Կոնտրապոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apoxyomenos Pio-Clementino (Contrapposto).jpg

Կոնտրապոստ, հակադիրք (լատ.՝ contrapposto - Հակադրություն), կերպարվեստում՝ մարմնի պատկերման եղանակ, երբ նրա մի մասի դիրքը հակադրվում է մեկ ուրիշ մասի (օրինակ, իրանի վերին մասը պատկերված է շրջադարձ դիրքով, ստորինը՝ ճակատային)։ Կոնտրապոստը դինամիկ է դարձնում մարմնի ռիթմը, հնարավորություն տալիս հաղորդելու նրա շարժումն ու լարվածությունը, չխախտելով ձևերի ընդհանուր հավասարակշռությունը՝ ուժեղացնում է պատկերի եռաչափությունը։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png