Գուստավ Կուրբե
Ժան Դեզիրե Գուստավ Կուրբե, ծնվել է 1819 թվականի հունիսի 10-ին` շվեյցարական սահմանին մոտ գտնվող փոքրիկ Օրնան քաղաքում։ Կուրբեի հորական կողմի նախնիները, որոնք ագարակների և խաղողի այգիների սեփականատերեր էին, մի քանի տասնամյակներ շարունակ ապրել են արևելյան Ֆրանսիայում։ Իսկ մայրը տեղի բերքահավաքողներից է եղել։ Դեռ մանկուց ապագա նկարիչը սիրահարված է եղել հայրենի բնությանը, և այդ սերը զգալի ազդեցություն է թողել նրա արվեստի վրա։
1831թ.-ին Գուստավը ընդունվում է տեղի դպրոցներից մեկը, որտեղ արագ ձեռք է բերում չարաճճի և աղմկոտ երեխայի համբավ։ Հետաքրքրությունը դեպի նկարչությունը նրա մոտ արթնանում է շնորհիվ «պապաշա» Բոդի, որը նրա ուսուցիչներից էր և ժամանակին եղել էր նեոկլասիցիստ նկարիչ Անտուան Ժան Գրոսի օգնականներից մեկը։ Հետագայում Կուրբեն նշել է, որ իր ուսուցչի շնորհիվ էր ընտրել նկարչիճանապարհը։