Պոլ Սինյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Պոլ Սինյակ
Paul Signac
Seurat Paul Signac.jpg
'
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է նոյեմբերի 11, 1863,
Ծննդավայր Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Մահացել է օգոստոսի 15, 1935,
Մահվան վայր Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիություն ֆրանսիա
Ոճ նեոիմպրեսիոնիզմ,պուանտիլիզմ
Ժանր բնանկար
Աշխատանքները Q13463162?, Q3110229? և Q3830819?
Պարգևներ Պատվո լեգեոնի ասպետ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ


Պոլ Սինյակ (ֆր.՝ Paul Signac) (նոյեմբերի 11, 1863, Փարիզ - օգոստոսի 15, 1935, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ։

Սովորել է Փարիզում, Բինգի ազատ արվեստանոցում։ Մոտ էր իմպրեսիոնիզմին1886 թվականին Ժորժ Սյորայի և Կամիլ Պիսսարոյի ազդեցությամբ դիմել է նեոիմպյրեսիոնիզմին (հետագայում՝ նրա առաջատար վարպետներից և տեսաբանը), միաժամանակ իր գործերի հարթազարդապատկերային բնույթով կանխորոշել մոդեռն ոճի երևան գալը (Ֆ․ Ֆենեոնի դիմանկարը, 1890, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Մյուս աշխատանքներում (հիմնականում ծովային բնապատկերներ) Սինյակը հասել է մոտիվների արտահայտման կենսալի անմիջականության, օգտագործելով տոների որոշակի հարաբերություններ՝ կերպարների հուզական հնչողության («Մարսելի նավահանգիստը», 1911, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ)։ Եղել է «Անկախների սալոնի» (1884) կազմակերպիչներից, հասարակական ակտիվ գործիչ, գաղափարապես մոտ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը։ 1930-ական թվականներից այցելել է ԽՍՀՄ։

Պոլ Սինակ, «Կիրակի», 1888-1890
Պոլ Սինակ, Կամբլատ Կաստե, 1887
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png