Հյուղակներ (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուղակներ
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն60
լայնություն73
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ
ժանրբնանկար
նյութկտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
Կտավը Էրմիտաժի կայքում
Ծանոթագրություններ
 Thatched Cottages by Vincent van Gogh Վիքիպահեստում

«Հյուղակներ» կամ «Խրճիթներ»[2] (հոլ.՝ Een groep huizen), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավներից։ Նկարել է 1890 թվականի մայիսին՝ մահվանից մի քանի ամիս առաջ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի մայիսին բժիշկ Պոլ Գաշեի հրավերով Վան Գոգը գնաց Օվեր՝ հույս ունենալով, որ հյուսիսային Ֆրանսիայի մեղմ կլիման դրական կերպով կանդրադառնա իր վրա։ Օվերում անցկացրած երեք ամսվա ընթացքում Վան Գոգը նկարեց ավելի քան երեսուն բնանկար և քաղաքի տեսարան։ Թափառելով փոքրիկ քաղաքում՝ նկարիչը գտավ մի քանի աղքատ տուն, որոնք նրան հիշեցնում էին հայրենի Հոլանդիան։ Նա մի քանի անգամ վերադարձավ այդ տների մոտ՝ ստեղծելով տարբեր դիրքերից հյուղակները պատկերող նկարներ («Փողոց Օվերում», Հելսինկի, «Ծղոտե տանիքները Օվերում», Օրսեի թանգարան, Փարիզ)։ Նկարում բացակայում է ողբերգականությունը։ Գոհ լինելով իր աշխատանքից՝ Վան Գոգը եղբորը՝ Թեոդորոս վան Գոգին ուղղված նամակում գրել է[3].

Հիմա ուրվագիծ եմ անում՝ հին, ծղոտե տներ, առջևի պլանում՝ հաց և ծաղկող սիսեռի դաշտ, հետին պլանում՝ բլուրներ...

Ինչպես այդ շրջանի մյուս նկարներում, «Հյուղակներում» ևս իշխում է հանգիստ մթնոլորտը տաք բաց դեղին և սառը կապտականաչ երանգների գերակշռմամբ։ Չնայած դրան՝ նկարչական ոճը անհանգիստ է, կտրուկ, «վեր բարձրացող» և իջնող նյարդային հատվածներով, որոնք ստեղծում են լարվածության և թաքնված տագնապի զգացում[4]։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հյուղակներ» նկարը գտնվում էր կոլեկցիոներ Իվան Աբրամովիչ Մորոզովի անձնական հավաքածուում։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն տեղափոխվեց Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, որը փակվեց 1948 թվականին, իսկ հավաքածուն բաժանվեց Պուշկինի թանգարանի և Էրմիտաժի միջև։ «Հյուղակները» այն կտավներից է, որը տեղափոխվել է Էրմիտաժ և ցուցադրվում է մինչ օրս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28774/
  2. Անրի Պերյուշո, Վան Գոգի կյանքը, թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան (La vie de van Gogh), Երևան, «Հայաստան», 1990, էջ 48 — 471 էջ. — 30000 հատ, ISBN 5-540-00941-x։
  3. Давыдова Л. И. и др. Эрмитаж. Шедевры великого музея. — Санкт-Петербург: Издательство Альфа-Колор, 2010. — С. 150. — 224 с. — ISBN 978-5-91535-044-0 (ռուս.)
  4. Давыдов (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • F750։ Jacob Baart de la Faille (1928), L'Œuvre de Vincent van Gogh, 6 vols, Paris & Bruxelles։ Les Éditions G. van Oest, № 750 (անգլ.)
  • JH1984։ Jan Hulsker (1980), The Complete Van Gogh, Oxford։ Phaidon, № 1984 (անգլ.)