Ֆրանս Հալս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանս Հալս
Hals - Self-Portrait copy.jpg
Ֆ. Հալսի ինքնադիմանկար
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե տրված անունը Frans Hals
Ծննդյան ամսաթիվ մոտավ. 1583
Ծննդավայր Անտվերպեն, Բելգիա
Մահացել է 26 օգոստոս, 1666
Վախճանի վայրը Հառլեմ, Հոլանդիա
Ազգություն Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ոճ(եր)ը գեղանկարչություն
Ժանր(եր)ը դիմանկար

Ֆրանս Հալս (հոլ.՝ Frans Hals, [ˈfrɑns ˈɦɑls], մոտ. 1583, Անտվերպեն, Բելգիա - օգոստոսի 26, 1666, Հարլեմ, Հոլանդիա), հոլանդացի նկարիչ:

Ստեղծագործություններ [խմբագրել]

Ֆրանս Հալսը հոլանդական արվեստի ներկայացուցիչ է: Դիմանկարի ժանրի զարգացումը վերագրում են Հալսին: Նա շատ ճիշտ կարողացել է արտահայտել խավերի դասակարգումը: Սկզբնական շրջանի դիմանկարները խմբակային են: Նրա համար չկար անհետաքրքիր դեմք: Նա նկարիչ էր, ով կարևորում էր պահի նշանակությունը: Նրա դիմանկարներից են «Մուլատը», «Գնչուհին», «Հառլեմի վհուկը»: «Հառլեմի վհուկը» կտավում պատկերված է գավաթը ձեռքին, բուն ուսին անորոշ սեռով մի մարդ: Այս նկարի մեջ վրձնահարվածները կոպիտ են: Ավելի ուշ շրջանում պատկերում է ծերունիների: Այդ շրջանի գործերից են «Ծերանոցի հոգեբարձուհիները», «Ծերանոցի ավագանին»: Լինելով պատվիրատուին չենթարկվող նկարիչ` Հալսը ունեցել է տխուր վախճան. մահացել է չքավորության մեջ` լավ հասկանալով ծերունական դժբախտությունը, ապրելով ծերանոցում և հասկանալով ծերունական անզորությունը: Հալսը ունի նաև սիմվոլիկ բնույթ կրող նկար` «Վիլհելմ Խեթխեսունի», որտեղ ազնվականի ոտքի տակ ընկած վարդը խորհրդանշում է կյանքի անցողիկությունը:

Նկարներ [խմբագրել]