Կյանքի ծարավ (ֆիլմ, 1956)
| Կյանքի ծարավ Lust for Life |
|
Հայտնի հոլանդացի նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի ծանր կյանքը |
|
| Ժանր | կենսագրական դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1956 |
| Պրեմիերա | 1956, սեպտեմբերի 17, ԱՄՆ, Նյու-Յորք |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Վինսենթ Միննելլի Ջորջ Քյուկոր |
| Պրոդյուսեր | Ջոն Հաուսմեն Ջադ Քինբերգ |
| Սցենարիստ(ներ) | Նորման Քորուին |
| Դերակատարներ | Քըրք Դուգլաս Ջեյմս Դոնալդ |
| Օպերատոր | Ռասսելլ Հերլան Ֆրեդդի Յանգ |
| Երաժշտություն | Միքլոշ Ռոժա |
| Մոնտաժ | Էդրիենն Ֆեզան |
| Ընկերություն | MGM |
| Տևողություն | 122 րոպե |
| IMDb | ID 0049456 |
«Կյանքի ծարավ» (անգլ.՝ Lust for Life), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1956 թվականին, հայտնի ռեժիսոր՝ Վինսենթ Մինելլիյի կողմից: Ֆիլմի կարգախոսն է՝ «Բեսթսելլեր է կատարվում էկրանի վրա... Դրամա մի մարդու մասին, որն ապրում էր անկուշտ կիրքով»: Առաջին անգամ էկրան է բարձրացել 1956 թվականի սեպտեմբերի 17–ին, Նյու Յորքում: Ֆիլմը ստեղծված է նշանավոր գրող՝ Իրվինգ Սթոունի համանուն ստեղծագործության հիման վրա: Սյուժեն ներկայացնում է աշխարհահռչակ նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի կենսագրությունը:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի սյուժեն ներկայացնում է հայտնի հոլանդացի իմպրեսինոստ նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի ծանր ու դաժան կյանքը: Ցույց է տրվում Վինսենթի անսահման սերը դեպի կերպարվեստը և թե ինչպես է նա, տարիների ընթացքում հմտանում և ուսումնասիրում գեղանկարչության բոլոր կողմերը: Սակայն դա նրան հեշտ չի տրվում: Վան Գոգը շատ դժվար ապրելաձև է ունենում և չի կարողանում վաստակել գոյատևման ապրուստը: Նրան ամեն ինչում փորձում է օգնության ձեռք մեկնել հարազատ եղբայրը՝ Թեոն: Վերջինս նույնիսկ փորձեր է կատարում վաճառել եղբոր կտավները, բայց ապարդյուն: Ներկյացված է նաև վան Գոգի և հայտնի նկարիչ՝ Պոլ Գոգենի ընկերությունն ու ճակատագրական վեճերը: Նկարիչը չի կարողանում լիովին դուրս թափել իր տաղանդը և նույնիսկ հոգեբուժարան ընկնում: Այս ամենի վերջում, վան Գոգն ինքնասպանության շեմին է կանգնում:
Նկարահանող անձնակազմ [խմբագրել]
- ռեժիսոր — Վինսենթ Մինելլի, Ջորջ Քյուկոր
- պրոդյուսերեր — Ջոն Հաուսմեն, Ջադ Քինբերգ
- սցենարիստներ — Նորման Քորուին
- օպերատորներ — Ռասսելլ Հերլան, Ֆրեդդի Յանգ
- երաժշտություն — Միքլոշ Ռոժա
- մոնտաժ — Էդրիենն Ֆեզան
Դերակատարներ [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Քըրք Դուգլաս | Վինսենթ վան Գոգ |
| Էնթոնի Քուին | Պոլ Գոգեն |
| Ջեյմս Դոնալդ | Թեո վան Գոգ |
| Պամելա Բրաուն | Կրիստինա |
| Էվերեթ Սլոուն | բժիշկ Գաշե |
| Նիալլ Մակգինիս | Ռոլեն |
| Նոել Փյորսել | Անտոն Մաուվե |
| Հենրի Դենիել | Թեոդորուս վան Գոգ |
| Մեջ Քենեդի | Աննա Կոռնելիյա վան Գոգ |
| Ջիլ Բենեթ | Վիլյամինա |
Մրցանակներ և անվանակարգեր [խմբագրել]
- 1957 թվական — «Կյանքի ծարավ» ֆիլմն, «Օսկար» մրցանակի է արժանացել՝ երկորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում (Էնթոնի Քուին): Ներկայացվել է հետևյալ 3 անվանակարգերում.
-
- լավագույն դերասան (Քըրք Դուգլաս)
- լավագույն ադապտացված սցենար
- լավագույն բեմադրող նկարիչ (գունավոր ֆիլմեր):
- 1957 թվական — ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել՝ լավագույն դերասան անվանակարգում (Քըրք Դուգլաս): Ներկայացվել է հետևյալ 3 անվանակարգերում.
-
- լավագույն ֆիլմ (դրամա)
- լավագույն ռեժիսոր (Վինսենթ Միննելլի)
- երկորդ պլանի լավագույն դերասան (Էնթոնի Քուին):
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Lust for Life»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Կյանքի ծարավ»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում: