Միլոսյան Վեներա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Միլոսյան Վեներա |
![]() |
| Ալեքսանդր Անտիոքացի, մոտ. 2-րդ դար մ. թ. ա. |
| մարմար |
| 202սմ |
| Փարիզ |
| Լուվր |
Միլոսյան Վեներան Հելլեննիստական դարաշրջանի վերջի հունական ամենահայտնի քանդակներից է։ Գտնվել է Հունաստանի Միլոս կղզում, որտեղից էլ ստացել է իր անունը։ Այժմ քանդակը պահպանվում է Լուվրում (Փարիզ)։
Արձանը հայտնաբերել է ոմն Յորգոս Կենտրոտաս Էգեյան ծովի Միլոս կղզու իր այգում այգեգործական աշխատանքներ կատարելիս։
