Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
Տես նաև Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)
Մետրոպոլիտեն թանգարան (անգլ.՝ The Metropolitan Museum of Art), Նյու Յորքում, ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն։ Հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872-ին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Այժմ թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 3 մլնը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Բացի մշտական ցուցադրության սրահներից թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ` փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 մլն մարդ։
Մետրոպոլիտեն թանգարանում պարբերաբար հրատարակվում են «The Metropolitan Museum of Art Bulletin»-ը և «Calender of Events»-ը։ [1]
Բովանդակություն |
Թանգարանի բաժիններ [խմբագրել]
Ներկայումս գործող բաժինները.
- Ամերիկյան դեկորատիվ արվեստ
- Ամերիկյան գեղանկարչություն և քանդակագործություն
- Հին Միջին արևելքի արվեստ
- Զենք ու զրահի
- Աֆրիկայի, Օվկիանիայի և Ամերիկայի բնիկների արվեստ
- Ասիական արվեստ
- Միջնադարի պատկերասրահ (The Cloisters)
- Հագուստ
- Գծանկար և լիտոգրաֆիա
- Հին Եգիպտոսի արվեստ
- Եվրոպական գեղանկար
- Եվրոպական քանդակ և դեկորատիվ արվեստ
- Հին Հունաստանի և Հռոմի արվեստ
- Իսլամի արվեստ
- Ռոբերտ Լեմանի հավաքածու
- Գրադարաններ
- Միջնադարի արվեստ
- Ժամանակակից արվեստ
- Երաժշտական գործիքներ
- Լուսանկարչություն
Պատկերասրահի հավաքածուից [խմբագրել]
-
Ջորջ Բինհեմ «Մորթեղենի վաճառականներ»
Արտաքին հղումներ [խմբագրել]
Հղումներ [խմբագրել]
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան