում։ Հետագայում այդ արվեստը տարածվել է դեպի հյուսիս՝ Վրաստան, Ռուսաստան, սկանդինավյան երկրներ և Իռլանդիա, այդտեղից դեպի հարավ՝ Նորմանդիա և Ֆրանսիա, իսկ Սև ծովի ափերով՝ Ռումինիա, Բուլղարիա, Սերբիա, Դալմաթիա, Իտալիա և նպաստել Եվրոպայում ռոմանական արվեստի ստեղծմանը։ Հայկական ճարտարապետության ներգործությունը շարունակվել է նաև 13-14-րդ դարերում, Փոքր Ասիայի ուղղությամբ և նկատելի դարձել Կ․ Պոլսի մոնումենտալ շինությունների մեջ՝ Կոմնենոսների և Պալեոլոգոսների տիրապետության ժամանակաշրջանում։ Շուազին առաջ է քաշել այն տեսակետը, որ արաբ (մավրիտանական) և գոթական ճարտարապետության մեջ կիրառված փոխհատվող կամարների համակարգը և ընդհանրապես` ջլաղեղների համակարգը նախապես առկա են եղել հայ ճարտարապետության մեջ։ Շուազիի տեսակետները տեղ են գտել Յո․ Ստրժիգովսկու, Շ. Դիլի, Պ․ Տոեսկայի աշխատություններում, կարևոր ազդեցություն ունեցել 20-րդ դարասկզբի ճարտարապետության տեսության ձևավորման վրա։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հին Հռոմ
- Բյուզանդիա
- Եգիպտոս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Auguste Choisy (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 John R. Choisy, (François-) Auguste // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T017353
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 593)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Շուազի» հոդվածին։ |
|